«Շիկահողի արգելոց»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
→‎Բուսական աշխարհը: clean up, replaced: : → ։ (2) oգտվելով ԱՎԲ
չ →‎Բուսական աշխարհը: clean up, replaced: → (2) oգտվելով ԱՎԲ
Տող 4.
 
Բուսական աշխարհ ներկայացված է բարձրակարգ բույսերի 432 ցեղի և 92 ընտանիքի 1100 տեսակներով, որոնցից 70-ը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։ Հարուստ է Կովկասյան տիպի խոնավասեր բույսերով, ջերմախոնավասեր ծառաթփային տեսակներով ու խոտաբույսերով։ Բազմաթիվ են [[էնդեմիկ]] տեսակները, որոնցից շատերը կոչվում են Զանգեզուր տեղանունով` Զանգեզուրի տանձենի, Զանգեզուրի զանգակածաղիկ, Զանգեզուրի շնկոտեմ և այլն։ Տարածքի մոտ 94 տոկոսն անտառապատ է։ Անտառառաջացնող ծառատեսակներն աճում են արգելոցի ավելի բարձր լանջային տեղամասերում։ Այստեղ տարածված են արևելյան և սովորական [[բոխի]]ն, վրացական և խոշորառէջ [[կաղնի]]ները, հատապտղային կենին, արևելյան հաճարենին, արևելյան սոսին (Կովկասում միակ սոսու պուրակը)։ Կան նաև վայրի պտղատու ծառատեսակներ` տանձենին, արևելյան խնձորենին, [[կենին]], հունական վայրի ընկուզենին, [[լորենի]]ն, հացենին, [[թխկի]]ն, թեղին, սալորենին։
Ծառաթփային տեսակներից հանդիպում են բթատերև ինկենին, շագանակենին, [[կովկասյան խուրմա]]ն, սովորական [[Նուռ|նռնենի]]ն, [[թզենի]]ն, զկեռենին։
Կան 18 տեսակի հազվագյուտ [[մամուռ]]ներ։ Հատկապես հայտնի է բարակ ֆաբրոնիան։