«Հայոց փոքր թվական»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: լ: → լ։ (2), ն: → ն։ (2), ռ: → ռ։, ր: → ր։ oգտվելով ԱՎԲ
clean up, replaced: : → ։ (3) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Հայոց փոքր թվական''', ''Սարկավագադիր թվական'', [[Հայոց մեծ թվական]]ի սկըզբից առաջին 532-ամյա պարբերաշրջանն անցնելուց հետո (1084) սկսվող թվական։ Հեղինակն է [[Հովհաննես Սարկավագ]]ը:ը։ Նրա կազմած երկրորդ` 532-ամյա պարբերաշրջանի աղյուսակում (մինչև 1616) առաջին տարվա [[Սուրբ Ծնունդ]]ն ու [[Զատիկ]]ը համապատասխանաբար ընկել են [[1085]]-ի [[հունվարի 6]]-ին և [[ապրիլի 20]]-ին։ Հովհաննես Սարկավագը կազմել է Հայոց անշարժ տոմարական տարին միշտ սկսվել է օգոստոսի 11-ից և հաշվվել 365,25 օր, այսինքն` 4 տարին մեկ ունեցել է 366 օր։ Հայոց Մեծ թվականի հաշիվներում կուտակված 1 տարվա շեղումը նա առաջարկել է հանել 532-ամյա պարբերաշրջանի հետ, այսինքն` 532-ի փոխարեն հանել 533:533։ Հայոց փոքր թվականը սահմանափակ գործածություն է ունեցել, հիմնականում օգտագործվել է Հայոց Մեծ թվականին զուգահեռ։ Եվ քանի որ Սարկավագադիր տոմարը անշարժ էր, ապա Հայոց փոքր թվականի և Հայոց մեծ թվականի զուգակցությունը` մեկից մյուսին անցնելը, պարզ տեսք է ստացել։ [[Օգոստոսի 11]]-ից [[դեկտեմբերի 31]]-ի միջև ընկած օրերի համար այն 1083 է, մնացած դեպքերում` 1084:1084։ Հայոց փոքր թվականը եկեղեցական որևէ ժողով պաշտոնապես չի հաստատել։
 
== Աղբյուր ==