«Պիկոլո»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Bot: Migrating 36 interwiki links, now provided by Wikidata on d:q83509 (translate me)
չ clean up, replaced: → (2) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
{{անաղբյուր}}
[[Պատկեր:Piccolo flute2.jpg|thumb|Պիկոլո]]
'''Պիկոլո''' ({{lang-it|flauto piccolo}} կամ ''ottavino'', {{lang-fr|petite flûte}}, {{lang-de|kleine Flöte}}), փողային երաժշտական գործիք։ Այն պատկանում է փայտափողայինների [[ֆլեյտա]]յի դասին։ Չափսով սովորական ֆլեյտայից ավելի փոքր է (ֆլեյտայի երկարության կեսը)։ Պիկոլոյի նվագած երաժշտությունը գրված երաժշտությունից լսվում է մեկ օկտավա ավելի բարձր։
 
== Օգտագործումը ==
Տող 7.
Պիկոլոն հայտնի է արդեն մոտ 200 [[տարի]]։ Այն հիմնականում պատրաստվում է էբենոսափայտից։ Լինում է նաև [[մետաղ]]ից կամ մեկ մասը փայտից, իսկ մյուս մասը մետաղից։ Այն հիմնականում օգտագործվում է սիմֆոնիկ նվագախմբում՝ կատարելով կամ սոլո պարտիա, կամ էլ կրկնապատկելով ֆլեյտաների կամ ջութակների պարտիան՝ այն ավելի վառ և հնչեղ դարձնելու նպատակով։ Նվագախմբում օգտագործվում է մեկ պիկոլո։
 
Պիկոլոն նվագախմբի ամենաբարձր հնչողություն ունեցող գործիքն է։ Առաջին անգամ այն նվագախմբում օգտագործել է [[Լյուդվիգ վան Բեթհովեն]]ը իր հինգերորդ սիմֆոնիայում։ Պիկոլոն դարձել է անկախ գործիք Բեթհովենի վեցերորդ սիմֆոնիայից սկսած։ Չնայած նրան, որ Բեթհովենը առաջին կոմպոզիտորն է, որ այն օգտագործել է նվագախմբում, իր ժամանակակիցներ [[Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ]]ը և [[Յոզեֆ Հայդն]]ը այս գործիքին չեն տվել որևէ կարևորություն, բայց կան այլ ժամանակակիցներ, որոնք գրել են որոշ ստեղծագործություններ պիկոլոյի համար (Միշել Հայդն, Ֆրանց Հոֆֆմայստեր և այլոք)։
 
Ապագա կոմպոզիտորները (Սամուել Ադլեր, Դեյվիդ Լոեբ, Վինսենթ Պերսիքեթթի) պիկոլոյի համար գրել են նաև սոլո ստեղծագործություններ (առանց նվագակցության)։ Շատերը պիկոլոն կարող են շփոթել թութակի հետ, բայց այս գործիքները տարբեր են։
 
[[Կատեգորիա:Երաժշտական գործիքներ այբբենական կարգով]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Պիկոլո» էջից