«Հրեշտակ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտը հեռացնում է․: ne:परी (strong connection between (2) hy:Հրեշտակներ and ne:देवदुत)
clean up, replaced: : → ։ (230) oգտվելով ԱՎԲ
Տող 3.
[[Պատկեր:William-Adolphe Bouguereau (1825-1905) - Song of the Angels (1881).jpg|200px|thumb|right|Երգը Հրեշտակների, Բոուգըրո, 1825-1905::]]
 
'''Հրեշտակներ''', (լատ. angelus, հուն. άγγελος (անգելոս), թարգմ. պատգամավոր, սուրհանդակ) հոգեղեն էակներ, որոնք միաստվածյան կրոններում համարվում են Աստծո սուրհանդակները, պատգամաբերները:պատգամաբերները։
 
== Հրեշտակաբանությունը միաստվածյան կրոններում ==
 
Հրեշտակների մասին աստվածաբանություն (Հրեշտակաբանություն) գոյություն ունի միաստվածյան 3 կրոններում` Հուդայականության (Մովսիսականություն), Քրիստոնեության և Մահմեդականության (Իսլամ) մեջ:մեջ։ Հատկանշական է, որ երեք կրոններում էլ էական շատուշատ հարցերում հրեշտակաբանությունը հրեշտակների մասին ասում է միևնույն բանը և համապատասխան կրոնի ձևավոման ու զարգացման պատմական ժամանակագրությանը` փոխառում է նախորդից որոշ ընդգծված կողմեր:կողմեր։
* Թվյալ կրոններից ամենահնի` Հուդայականության մեջ հրեշտակների դերի և ազդեցության մասին առաջին աղբյուրը Հրեական Սուրբ գիրքն է` Թանաքը և որոշ պարականոն գրքեր, ապա հիշյալ գրքերի մեկնաբանությունները:մեկնաբանությունները։ Ուսումնասիրողները, սակայն կարծում են, որ Հուդայական հրեշտակաբանության ձևավորման վրա ուրույն ազդեցություն ունի Զրադաշտականությունը որ իր հետքը թողել է Ք.ա. 7-րդ դարից սկսյալ:սկսյալ։ Այդ ազդեցությունը հատկապես ընդգծուն է չար և բարի հրեշտակների պատմություններում (Ենոքի պարականոն) և Բեռեշիթ (Ծննդոց) գրքի առաջին գլուխներում:գլուխներում։ Մարգարեկան շրջանի հրեշտակաբանությունը (հրեշտակների ակնարկներ անում են Եսայի, Եզեկիել, Զաքարիա, Դանիել մարգարեները) իր վրա կրում է բաբելոնական մշակույթի ազդեցություն. այս շրջանում է, որ Հուդայական հրեշտակաբանության մեջ շրջանառության մեջ է մտնում հիերարխիկ սուբորդինացիան:սուբորդինացիան։ Համաձայն վերջինի գոյություն ունեն երկինքներ որոնցից վեր բազմում է ինքը Յահվեն, քիչ ներքև հրեշտակներն են իրենց զանզան դասակարգումներով, ապա դևերը, ինչից հետո մարդիկ:մարդիկ։ Մովսիսական հրեշտակաբանության մեջ քիչ չեն նաև եգիպտական ու հունահռոմեական տարրերը:տարրերը։<br />Ընդհանուր առմամբ հրեշտակներն այս կրոնում միջնորդներ են Աստծո և մարդու միջև և Աստծո կամքի կատարողներն են:են։ Միևնույն ժամանակ նրանք խորհրդանշում ու գործնականացնում են Աստծո ներկայությունը մարդկանց կյանքում, հանդես են գալիս թե որպես մարդկանց պաշտպաններ, թե պատժողներ:պատժողներ։
* Քրիստոնեական հրեշտակաբանությունը, որի վրա լայն ուշադրություն դարձվեց միան 20-րդ դարի սկզբին, մեծապես ազդված է Մովսիսականությունից, քանի որ հրեական Սուրբ Գիրքը` Հին Կտակարանը քրիստոնեական Աստվածաշնչի բաղկացուցիչ և կարևոր մասն է կազմում:կազմում։ Այսուհանդերձ Նոր Կտակարանում էլ բազմիցս հանդիպում ենք հրեշտակների:հրեշտակների։ Առհասարակ քրիստոնյա աշխարհում հրեշտակաբանությունը ծագել և զարգացվել է ավանդական եկեղեցիների ծոցում և հիմնականում հիմնվում է Դիոնիսիոս Արիոպագացու (Կեղծ Դիոնիսիոս) «Երկնային քահանայապետության մասին» աշխատության վրա:վրա։ Բողոքականության ծագմամբ հետաքրքրությունը հրեշտակների հանդեպ աստիճանաբար սառեց, քանի որ հրեշտակները սկսվեցին դիտվել որպես լոկ կրավորական դեր ունեցող արարածներ, իսկ հաճախ էլ նրանց վերաբերյալ վարդապետությունը մերժելի համարվեց (Կալվին), քանի որ մեծավ մասամբ բացահայտվում էր ավանդությամբ:Ավանդականավանդությամբ։Ավանդական եկեղեցիների, այդ թվում Հայ Առաքելական Եկեղեցու վրա, սակայն, հրեշտակաբանությունը բավականին զգալի հետք ունի թողած. այն իր ուրույն տեղն է զբաղեցնում սրբախոսական գրականության և վանական կյանքի ձևավորման ու զարգացման գործում:գործում։
* Մահմեդականության մեջ հրեշտակների հանդեպ գոյություն ունի խոր հավատք. հրեշտակները երկրորդ տեղն են զբաղեցնում հավատքի ենթակա 5 իրողությունների շարքում:շարքում։ Համաձայն պահպանողական մահմեդականության, երկնային այդ արարածները Աստծո` Ալլահի փառաբանիչներն են և նրա պատգամի փոխանցողները:փոխանցողները։ Նրանք ինքնուրույն են ու ազատ և կարողանում են տարբեր դեմքեր ընդունել:ընդունել։ Այսքանից ավել հրեշտակների մասին իմանալը, համաձայն պահպանողական Իսլամի, շեղում է ճշմարիտ հավատքից:հավատքից։ Այսուհանդերձ Իսլամի ոչ պահպանողական ճյուղերը զարգացրել են իրենց հրեշտակաբանությունը, որի համաձայն հրեշտակները ստեղծվել են լույսից, լեցուն են կյանքով, բանական արարածներ են և ի տարբերություն ջիների (չար ոգիներ)` սուրբ են: Միևնույն ժամանակ նրանք, չնայած իրենց գերբնականությանը, շատ ավելի ցածր են քան մարդիք և նրանց գործերից մեկն էլ մարդկանց օգնելն ու երկրպագելն է: Այս վերջին պայմանի խախտումով էլ բացատրվում է չարի` սատանայի առաջացումը Իսլամում. Սատանան, որ սկզբում բարի հրեշտակ էր, հրաժարվեց երկրպագել Ադամին, ինչ համար էլ Ալլահը նրան վտարեց երկնքից:երկնքից։
 
