«Պոպուլյացիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Bot: Migrating 18 interwiki links, now provided by Wikidata on d:q2625603 (translate me)
չ clean up, replaced: → (6) oգտվելով ԱՎԲ
Տող 2.
{{անաղբյուր}}
 
'''Պոպուլյացիան''' տեսակի գոյության տարատեսակ ձևն է։ Պոպուլյացիան, ({{lang-la|populus}}-բնակչություն), դա նույն բնակեցման տարածք զբաղեցնող և միմյանց հետ փոխկապակցված միևնույն [[գենոֆոնդ]] ունեցող տեսակների համախումբն է։ Պոպուլյացիայի տեսակները միմյանցից տարբերվում են ըստ վիտալիտետի (կյանքի ուժ)։
 
Պոպուլյացիա հասկացության սահմանին երկու մոտեցում կա՝ [[գենետիկա]]կան և [[էկոլոգիա]]կան։
 
Գենետիակական մոտեցման դեպքում հասկանում են միևնույն գենոֆոնդ ունեցող տեսակների համախումբ, որոնք կարող են բազմանալ և փոխանակվել գեներով։ Այդպիսի պոպուլյացաները կոչվում են Մենդելևյան։
 
Իսկ ըստ Ա.Մ. Գիլյարովի, պոպուլյացիան դա վերարատադրմանը ընդունակ օրգանիզմների համախումբ է, շատ թե քիչ տարածության և ժամանակի մեջ առանձնացված մեկ այլ նմանատիպ տեսակներից։ Նման տարանջատումը էկոլոգիայի տեսանկյունից տրվում է այն պատճառով, որ բարդ է որոշել արդյոք միևնույն տարածք զբաղեցնող տեսակները օժտված են նույն գենետիակական կոդով, թե ոչ։
 
Հաճախ պոպուլյացիաների տարածման աշխարհագրությունը չափազանց մեծ է լինում, սակայն էկոլոգները ուսումնասիրության համար ընտրում են որևէ պոպուլյացիայի կոնկրետ տեսակ և ուսումնասիրում որոշակի տարածքում։ Օրինակ՝ [[գայլ]]երը և [[աղվես]]ները տարածված են գրեթե բոլոր կլիմայական գոտիներում՝ ընդհուպ մինչև ծայր հյուսիսը և բևեռային շրջանները։
 
Այս և այդ բիոտիպին բնորոշ հյուսիսային եղջերուները, [[սպիտակ արջ]]երը կոչվում են էկոտիպեր մերձբևեռային բիոտոպերի համար։ Նույն գայլը չի կարող էկոտիպ համարվել Կենտրոնական Հնդկաստանում, իսկ եղնիկների որևէ տիպի պոպուլյացիա՝ [[Հայաստան]]ում։
 
Էկոտիպը՝ դա գենետիական առանձին տեսակի հարմարվողականությունն է միջավայրին։ Պոպուլյացիայի գոյատևման համար անհրաժեշտ է պայմանների համախումբ, որը կոչվում է [[էկոլոգիական խորշ]]։
 
Տարբեր տեսակների պոպուլյացիայի թվաքանակը տարբեր է, բայց այն չի կարող լինել որոշ կրիտիկական թվաքանակից ցածր։ Կրիտիկական է կոչվում թվաքանակի այն մակարդակը, որից ներքև սերտ ազգակցական խաչասերման հավաքականությունը խիստ աճում է, ինչը բերում է տեսակի գենետիկական բազմության նվազմանը, որը հաջորդ սերունդների մոտ առաջացնում է հարմարվողականության և պտղաբերության նվազում, բնածին խաթարումների և մահացության ավելացումների։ Արդյունքում տեսակը քանակապես նվազում է և մի քանի սերունդ հետո այն կորչում է։
 
Պոպուլյացիայի օրինակներն են՝ մարդկանց մոտ՝ [[ազգություն]]ները, [[ռասա]]ները, կենդանիների մոտ՝ [[ցեղատեսակ]]ները ։
 
Համակեցությունը տարբեր գենետիական ծագում ունեցող պոպուլյացիաների համատեղ կեցությունն է նույն աշխարհագրական տարածքում՝ էկոտոպում, որտեղ բոլոր բաղադրիչները գտնվում են տարրերի փոխհարաբերության ֆունկցիոնալ ներդաշնակության և համակարգի ինքնավերականգնման և ինքնազարգացման անհատական գործընթացում։
 
