«Միգամածություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: → (4) oգտվելով ԱՎԲ
replacing duplicate
Տող 1.
[[Պատկեր:VISTAVISTA’s infrared view of the Orion Nebula.jpg|thumb|[[Հայկ (համաստեղություն)|Օրիոն]] համաստեղությունում գտնվող «Մեծ միգամածությունը» (տեսանելի է նաև անզեն աչքով)]]
'''Միգամածություններ''', տիեզերական գոյացություններ, լինում են գալակտիկական և արտագալակտիկական։ Գալակտիկական միգամածությունները միջաստղային գազի, [[Տիեզերական փոշի|փոշու]] և պլազմայի հսկայական կուտակումներ են՝ լուսավոր և մութ ամպեր։ Գալակտիկական միգամածությունների մի մասը թույլ լուսավորվում է հարևան աստղերի լույսով և տեսանելի է [[աստղադիտակ]]ներով։ Մյուսները մուգ թանաքաբծերի նման են և կլանում են իրենցից այն կողմ գտնվող աստղերից եկող լույսը։ Մեր Գալակտիկայում՝ [[Ծիր Կաթին]]ում, այդպիսի ամենահայտնի միգամածություններից է [[Ածխի պարկ]]ը, որը գտնվում է [[Հարավային խաչ]] համաստեղությունում։ Ժամանակակից աստղագիտության տվյալներով` գալակտիկական միգամածությունները լինում են դիֆուզային, մոլորակաձև, գիսավորաձև, գերնոր աստղերի բռնկման մնացորդներից առաջացած և Վոլֆ-Ռայեի աստղերի շուրջը գոյացած։