== «Հրեշտակ» բառի ստուգաբանությունը և կիրառությունը Աստվածաշնչում ==
 
«Հրեշտակ» բառը, ըստ լեզվաբանների, ծագում է ավեստայի լեզվի` [[զենդերեն]]ի «fraēšta» կամ պահլավերեն «frēštak» բառերից, որոնք երկու դեպքերում էլ բուն իմաստով թարգմանվում են որպես պատգամավոր, սուրհանդակ, լրաբեր, թղթատար:թղթատար։ Նույն թարգմանությամբ են հանդես գալիս նաև հունարեն «angelos» (որտեղից էլ լատիներեն`angelus, անգլերեն`angel, ռուսերեն` ангел ձևերը) և եբրայերեն ու արաբերեն «malāck» բառերը:բառերը։ [[Աստվածաշունչ|Սուրբ Գրքի]] [[գրաբար]] թարգմանության մեջ բազմաթիվ են «հրեշտակ» բառի կիրառությունները որպես մարդու կամ մարդկանց, ովքեր հատուկ հանձնարարությամբ ուղարկվում են մեկի կողմից մեկ ուրիշի մոտ (հմմտ. Ա Թագ. 16:1916։19, Ղուկ. 7:247։24):։ Սուրբ Գրքում, թեև ոչ այնքան առատորեն, հանդիպում են «հրեշտակ» բառի այլիմաստ կիրառություններ ևս:ևս։ Այսպես այդ բառը գրաբարում կիրառվում է մատնանշելու համար քահանաների և [[մարգարեներ]]ի (Մաղ. 2:72։7, Անգե 1:131։13), անշունչ առարկաներ (Սաղմ. 88:4988։49, Բ Կորնթ. 12:712։7), [[Ավետարան]]ի պաշտոնյաներին, եկեղեցիների տեսուչներին` [[եպիսկոպոս]]ներին (Հայտն. 2:12։1, 8, 12):։
Սակայն գրաբար Աստավածաշնչում «հրեշտակի» շուրջ հինգհարյուրանգամյա կիրառությունների միայն մի փոքր մասին է հատուկ պատգամավոր իմաստը:իմաստը։ Մնացյալ` մեծագույն մասը հատուկ է երկնային էակներին, որոնք, ըստ Սուրբ Գրքի սպասավորում են [[Աստված|Աստծուն]] և հանդիսանալով Նրա պատգամաբերները` կատարում են աստվածային տնօրինությունները:տնօրինությունները։ Աստվածաշնչում նրանց երբեմն անվանում են նաև «Աստծո հրեշտակ» (Հոբ 1:61։6), «սուրբ» (Դան. 8:138։13), «երկնաբնակներ» (Մատթ. 18:1018։10), «երկնային զորքեր» ([[Ավետարան ըստ Ղուկասի|Ղուկ. 2:13]]), «հոգիներ» (Սաղմ. 150:6150։6, Եբր. 1:141։14, Հայտն. 1:41։4), ինչպես նաև «դևեր» են անվանում անկյալ հրեշտակներին ([[Ավետարան ըստ Մատթեոսի|Մատթ. 8:16]], Ղուկ. 10:2010։20):։
[[Հայ Առաքելական Եկեղեցի|Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի]]ն, ելնելով հրեշտակների բնությունից, նրանց վերագրվող հատկություններից և զբաղեցրած դիրքից, իր ժամակարգության և առհասարակ ծիսակարգի մեջ նրանց անվանում է նաև զվարթուններ, անմարմիններ, երկնաքաղաքացիներ, հրեղեններ, իմանալիներ, հոգեղեններ, լուսեղեններ և այլն:այլն։
Հատկանշական է, որ [[Աստվածաշունչ|Հին Կտակարան]]ում հրեշտակները «Տիրոջ Հրեշտակ կամ «Աստծո Հրեշտակ անվամբ» հանդես են գալիս որպես Աստծո ներկայացուցիչներ, միջնորդներ հոգևոր և նյութական աշխարհների միջև:միջև։ Սա առավելաբար երևում է [[Հնգամատյան]]ում և մասնակիորեն աստվածաշնչյան այլ գրքերում:գրքերում։
Հինկտակարանյան որոշ հատվածներում հրեշտակները կարծես զբաղեցնում են Աստծո տեղը (հմմտ. Ծննդ. 31:1131։11-13). սա մի քանի վարկածների տեղիք է տվել գիտական աշխարհում, որտեղ, սակայն գերիշխող է այն, որ մարդկային պատկերացումներով հայտնված հրեշտակները իրականում եղել է Աստվածային [[Սուրբ Երրորդություն]]ը կամ Երրորդության Երկրորդ դեմքը` [[Հիսուս Քրիստոս]]ը (տես Ծննդ. 18:118։1-2 հմմտ. Ծննդ. 19:119։1):։
 