==Պոպուլյացիաների միջև փոխազդեցության ձևերը==
 
Բնական պոպուլյացիաները կազմող առանձնյակները գոյություն չունեն իրարից անկախ պոպուլյացիաների փոխհարաբերությունները կարելի է արտահայտել նշանների այս զուգակցմամբ՝ 00, --, ++, +0, +-։
Չեզոքություն 00՝ մեկ պոպուլյացիան չի ազդում մյուսի վրա։
 
Փոխադարձ մրցակցային ճնշում --՝ փոխազդող տեսակները փոխադարձ ճնշում են իրար։ Օրինակ՝ ջրի, լույսի, հանքային տարրերի հանդեպ մատչելիության աստիճանի ձեռք բերելու համար [[մոլախոտ]]երի և [[մշակաբույս]]երի միջև ընթացող մրցակցությունը։ Նմանատիպ փոխհարաբերությունների ժամանակ մեկ տեսակը անմիջապես չի հարձակվում մյուսի վրա։
 
Ամենսիալիզմ +0՝ մի պոպուլյացիան ճնշում է մյուսին, բայց ինքը չի կրում բացասական ազդեցություն։
Պրոկտոկոոպորացիա++՝ տեսակները փոխադարձ օգուտ են ստանում, սակայն կարող են կենսագործել նաև առանց դրա։ Այդպիսի փոխհարաբերության վառ օրինակ է խոշոր կենդանիների՝ գոմեշ, ռնգեղջյուր, ընձուխտի փոխհարաբերությունները։
 
Գիշատչություն+-՝ մի պոպուլյացիան հարձակվում է մյուսի վրա՝ հասցնելով վնասներ, սակայն ունի կախում նրանից։
 
[[Սիմբիոզ]]՝ երբ տեսակներից առնվազն մեկը չի կարող գոյություն ունենալ առանց մյուսի։ Կան սիմբիոզի մասնակի դեպքեր.
 
* [[Մակաբուծություն]] +- մակաբույծի պոպուլյացիան՝ ապրելով տիրոջ վրա, կամ տիրոջ ներսում, մեծ վնաս է հասցնում նրան։ Տերը կարող է գոյատևել առանց նրա։
* Կոմենսալիզմ +0 նման փոխհարաբերություններից մեկ պոպուլյացիան օգուտ է ստանում, իսկ մյուսի համար այն նշանակություն չունի։ Շատ տեսակներ սնվում են այլ տեսակների սննդի մնացորդներով, կամ օգտագործում ուրիշների թաքստոցը, նրանց չվնասելով, և ապրում աննկատ։
* Մուտուալիզմ ++ երկու պոպուլյացիաներն իրար հետ փոխհարաբերություններից օգուտ են ստանում։ Նման կապ գոյություն ունի ծաղկաբույսերի և փոշոտող միջատների միջև։
 
Բնության մեջ հավասար բաշխումը հազվադեպ է լինում, այն լինում է հիմնականում այն դեպքում, երբ տեսակները մրցում են միմյանց հետ։ [[Անտառ]]ում, որտեղ [[լույս]]ի թափանցման խնդիր կա, բոլոր ծառերը գտնվում են իրարից հավասար հեռավորության վրա։
Խմբային բաշխումը ավելի հաճախ է հանդիպում, թե ջրային, թե ցամաքային կենսաձև ունեցողների մոտ։ Այս դեպքում, օրգանիզմները ստեղծում են տարաբնույթ խմբեր, և այս տեղաբաշխումով առանձնյակներին բնորոշ է բարձր կենսակայունություն։
 
Պոպուլայցիայի սեռային կազմը որոշվում է գենետիկական առանձնահատկություններով։ Բաժանասեռ օրգանիզմներում սեռի փոխհարաբերությունը կազմում է 1:1, ինչից չի հետևում, որ այն բնորոշ է բոլորին։ Այն նկատելի է հասուն առանձնյակների մոտ։ Մարդկանց մոտ կին-տղամարդ երկրորդային հարաբերությունը կազմում է 100:106, սակայն 10-18 տարեկանում տղաների մահացության պատճառով հարաբերությունը գրեթե հավասարվում է, 50-ում՝ 100:85 իսկ 80-ում՝ 100:50-ի։ Բնության մեջ գոյություն ունեն տեսակներ, որոնք կազմված են միայն էգերից՝ ճանճեր{{փաստ}}։