«Տափերական»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
clean up, replaced: : → ։ (16) oգտվելով ԱՎԲ
չ clean up, replaced: → oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Տափերական''' (նախկինում Կիրովի անվան սովխոզ, N2 սովխոզ), գյուղ [[Արարատի մարզ]]ում, [[Արտաշատ]] քաղաքից 5-6 կմ հարավ-արևելք։ Ներկա անունը ստացել է 1991 թ-ին։ Այն առաջացել է պատմական մայրաքաղաք Արտաշատի Արաքս գետի վրայի Տափերական կամրջի անունից։ Հիմնադրվել է 1930-ական թ. որպես սովխոզ։ Մինչև [[1939]] թվականը կոչվել է N2 սովխոզ, այնուհետև՝ Կիրովի անվամբ։ [[1946]]թ. գյուղում հաստատվեցին Պարսկաստանից հայրենադարձվածները։ 1970 թ-ին գյուղն ունեցել է 600 տնտեսություն, 2,887 բնակիչ։ Այժմ գյուղն ունի 860 տնտեսություն, 3,914 բնակիչ։ Գործում է [[դպրոց]], [[մանկապարտեզ]], [[բուժկետ]], կապի հանգույց։ Համայնքում կան 3 խաղողի վերամշակման ձեռնարկություններ, ալրաղաց, հացի թխման 3 ձեռնարկություն։
 
Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը։ Համայնքի հողերի հիմնական մասն օգտագործվում են որպես վարելահողեր, պտղատու և խաղողի այգիներ։ Զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ։ Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ, ինչպես նաև հացահատիկ։ Զբաղվում են կաթնամսատու անասնապահությամբ, թռչնաբուծությամբ։