== Հրեշտակների արարումը համաձայն քրիստոնեության ==
 
Թեև [[Սուրբ Գիրք]]ը ակնհայտորեն չի նշում հրեշտակների արարման մասին, այնուամենայնիվ, Հին և Նոր Կտակարանների գրքերը միաձայն մեզ վկայում են, որ հրեշտակներն իսկապես գոյություն ունեն:ունեն։ Այդ է վկայում նաև [[Ավանդություն]]ը:ը։
Այն, որ [[Ծննդոց]]ում [[Մովսես]]ը (եթե նրան ընդունենք որպես [[Հնգամատյան]]ի հեղինակ) լռում է հրեշտակների արաչության մասին, հետևանքն է այն բանի, որ մարգարեն ավելի շատ նպատակ է ունեցել ընդհանուր արարչագործությունից հասնել մարդու արարմանը, ուստիև հրեշտակները, այսպես ասած, դուրս են մնացել նրա նկարագրությունից:նկարագրությունից։
Հրեշտակների արարման բացակայությունը Սուրբ Գրքից տեղիք է տվել այն կարծիքին, թե հրեշտակներն արարված չեն և որպես անեղներ համահավասար են [[Սուրբ Երրորդություն|Սուրբ Երրորդությանը]]:։ Այս կարծիքին դեռևս Բ դարում հակառակվեց [[Իրենեոս Լիոնացին (Լուգդոնացի)]]:։ Նա, հիմնվելով [[Ավետարան ըստ Հովհանեսի|Հովհաննու Ավետարանի]]. ''«Նրանք … Աստծուց ծնվեցին»'' (Հովհ. 1:31։3) հատվածի վրա, հրապարակեց, որ ամեն ինչ, լինեն դրանք հրեշտակներ կամ [[հրեշտակապետ]]եր, աթոռներ, թե տերություններ, հաստատված են Աստծո կողմից և արարված [[Հիսուս Քրիստոս|Լոգոսի` Որդու]] կողմից:կողմից։ Այս միտքը առկա է [[Պողոս Առաքյալ]]ի` կողոսացիներին ուղղված նամակում. ''«Նրանով ստեղծվեց այն ամենը, ինչ որ երկնքում է և ինչ որ` երկրի վրա, ինչ որ երևում է և ինչ որ չի երևում»'' (Կող. 1:16), ինչը իր վերջնական հաստատումը գտավ [[Նիկիական հանգանակ|Նիկիո Ա Տիեզերաժողովի (325թ.) հավատո հանգանակում]], ուր Աստծո մասին ասվում է. «Արարիչ երևելեաց եւ աներևութից»:
Քրիստոնեական Եկեղեցու հայրերից ոմանք այն կարծիքին են, թե հրեշտակներն արարվել են մինչև աշխարհի արարվելը: Նրանք հիմնվում են [[Հոբ]]ի գրքի ''«Երբ աստղերը ցիրուցան եղան, աստղերի բոլոր հրեշտակները միաձայն օրհնեցին ինձ, իմ բոլոր հրեշտակներն էլ գովեցին»'' (Հոբ 38:7) հատվածի վրա: Ըստ հայրերի ([[Բարսեղ Կեսարացի|Բարսեղ Մեծ]], [[Գրիգոր Աստվածաբան]], [[Հովհան Ոսկեբերան]], [[Ամբրոսիոս Մեդիոլանացի]], [[Հերոնիմոս]]) արարչության վկաները հրեշտակներն են` աստղերի հրեշտակները, ովքեր առաջինը տեսան երկրագունդը, երբ խավարը բաժանվեց լույսից և առաջինը օրհնեցին Տիրոջը: Սակայն Սուրբ Գրքում բազմիցս ակնարկվում է հրեշտակների` արարչագործության վեցօրեքի ընթացքում ստեղծված լինելու մասին: Այն, որ հրեշտակները ստեղծվել են հենց արարչագործության ընթացքում, վկայում է նույն վերոհիշյալ Հոբ 38:7 համարը: Այս հատվածը վկայում է, որ հրեշտակները եղել են մինչև աստղերի արարումը, այսինքն` մինչև արարչագործության 4-րդ օրը (հմմտ. Ծննդ. 1:16): Այս է վկայում երեք մանուկների օրհնությունը (Դան. 3:57-59), ուր ողջ արարչագործությանը զուգահեռ Աստծուն փառաբանելու են հրավիրվում նաև հրեշտակները` «Տիրոջ հրեշտակնե՛ր, օրհնեցեք Տիրոջը»: Նույնն է պատկերը նաև [[Դավիթ մարգարե|Դավթի]] սաղմոսում (Սաղմ. 148:1-5). ''«Օրհնեցե՛ք Տիրոջը երկնքից, օրհնեցե՛ք նրան բարձունքներից: Օրհենցե՛ք նրան, նրա բոլո՛ր հրեշտակներ, օրհնեցե՛ք նրան, նրա բոլո՛ր զորություններ: Օրհնեցե՛ք նրան, արեգա՛կ և լուսի՛ն, օրհնեցե՛ք նրան, բոլոր աստղեր և լույս: Օրհնեցե՛ք նրան, երկինքների՛ երկինքներ, և ջրե՛ր` որ վեր եք երկնքից:երկնքից։ Օրհնեցե՛ք անունը Տիրոջ, քանզի նա ասաց` և դրանք ստեղծվեցին, նա հրամայեց` և դրանք հաստատվեցին»:։
Հիմնական կարծիքը հրեշտակների արարման ժամանակի շուրջ այն է, որ նրանք ստեղծվել են «երկնքի ու երկրի» հետ. ''«Ի սկզբանե Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը»'' (Ծննդ. 1:11։1), քանի որ Աստվածաշնչում հաճախ (Գ Թագ. 22:1922։19, Մատթ. 18:1018։10) «երկինք» բառի գործածությունը նշանակում է նաև երկնաքաղաքացիներ, երկնաբնակներ, այսինքն` հրեշտակներ:հրեշտակներ։
Մեկ այլ կարծիքի համաձայն հրեշտակների արարումը տեղի է ունեցել դարձյալ առաջին` երկուշաբթի օրը, բայց ոչ երկնքի հետ, այլ` լույսի. «Եվ Աստված ասաց.«Թող լույս լինի»» (Ծննդ. 1: 3), ինչի համար էլ հրեշտակներին երբեմն անվանում են «լույսի որդիներ» (հմմտ. Ղուկ. ԺԶ 8):։
 
== Հրեշտակների ազատությունը և անկումը` ըստ Աստվածաշնչի և Եկեղեցական Ավանդության ==
 
