«Ներեուհիներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ clean up, replaced: → oգտվելով ԱՎԲ
Տող 2.
'''Ներեուհիներ''' {{lang-grc|Νηρηΐδες}}),ծովային ոգիներ են` [[նիմփաներ]], ծովային աստված [[Ներևս]]ի և [[Դորիս]]ի դուստրերը։Ըստ [[Հոմերոս]]ի նրանք թվով երեսունչորսն են (ըստ ուրիշ առասպելների` հարյուրից ավել, առավել հաճախ` 50)։

Ներեուհիները ապրում են ծովի խորքում, իրենց հոր ապարանքի արծաթե քարանձավում, մանում են ոսկե իլիկներով, շուրջպար են բռնում ալիքների տակտով, իսկ լուսնկա գիշերներին դուրս են գալիս ափ, որտեղ երգում ու պարում եւ մրցում են [[տրիտոններ]]ի հետ։

Ներեուհիները բարյացակամ են մարդկանց հանդեպ, նավազներին օգնում են վտանգի պահին (նրանք օգնել են արգոնավորդներին` հաղթահարելու Պլանկտաները, [[Հեփեստոս]]ի կռած զենքը հասցրել են [[Աքիլլեսի]]ն և այլն)։

Առավել հայտնի ներեուհիներ են`
* [[Ամփիտրիտե]]ն` [[Պոսեյդոն]]ի կինը,

* [[Թետիս]]ը` մահկանացու [[Պելեւս]]ի կինը և [[Աքիլլես]]ի մայրը,

* [[Ակիս]]ի սիրուհի [[Գալատեյա]]ն։

Ներեուհիներին մեծարում էին կղզիների և Հունաստանի առափնյա շրջանների բնակիչները։ Ներեուհիները պատկերվում էին թեթևազգեստ գեղանի աղջիկների տեսքով, շրջապատված ծովային հրեշներով, առավել հաճախ դելփինների կամ տրիտոնների ուսերին։ Հայտնի են Գալատեյայի և [[Պոլիփեմոս]]ի պատկերով որմնանկարներ ([[Պոմպեյ]]) և այլն։ Պոեզիայում ներեուհիները ծովային ալիքների անձնավորումն են։
{{Հին հունական դիցաբանություն}}