«Տզեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
clean up, replaced: : → ։ (25) oգտվելով ԱՎԲ
չ clean up, replaced: → oգտվելով ԱՎԲ
Տող 5.
Տզերը տարասեռ են, բազմանում են սեռական ճանապարհով։ Հայտնի են նաև կուսածնությամբ բազմացման դեպքեր։ Նրանց մեծ մասը ձվադրում է, իսկ որոշ տեսակներ կենդանածին են։
Տզերը դասակարգվում են 3 ենթակարգով՝ ակարիֆորմ (զրահավոր, ամբարային, մազավոր, փետրավոր, քոսի), տրոմբիդիֆորմ (սարդոստայնային, ջրային, կարծրամարմին) և մակաբույծ (գամազային, արգասային, իքսոդային և այլն)։
Տզերը տարածված են ամենուրեք. մեծամասնությունն ապրում է ցամաքում, որոշ տեսակներ՝ ծովերում և քաղցրահամ ջրերում։ Հիմնականում տարածված են մեղմ կլիմայով և արևադարձային գոտիներում։ Գիշատիչ և բուսակեր տզերն ապրում են հողում, խոտի և քայքայվող օրգանական նյութերի վրա։ Շատերը բույսերի, կենդանիների և մարդու մակաբույծներ են։ Որոշ տզեր օգտակար են. մասնակցում են հողագոյացմանը։ Ֆիտոսեիդ տզերը ոչնչացնում են բույսերի որոշ վնասատուների։
Իքսոդային, գամազային և արգասային տզերը, որպես արտաքին մակաբույծներ, մեծ վնաս են պատճառում մարդուն, կենդանիներին և մի շարք հիվանդությունների (ուղեղաբորբ, բծավոր տիֆ, տուլարեմիա, Քյու-տենդ և այլն), նաև վիրուսների, բակտերիաների և այլ վնասակար միկրոօրգանիզմների փոխանցողներ են։
Մի շարք զրահավոր տզեր համարվում են կենդանիների երիզորդային հիվանդությունների միջանկյալ տերեր։ Ամբարային տզերն ախտահարում են պարենամթերքի պաշարները։ Տզերի արտաթորանքով վարակված սնունդը կորցնում է իր սննդային հատկությունները և առաջացնում ստամոքսաղիքային համակարգի հիվանդություններ, ալերգիական երևույթներ։ Քոսի տիզը մարդու և կենդանիների մաշկի մակաբույծ է` առաջացնում է քոս հիվանդությունը։ Տզերի որոշ տեսակներ հարուցում են մեղուների առանձին հիվանդություններ։ Տզերն ուսումնասիրող գիտությունը կոչվում է տզաբանություն (ակարոլոգիա)։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Տզեր» էջից