Ինչպես հրեշտակների հետ կապված հարցերի մեծամասնությունը, այնպես էլ նրանց ազատ կամքի հարցը բացակայում է Սուրբ Գրքից, ինչի պատճառով էլ շատ հաճախ հրեշտակաբանությունը դասվում է չբացահայտված վարդապետությունների շարքում։ Դրա, այսպես ասած պակասը, բացահայտվում է մարդկանց շնորհված կամքի ազատության քննարկման ժամանակ. որպես բանավոր էակներ` հրեշտակներն էլ ստացել են Աստծո` Իր էակների հանդեպ սիրո բարձրագույն դրսևորումը` ազատ կամքը, և որպես անդրանիկ արարածներ` ստեղծված մարդուց առաջ, նրանք եղան կամքի ազատության առաջին կրողները:կրողները։ Սա նշանակում է, որ հրեշտակները կարող էին նպատակաուղղվել թե՛ առ բարին և թե՛ չարը:չարը։ Թեև նրանք սպասավոր ոգիներ են, սակայն ոչ երբեք ստրուկ, քանզի [[Աստված|Աստծուն]] նրանք ծառայում են ու փառավորում կամովին` մղված Նրա ունեցած անսահման սիրուց:սիրուց։ Սակայն այս վիճակում էլ հրեշտակները ունեին բարուց հեռանալու ազատություն:ազատություն։ Ահա հենց այդ էլ սկիզբ դրեց չարի առաջացմանն աշխարհում. հրեշտակներից որոշները չպահպանեցին իրենց ինքնիշխանությունը, չմնացին հավատարիմ իրենց նախնական նշանակությանը, ինչը որոշել էր Աստված նրանց ստեղծելիս:ստեղծելիս։ Թեև [[Աստվածաշունչ|Սուրբ Գիրքը]] լռում է հրեշտակների մի մասի անկման և դրանով չարի` աշխարհ խուժելու մասին, հրեշտակներին վերաբերող վարդապետությունը` հենվելով ավանդության վրա, վկայում է, որ չարն աշխահ եկավ հրեշակներից մեկի` նրանցից ամենագեղեցիկի և փառավորի կողմից:կողմից։ Այսպես, երբ հրեշտակներից ամենաառաջինը` անդրանիկը` Արուսյակը, որն Աստծուն կանգնած էր այնքան մոտ, որքան Արուսյակ աստղը արևին, տեսնում ու զգում է իր գեղեցկությունը և կատարելությունը, շլանում է ինքն իրենով և նրանում ամբարտավան, գոռոզ (հմմտ. Ա Տիմ. 3:63։6) ձգտում ու ցանկություն է առաջանում աստվածանալու և հավասարվելու Աստծուն` իր Արարչին:Արարչին։ [[Եսայի մարգարե]]ն, Բաբելոնն այլաբանորեն ներկայացնելով որպես սատանայի մարմնացում (սա հատվածի ավանդական ամենատարածված մեկնությունն է), բացահայտում է Արուսյակի միտքը. ''«Երկինք կբարձրանամ, իմ գահը կդնեմ երկնային աստղերից ավելի վեր. կնստեմ բարձր լեռան վրա, հյուսիսի բարձր լեռների վրա. կբարձրանամ ամպերից էլ վեր, կնմանվեմ Բարձրյալին»'' (Ես. 14:1314։13-14):։ Այսպես, սակավ համարելով իրեն տրված փառքը և Աստծո հանդեպ լցվելով նախանձով` Արուսյակը շահագործում է իրեն շնորհված ազատությունը և իրեն համախոհ մի շարք հրեշտակների հետ (ապստամբների թիվը` համապատասխան դատապարտված հրեշտակների թվին, համարվում է ընդհանուր հրեշտակաց բազմության 1/3-ը` ըստ[[Հայտնություն|Հայտնության]] գրքի (12:412։4) այլաբանական մեկնության) պատերազմով ապստամբում է Տիեզերական Տիրակալի դեմ:դեմ։
Հակառակվողների դեմ է ելնում հավատարիմ մնացած հրեշտակների մի բազմություն Միքայել [[հրեշտակապետ]]ի գլխավորությամբ, որը ահեղաձայն գոչելով «Ո՞վ է Աստծո նման»` (եբր.` Մի՞ կա Էլ - այստեղից էլ հրեշտակապետի Միքայել անվանումը) պարտության է մատնում փառատենչներին և վտարում է աննյութական` իմանալի երկնքից:երկնքից։
Արուսյակն իր արարքի համար վաստակում է սատանա` (եբր.` հակառակորդ) անվանումը: Սուրբգրային տարբեր հատվածներում հակառակորդ սատանան անվանվում է նաև Սադայել, Հին Օձ, Վիշապ, Բելիար, Բեեղզեբուղ, Բանսարկու, այս աշխարհի Իշխան, Օդի Իշխան (սա հիմնականում կապված է այն մտքի հետ, որ անկյալ հրեշտակները բնակվում են օդում` երկնքի և երկրի միջև տարածվող ոլորտում), այս աշխարհի աստված, ստության հայր (Մատթ. 12:2412։24, Բ Կորնթ. 6:156։15, Հոբ 12:3112։31, Եփես. 2:22։2, Բ Կորնթ. 4:44։4):։
Իրենց ապստամբությամբ ու ամբարտավանությամբ անկյալ հրեշտակները, որ անվանվեցին դևեր, կորցրեցին իրենց երբեմնի աստվածտեսությունը, իսկ հավատարիմ արդարները, մերժելով կուրությունը և անմտությունը, հաստատվեցին կատարելության մեջ:մեջ։ Նշենք, որ գոյություն ունի կարծիք, թե անցնելով փորձության միջով, հրեշտակաց երկու դասերն էլ` թե՛ արդարները և թե՛ մեղավորները, չեն կորցնում իրենց ազատությունը, այլ մի տեսակ բնական ընտրությամբ վերջնականապես որոշում են իրենց դիրքը, վիճակը, ինչով էլ և բացատրվում է հրեշտակների բարությունը և դևերի չարությունը, երբ առաջինների դեպքում ասում են, թե այլևս չեն կարող ծառայել չարին, իսկ վերջինների համար, թե այլևս չեն կարող դառնալ դեպի բարին:բարին։
 
