«Նեստորականություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
չNo edit summary
Տող 2.
'''Նեստորականություն''', քրիստոնեական ուսմունք, որը դատապարտվել է որպես հերետիկոսական 431թ. Եփեսոսի ժողովում։ Ուսմունքը ստացել է իր անունը 428—431թթ. Կ.Պոլսի պատրիարք Նեստորից։ Ուսմունքը, որը դավանում էր Նեստորը հանդիսանում էր նաև Անտիոքի աստվածաբանական դպրոցի դավանանքը, զարգացվել է 4-րդ դարի աստվածաբաններ Դիոդորոս Տարսեցու և Թեոդորոս Մոպսուեստացու աշխատություններում։
 
Նեստորականությունը ճանաչում է Քրիստոսի մեջ երկու բնություն և երկու դեմք։ Քրիստոսի մի գործողությունները (Մարիամից[[Մարիամ Աստվածածին|Մարիամ]]ից ծնվելը, չարչարվելը, խաչի վրա մահը) նեստորականությունը վերագրում է նրա մարդկային , իսկ ուրիշները (հրաշքներ գործելը, գերբնական գործողությունները)` նրա աստվածային դեմքին։
 
Քանի որ ըստ նեստորականության Մարիամից ծնունդը վերաբերվում է միայն Քրիստոսի մարդկային դեմքին, բայց ոչ նրա աստվածությանը, Մարիամի նկատմամբ «Աստվածածին» եզրը մերժվում է։ Նեստորականությունն ընդգծում է մարդկանց փրկության համար Քրիստոսի ամբողջ կյանքի, այլ ոչ թե միայն նրա մահվան և հարության կարևորությունը, թեև ընդունում է դրանց կուլմինացիոն նշանակությունը։ Հատկապես շեշտվում է Քրիստոսի` որպես մարդու սխրանքների կարևորությունը։