== Հրեշտակների էությունը և բնույթը քրիստոնեության մեջ ==
 
Հրեշտակների հետ կապված այս կետի շուրջ [[Աստվածաշունչ|Սուրբ Գիքը]] բավարար քանակի տվյալներ ու տեղեկություններ է հայտնում, որոնք քրիստոնեական վրդապետության զարգացման հետ աստիճանաբար քիչ թե շատ զարգացվել են:են։
Դառնալով հրեշտակների ձևին ու նյութին` պետք է ուշադրություն դարձնել պատկերներում և քանդակներում նրանց տրվող արտաքին բնութագրին:բնութագրին։ Հիմնականում հրեշտակները պատկերվում են որպես շողարձակող երիտասարդներ, ովքեր հաճախ փոքր-ինչ կանացի դեմքեր ունեն, ճերմակ հանդերձներ և ճերմակ փետրավոր թևեր:թևեր։ Երբեմն պատկերվում են նաև փոքրիկ մանկական գլուխներ` շրջապատված 4, 6 կամ 8 թևերով:թևերով։ Սրանք օրինակներն են սերովբեների և քերովբեների:քերովբեների։
Արևմտյան ռենեսանսի շրջանում (14-16 դդ.) հրեշտակները պատկերվում էին հունական կուպիդոնների (մերկ մանուկներ` փոքրիկ փետրավոր թևերով) տեսքով:տեսքով։ Սա կրում էր [[Հեթանոսություն|հեթանոսության]] ազդեցությունը և ոչ մի ընդհանրություն չունի [[Հայ Առաքելական Եկեղեցու]] հրեշտակաբանության հետ:հետ։
Հրեշտակները Սուրբ Գրքում հիմնականում հայտնվում են մարդկային տեսքով, ինչպես ասենք [[Յուղաբեր կանայք|Յուղաբեր կանանց]] հայտնվելիս (Ղուկ. 24:424։4), [[Սոդոմ]]ում` [[Ղովտ]]ին այցելելիս (Ծննդ. 19:5) կամ Տուբիի վարձած մարդու պարագայում, որն իրականում [[Հրեշտակապետ|Ռափայել հրեշտակապետ]]ն էր (Տոբ. 5:5):
Ըստ [[Հովհան Դամասկացի|Հովհան Դամասկացու]] (8-րդ դար) հրեշտակները մարդուն հայտնվում են այն տեսքով, ինչպես որ մարդը պատրաստ է նրանց ընդունել:
Լուսեղեն լինելու պարագան էլ մի քանի տեղերում շեշտված է [[Աստվածաշունչ]] մատյանում (Դան. 10:6, Մատթ. 28:3, Ղուկ. 24:4). վստահաբար սա կապվում է նաև նրանց ճերմակ հանդերձների հետ (հմմտ. Մարկ. 16:5, Հովհ. 20:12):
Պատկերներում հրեշտակներին տրվող կանացի կամ ոչ առնական դեմքերը հաստատում են այն կարծիքը, որ հրեշտակները չունեն սեռ, ինչպես այդ բացահայտ վկայում է Քրիստոսը` ասելով. ''«Ո՛չ կին են առնում և ո՛չ էլ մարդու գնում… ինչպես հրեշտակները»'' (Մատթ. 22:3022։30 հմմտ. Ղուկ. 20:3520։35-36):։ Սրանից ակնհայտ է, որ հրեշտակները ո՛չ ծնվում ու բազմանում են, ո՛չ մահանում ու պակասում. նրանք անմահ են ու մշտնջենավոր, չունեն կենսաբանական պայմանավորվածություն:պայմանավորվածություն։ Այս վերջինը ապացուցում է այն հանգամնքը, որ նրանք չեն սնվում. անգամ մարդկային կերպարանքով հայտնվելիս նրանց` սննդի և ըմպելիքի օգտագործումը թվացյալ է (հմմտ. Տոբ. 12:1912։19):։
Հրեշտակներին վերագրվող փետրավոր թևերը, ամենայն հավանականությամբ, զուտ արտաքին պատկերավոր միջոցներ են` նրանց արագ ընթացքը, անսահմանափակ տեղաշարժը մատնացույց անելու համար:համար։
Թեև Աստվածաշնչում պատմվում է հրեշտակների` մարդկային կերպարանքով մարդկանց հայտնվելու մասին, սակայն նրանք նյութկան մարմիններ` մաշկեղեն հանդերձներ չունեն, այլապես մշտապես տեսանելի կլինեին և չէին հայտնվի մարդկանց հատուկ կերպով:կերպով։ Ուստի հրեշտակները անմարմին են, աննյութական և հոգեղեն:հոգեղեն։ Նրանք այն վիճակում են, ինչ որ մարդիկ պետք է լինեն հարության ժամանակ (հմմտ. Ղուկ. 20:3520։35-36):։ Հրեշտակների աննյութականության վկայությունն է սաղմոսը` վկայակոչված [[Պողոս առաքյալ]]ի կողմից. ''«Նա իր հրեշտակներին հոգիներ դարձրեց և իր ծառաներին` կրակի բոց»'' (Եբր. 1:71։7 հմմտ. Սաղմ 103:4103։4):։ Թե՛ Սուրբ Գիրքը, թե՛ եկեղեցական հայրերի մեկնությունները մատնացույց են անում, որ հրեշտակներն ունեն գերազանց գոյություն, աննյութական մարմին, որը չի ենթարկվում նյութի սեփական պայմաններին, ինչի համար էլ ընդունված է հրեշտակներին անվանել նաև աննյութական, անմարմին, հոգեղեն, անտեսանելի և այլն:այլն։ Որպես հրեշտակային բնության բնորոշիչներ` հայրերը առաջ են քաշում այնպիսի պատկերներ, ինչպիսիք են լույսը, հուրը, օդը և եթերը:եթերը։
Ըստ [[Բարսեղ Կեսարացի|Բարսեղ Մեծի]]` երկնային զորությունների էությունը եթերային է, հոգի է և աննյութական կրակ, ինչի համար նրանք սահմանափակված են տարածքով և լինում են անտեսանելի` հայտնվելով մարդկանց և հատկապես սրբերին` մարդկային տեսքով:տեսքով։ Հրեշտակներից յուրաքանչյուրը գտնվում է որոշակի տեղում. այսինքն այն հրեշտակը, որ հայտնվել էր [[Կոռնելիոս]]ին, միևնույն ժամնակ չէր կարող հայտնված լինել [[Փիլիպպոս]]ին (տես Գործք. 10:310։3, 8: 26), ինչպես նաև Զաքարիային` [[Հովհաննես Մկրտիչ|Հովհաննես Մկրտչի]] հորը, հայտնված հրեշտակը միևնույն ժամանակ երկնքում չէր այլ «խնկերի սեղանի աջ կողմում» (Ղուկ. 1:111։11):։
Այն, որ հրեշատկները կրակ են և աստվածային ոգիներ, որ արագորեն փոխադրվում են երկնքում, վկայում է նաև [[Գրիգոր Աստվածաբան]]ը:ը։ Ելնելով այն հանգամանքից, որ հրեշտակների համար մարմնի, ժամանակի և տարածության երկրային օրենքները չեն գործում, հայրերից ոմանք առանց երկմտանքի առաջ քաշեցին դրույթ հրեշտակների երկնային մարմինների մասին:մասին։ Սակայն հրեշտակները զուտ հոգեղեն էակներ չեն. գոյություն ունի որոշակի հրեշտակային մարմնականություն:մարմնականություն։
Այսպիսով հրեշտակների հատկությունների վերաբերյալ կարելի է անել հետևյալ եզրակացությունները. Հրեշտակները`
 
# Օժտված են բանականությամբ - Հրեշտակների բանականությունն ավելին է քան մադկանցը (հմմտ. Սաղմ 8:68։6):։ Սա է վկայում նաև [[Պետրոս առաքյալ]]ի այն խոսքը, թե հրեշտակները «զորությամբ և կարողությամբ ավելի մեծ են» (Բ Պետ. 2:112։11):։ Սակայն թեև հրեշտակների բանականությունը գերազանց է, այնուամենայնիվ, այն նույնպես մարդկայինի նման սահմանափակ է (հմմտ. Ա Կոր. 2:112։11):։ Սրանց չմոռանանք գումարել նաև հրեշտակների հաղորդակցվելու կարողությունը:կարողությունը։ Եթե հոգեղեն լինելով հրեշտակները հաղորդակցվում են մարդկանց` մարմնեղեններիս հետ` ենթադրելի է նաև նրանց հաղորդակցությունը իրար միջև:միջև։
# Մշտաշարժ են
# Անմարմին են (նրանք անմարմին մեզ հետ համեմատած, իսկ աստվածային ճշմարիտ աննյութականության և անմարմնականության հետ համեմատած` նրանք անգամ նյութական են)
Տող 58.
# Թեև սահմանափակ են, նրանց համար անմատչելի չեն պատերը, դռները, փակերը
 
Պատկերների մեջ [[դևեր]]ին` անկյալ հրեշտակներին տրվող կերպարը միանգամյան տարբերվում է լուսո հրեշտակներից, չնայած որ արտաքին որևէ տարբերակիչ նրանց միջև չպետք է լինի: Միակ տարբերությունը ներքին է` կամքի ոչ ճիշտ օգտագործումը:օգտագործումը։ Դևերը պատկերվում են շատ հաճախ սև ու մռայլ, ունենում են նոսր մազածածկույթ, փոքրիկ պոզեր, թևեր, ոչ սակավ այծի ոտքեր և սմբակներ (սա սերտորեն կապված է սատանայապաշտության հետ), երբեմն նաև պոչ:պոչ։ Սա հավանաբար կապված է դիտողի մոտ չարի, վատ կերպարի պատկերավոր կերտման նպատակի հետ:հետ։
Այսպիսով` հրեշտակները հոգևոր են և անմարմին կամ հնարավոր է ունենան որոշակի եթերային մարմին:մարմին։ Եթե նրանք տեսանելի կերպարանք են ընդունում, ապա այդ պատահական ձև է, այլ ոչ թե մշտական կեցություն:կեցություն։ Հրեշտակների համար գոյություն չունեն մեր` մարդկանց, տարածական պայմանականությունները, սակայն նրանք ամենագո չեն:չեն։ Նրանք ավելի կատարյալ են, քան նախաստեղծ մարդը, սակայն կատարելության մեջ սահմանփակված են. չնայած բանականության ստուգությանը և խորությանը, նրանք ամենագետ չեն:չեն։
 
== Հրեշտակների պաշտոնը համաձայն քրիստոնեության ==
[[Պատկեր:Gethsemane Carl Bloch.jpg|300px|thumb|right|Մի հրեշտակ մխիթարում է Հիսուս, Կառլ Հենրիխ Բլոկ, 1865-1879 թ.:]]
Ինչպես ասվեց, հրեշտակ բառի առաջին ստուգաբանությունը նշանակում է պատգամաբեր, սուրհանդակ (Հայտն. 1:11։1), ինչը, բնականաբար սերտ առնչություն ունի սպասվորության հետ:հետ։ Այսպես` հրեշտակների հիմնական պաշտոնը սպասավորությունն է:է։ Յուրաքանչյուր հրեշտակ ունի սպասավորելու իր չափը, քանզի նրանցից որոշները առաքվում են պատվելու և պսակելու, որոշները` տանջելու և պատուհասելու, որոշները` պահպանելու ու մեղքերից սրբելու և այլն:այլն։ Նրանց կամավոր սպասավորությունը մի է, սակայն գործերը բաժանված ու բաշխված են:են։ Տարբերվում է սպասավորության 2 ոլորտ` անդրանցական (տրանսցենդենտալ) և հայտնութենական:հայտնութենական։
Անդրանցական ոլորտում հրեշտակների պաշտոնը Աստծո փառաբանումն է:է։ Հրեշտակային փառաբանության գունեղ մի պատկեր է [[Եսայի մարգարե]]ի տեսիլքը (Ես. 6:16։1-3), որն ուրույն տեղ է գրավում հայոց ծեսի` հատկապես [[Սուրբ Պատարագ]]ի մեջ. «Եւ ընդ Սերովբէսն եվ ընդ Քերովբէսն միաձայն սրբասացութեամբ յօրինել նուագս, եւ համարձակապէս գոչելով աղաղակել ընդ նոսին եւ ասել. «Սուրբ, սուրբ, սուրբ Տէր Զորութեանց, լի՛ են երկինք եւ երկիր փառօք քո: Օրհնութիւն ի բարձունս: Օրհնեալդ, որ եկիր եւ գալոցդ ես անուամբ Տեառն: Ովսաննա՛ ի բարձունս»»: Հայ Եկեղեցու [[Գիշերային ժամերգություն|Գիշերային ժամերգության]] «Տէր տուընջեան…» աղոթքում ասվում է. «Հրեշտակային երգակցությամբ զքեզ [Աստծուն] օրհնել, զքեզ գովել, եւ քեզ գոհութիւն եւ փառս մատուցանել ամենազոր տերութեանդ…», ինչը հաստատումն է այն մտքի, որ հրեշտակներն էլ մարդկանց պես օրհնաբանում են [[Սուրբ Երրորդություն|Ամենասուրբ Երրորդությանը]], ջանում են գործակից լինել Աստծո բարերար երախտիքներին և փառաբանել Նրա մեծությունն ու Աստվածությունը ու դրանով միշտ ուրախացնել և պայծառացնել Արարչին:Արարչին։ Ավելին, հրեշտակներն Աստծուն փառաբանում են ավելի, քան մարդիկ, քանզի նրանք «հզոր են ուժով» լսելու և Նրա կամքը կատարելու մեջ, ինչպես ասվում է սաղմոսում. «Օրհնեցե՛ք Տիրոջը, նրա բոլո՛ր հրեշտակներ, որ հզոր եք ուժով, կատարում եք խոսքը նրա, լսում ձայնը նրա պատգամների: Օրհնեցե՛ք Տիրոջը, նրա բոլո՛ր զորքեր, սպասավորնե՛ր և նրա կամքը կատարողնե՛ր: Օրհնեցե՛ք Տիրոջը, նրա բոլոր գործերը, ամենուրեք է տերությունը նրա» (Սաղմ. 102:20102։20-22):։ Հրեշտակներն ավելի լավ գիտեն Աստծուն, որովհետև Նա Իր ուժն արտահայտում է աշխարհում նաև հրեշտակների միջոցով:միջոցով։ Ահա հենց այստեղ էլ արտահայտվում է հրեշտակների գործունեության հայտնութենական ոլորտը. հայտնութենականը հրեշտակների և մարդկանց հարաբերության ոլորտն է. Աստծո հրահանգով երկնավորները կոչված են սպասավորելու նաև մարդուն, ինչպես առաքյալն էլ է ասում «բոլորն էլ սպասավորող հոգիներ են, որոնք ուղարկվում են ի սպասավորություն նրանց, որ ժառանգելու են փրկությունը» (Եբր. 1:141։14):։ Լինելով երկնաբնակ` նրանք իրենց մասնակցությունն են բերում երկրավոր կյանքի ընթացքին և գործում են ժամանակի ու տարածության մեջ կենցաղվարող մարդու հետ և մարդու համար:համար։ Հրեշտկներն էլ առավել պատիվ էին համարում իրենց ծառայությունը մատուցել Աստծո Որդուն Նրա երկրային կյանքի ընթացքում, ինչպես ասված է. «Իր հրեշտակներին հրամայված է քո մասին, որ պահպանեն քեզ քո բոլոր ճանապարհներին: Իրենց բազուկների վրա պիտի վերցնեն քեզ, որ երբեք ոտքդ քարի չխփես» (Սաղմ. 90:1190։11-12 հմմտ. Մատթ. 4:64։6, Ղուկ. 4:104։10-11):։ Թերևս [[Հիսուս Քրիստոս|Հիսուսն]] օգտվում էր հրեշտակների ծռայությունից հույժ անհրաժեշտ դեպքերում` հիմնականում [[սատանա]]յի որոգայթների դեմ պայքարելիս, ինչպես ասենք [[Քրիստոսի փորձությունն անապատում|անապատի փորձության]] (Մատթ. 4:114։11, Մարկ. 1: 13) և Գեթսեմանի աղոթքի ժամանակ (Ղուկ. 22:4322։43):։
Եթե տարբաժանենք հրեշտակների կողմից մարդկանց ցույց տրվող ծառայությունը, ապա կարելի է բաժանել սպասավորության հետևյալ դրսևորումների`
 
* Աստծո կամքի փոխանցում մարդկանց - Աստվածային կամքի փոխանցումը արտահայտված է [[Մարիամ Աստվածածին|Սբ. Կույսի]] ավետման դրվագում (Ղուկ. 1:261։26-38), Հովսեփ Աստվածահոր երազներում (Մատթ. 1:201։20-24, 2:132։13-15, 19), Զաքարիա քահանային (Ղուկ. 1:111։11), [[Պողոս առաքյալ]]ին (Գործք. 27:2427։24), Սամփսոնի մորը (Դատ. 13:313։3-5) հայտնվելիս, Կոռնելիոսի տեսիլքում (Գործք. 10:310։3-6) և այլն:այլն։
 
* Մարդկանց պահպանություն - Թեև Սուրբ Գիրքը բացահայտ կերպով չի ասում, թե ամեն մարդ ունի իր պահապան հրեշտակը, սակայն [[Աստվածաշունչ|Աստվածաշնչում]] առատ են տվյալները, որոնք խոսում են այդ հարցի օգտին:օգտին։ Ուշադրություն դարձնենք, որ ըստ հրեական ավանդության, յուրաքանչյուր ազգ ունի իր պահապան հրեշտակը:հրեշտակը։ Մարդկանց պահպանության գաղափարը Նոր Կտակարանում առաջինը տվել է Հիսուսը` ակնարկելով մանուկներին (Մատթ. 18:1018։10), իսկ արդեն [[Գործք առաքելոց]]ում (12:1512։15) հրեշտակի հովանավորությանն արժանանում է [[Պետրոս առաքյալ]]ը:ը։ Եկեղեցու հայրերից [[Եպիփան Կիպրացի]]ն և [[Որոգինես]]ը համակարծիք էին, թե աշխարհում ամեն ինչ ունի իր պահապան հրեշտակը, սակայն այդ կարծիքը ժամանակի հետ թուլացավ և մնաց միայն մարդկանց պահպանության վարկածը:վարկածը։ Հրեշտակների պահպանությունը բազմիցս հանդիպում ենք Հայաստանյայց Եկեղեցու ժամակարգության մեջ. «Զհրեշտակ խաղաղութեան պահապան անձանց մերոց» կոչ է անում Աստծուց խնդրել քարոզը, որպեսզի Տերը մեզ զօրուգիշեր աներկյուղ պահի սատանայի հրեղեն նետերից:նետերից։ Պաշտպանությունը չարից ակնարկում է նաև Սաղմոս 33:833։8-ը. «Տիրոջ հրեշտակների բանակն իր երկյուղածների շուրջն է և պահպանում է նրանց»:։
Այնուհետև հրեշտակի պաշտպանությունը գտում են [[Նաբուգոդոնոսոր]]ի գերած երեք մանուկները` հնոցում այրվելիս (Դան. 3:493։49-50) և [[Դանիել մարգարե]]ն առյուծների գբում (Դան. 6:226։22), Տիրոջ [[առաքյալներ]]ը [[Երուսաղեմ]]ում (Գործք. 5:195։19):։ Նույն փորձառությանը կարելի է հանդիպել նաև շատուշատ սրբերի կյանքում: կյանքում։
 
* Օգնություն մարդկանց այլևայլ հարցերում - Աստվածաշնչում երիցս հանդիպում ենք հրեշտակային միջամտություն [[Իսայել]]ի ժողովրդի կյանքում:կյանքում։
Առաջինը, որ կցանկանայինք նշել [[Օրենք]]ի տվչությունն է հրեա ժողովրդին:ժողովրդին։ [[Ելք|Ելից գրքում]] այդ օրենքը [[Մովսես մարգարե|Մովսես]]ին թելադրում է [[Աստված|Յահվեն]] (Ելք. 20:2220։22- 21:121։1), սակայն [[Գործք առաքելոց]]ում (7:387։38) [[Ստեփանոս Նախասարկավագ]]ն այն վերագրում է հրեշտակին:հրեշտակին։ Նույնն է պատկերը նաև Պողոս առաքյալի [[Պողոս առաքյալի նամակն ուղղված գաղատացիներին|Գաղատատցիներին ուղղված նամակում]] (3:193։19) և [[Նամակ եբրայեցիներին|Եբրայեցիների նամակում]] (2:22։2):։ Եբրայեցի ժողովրդի հետ կատարված մյուս դրվագները նրանց դեգերումների ժամանակ հրեշտակի կողմից ուղեկցվելն է, ինչպես այդ մատնանշված է Ելք. 23:2023։20-ում:ում։
Հրեշտակները` որպես այսպես ասած ուղեկցողներ հանդես են գալիս նաև մարդկային հոգիները անդրշիրիմյան աշխարհ տեղափոխելիս (Ղուկ. 16:2216։22):։ Այստեղից է, հավանաբար, իր ծագումն առել «հրեշտակը գլխին պտույտ գալ» դարձվածքը, որն ասվում է մահամերձ մարդկանց վերաբերյալ:վերաբերյալ։
Հրեշտակների հայտնութենական պաշտոններից է նաև [[դևեր]]ին կապելը (Տոբ. 8:38։3), մարդկանց աղոթքները Աստծուն հասցնելը (Տոբ. 12:1212։12) և վերջին դատաստանի ժամանակ «չարերին արդարների միջից» զատելը (Մատթ. 13:4913։49):։
[[Եկեղեցի|Եկեղեցու]] խորհրդաբանության մեջ ընդունված է, որ հրեշտակները մարդկանց հետ են նրանց աղոթական վիճակներում, և Անարյուն Պատարագի մատուցման ժամանակ նրանք շրջապատում են սբ. սեղանը:սեղանը։ Խորհրդբանությունն իր արտահայտությունն է գտնում արվեստի մեջ, քանզի շատ հաճախ սուրբ [[խորան]]ները զարդարվում են հրեշտակների` վեցթևյա [[Պատկեր:P040140.JPG|thumb|left|Քշոց սերովբեի պատկերով]][[սերովբեներ]]ի և բազմաչյա [[քերովբեներ]]ի պատկերներով:պատկերներով։ Այդ պատկերները զարդարում են նաև պատարագի և հատուկ թափորների ժամանակ գործածվող քշոցները, որոնց արձակած ձայնը զուգահեռացվում է հրեշտակային օրհներգության հետ:հետ։ Նման երևույթ առկա էր նաև Հին ուխտի Տաճարում. Ուխտի տապանակը, Վկայության խորանի վարագույրները, սյուները զարդարված էին քերովբեներով (Ելք. 25:1725։17-22, 26:126։1, 36:836։8, 35, Գ Թագ. 6:236։23-28):։
 
== Հրեշտակային ստորաբաժանումները քրիստոնեության մեջ ==
 
Ինչպես վկայում է [[Աստվածաշունչ]]ը, հրեշտակների թիվը շատ է, այնքան շատ, որ հաճախ զուգահեռներ է գտնում զորքի, բանակի հետ (հմմ. Ծննդ. 32:232։2, Գ Թագ. 22:1922։19, Ա Մնաց. 12:2212։22, Դան. 7:107։10, Մատթ. 26:5326։53 Ղուկ. 2:132։13, Եբր. 12:2212։22, Հայտն. 5:115։11):։ Ըստ յոթանասնից թարգմանության` [[Աստված]] երկիրը ազգերի է բաժանել ըստ Իր հրեշտակների թվի (Բ Օր. 32:832։8), սակայն այս բաժանումն էլ մեզ ոչ մի իրական պատկերացում չի տալիս հրեշտակների թվական քանակի վերաբերյալ:վերաբերյալ։
Այնուամենայնիվ` հիմնվելով [[Դիոնիսիոս Արիոպագացի|Դիոնիսիոս Արիոպագացու]] կոթողային` «Յաղագս երկնային քահանայապետութեան» աշխատության վրա` հրեշտակաբանությունը միշտ առանձնացրել է հրեշտակային իննաստիճան դասակարգություն` այն բաժանելով երեք եռյակի`
 
# [[Սերովբեներ]], [[քերովբեներ]], [[աթոռներ]] - առաջին քահանայապետություն
# Տերություններ, զորություններ, իշխանություններ - միջին քահանայապետություն
# [[Պետություններ, հրեշտակապետեր, հրեշտակներ]] – վերջին քահանայապետություն:քահանայապետություն։ [[Պատկեր:Guido Reni 031.jpg|250px|thumb|right|Հրեշտակապետ Միքայել:]]
 
Գոյություն ունի կարծիք, որ ի սկզբանե հրեշտակները ունեցել են 10 դաս, սակայն Արուսյակ-սատանայի ապստամբությունից հետո նրանց թիվը նվազել է իննի:իննի։ Տասներորդ այդ դասը պայմանականորեն անվանվում են [[դևեր]]:։
Բոլոր 9 դասերի անվանումներն էլ առկա են Սբ. Գրքում:Գրքում։
Հրեշտակային դասակարգման յուրաքանչյուր եռյակի (առաջին, միջին, վերջին) անդամները իրենց քահանայական կոչումի մեջ հավասար են և համապատիվ, սակայն եռյակները իրենց արտաքին հարաբերության մեջ զանազանվում են. սերովբեները, քերովբեները և աթոռները [[Աստված]]ային լույսին հաղորդակցվում են անընդմիջաբար, տերությունները, զորությունները և իշխանությունները` նախորդի` առաջին նվիրապետության շնորհիվ, իսկ վերջինները` պետությունները, հրեշտակապետերը և հրեշտակները` միջինների շնորհիվ:շնորհիվ։ Այս վերջինների շնորհիվ էլ Աստծո լույսին հաղորդ են լինում երկրային արարածները:արարածները։ Իսկ այս արարածների` մարդկանց, աղոթքները Աստծուն են հասնում ճիշտ հակառակ ձևով` ստորին եռյակից բարձրանում են միջինը, միջինից` առաջին և հասնում են Աստծուն:Աստծուն։ Յուրաքանչյուր եռյակ հրեշտակների համար գոյություն ունի գործունեության մասնավոր դաշտ:դաշտ։ Այսպես` առաջինները սովորեցնում են (իմացական են), միջինները` սովորում և սովորեցնում (իմացական և իմանալի), իսկ վերջինները միայն սովորում են (իմանալի):։
 
Հրեշտակները, համաձայն Հայոց Եկեղեցու դավանանքի, մասն են կազմում Սուրբ [[Եկեղեցի|Եկեղեցու]]` զբաղեցնելով Անդրանկաց կամ Հաղթանակած եկեղեցու դասը:
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ունի տոն նվիրված հրեշտակապետներին և բոլոր հրեշտակներին`«Սուրբ հրեշտակապետներ Գաբրիելի և Միքայելի ու բոլոր երկնային զորքերի տոնը»:։
 
== Աղբյուրներ ==
 
# Աստուածաշունչ Մատեան Հին և Նոր Կտակարանների, Մայր Աթոռ Ս. Էջմիածին և Հայաստանի Աստուածաշնչային ընկերութիւն, 2004:2004։
# Դիոնիսիոս Արիոպագացի, Յաղագս երկնային քահանայապետութեան, Edited by Robert W. Thomson, Lovanii, 1987
# Արշակ Տեր-Միքելյան, Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու Քրիստոնեականը, Ս. Էջմիածին, 2007:2007։
# Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան, Երևան, 2002թ:2002թ։
# Մաղաքիա արք. Օրմանյան, «Տեղիք աստուածաբանութեան», Երուսաղեմ, 1985թ.:։
# Գրիգոր Տաթևացի, Գիրք Հարցմանց, Երուսաղեմ:Երուսաղեմ։
# Շնորհք արք. Գալուստեան, Հայազգի Սուրբեր, Երևան, 1997թ.:։
# Толковая Библия, Том 1, 2, 3, Стокгольм, 1987г.
# Христианство, Энциклопедический словарь, Том 1, Москва, 1993г.
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Հրեշտակ» էջից