«Հանգ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ clean up, replaced: → (3), ի: → ի։, մ: → մ։ (2), ն: → ն։, տ: → տ։, ր: → ր։, ): → )։ (4) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Հանգ''', [[չափածո ստեղծագործություն|չափածո ստեղծագործության]] [[հնչյուն]]ային ձևավորման հիմնական կողմերից մեկը։ Հանգը այն երևույթն է, երբ [[բանաստեղծություն|բանաստեղծության]] մեջ երկու կամ ավելի տողեր ունեն նման (համահնչուն) վերջավորություն։ Օրինակ.
 
:a Գիշերը ամբողջ հիվանդ, խելա'''գար'''
Տող 8.
Ժողովրդական ստեղծագործության հնագույն նմուշները, [[անտիկ գրականություն]]ը և միջնադարյան պոեզիայի շատ ստեղծագործություններ դեռ հանգ չունեին։ Հանգը ծագում է միջին դարերում։ Օրինակ, [[հայ գրականություն|հայ գրականության]] մեջ այն տարածվում է հիմնականում 12-13-րդ դարերից` [[Ներսես Շնորհալի|Ներսես Շնորհալու]], [[Ֆրիկ]]ի և նրանց հաջորդների [[տաղ]]երում և [[պոեմ]]ներում։
 
Սկզբում հանգերը միապաղաղ էին` ամբողջ բանաստեղծության կամ նրա մեծ հատվածների տողերը վերջանում էին միևնույն հանգով, որը վարպետության ցուցանիշ (օրինակ՝ [[Ֆրիկ]]ի «Գանգատ» երկարաշունչ բանաստեղծության բոլոր տողերն անխտիր ավարտվում են ''ի'' ձայնավորով):։ Ժամանակի ընթացքում հանգերն ավելի ու ավելի բազմազան են դառնում։ Բայց հանգի առաջացումից հետո էլ գրվում են անհանգ գործեր (մանավանդ չափածո դրամատիկական երկեր), որոնք կոչվում են [[սպիտակ ոտանավոր]]։ Մասնավորապես անհանգ է գրվել չափածո դրամատիկական գործերի մեծ մասը (օրինակ՝ [[Շեքսպիր]]ի և [[Ալեքսանդր Պուշկին|Պուշկինի]] պիեսները): ։
 
Հանգի ամենակարևոր դերն այն է, որ հանդես գալով տողերի վերջում՝ այն ավելի է ընդգծում տողի՝ իբրև [[ոտանավոր]]ի հիմնական [[ռիթմական միավոր]]ի, ինքնուրույնությունը։ Հանգը կարծես մի ազդանշան է, որը հիշեցնում է [[տող]]ի ավարտվելը։ Դրանով իսկ նա ուժեղացնում է ոտանավորի [[ռիթմ]]ը։ Բացի այդ, հանգն ավելի ներդաշնակ, երաժշտական է դարձնում [[բանաստեղծական խոսք]]ը<ref>{{cite book|author=Էդ. Ջրբաշյան, Հ. Մախչանյան|title=Գրականագիտական բառարան|publisher=«Լույս»|location=Երևան|year=1972|page=էջ 162-163}}</ref>:
 
Հանգը հաճախ նաև ''իմաստային'' զգալի դեր է խաղում:խաղում։ Բանաստեղծները ձգտում են տողերի վերջում դնել և հանգավորել առավել կարևոր բառերը, որոնք կրկնվող հնչյունների շնորհիվ ավելի մեծ ուշադրություն են գրավում:գրավում։
 
== Հանգերն ըստ վերջին շեշտված վանկի տեղի ==
Տող 42.
[[Ռուսերեն]]ում և այլ լեզուներում հանդիպում են այսպես կոչված ''դակտիլային'' հանգեր (տողի վերջից երրորդ շեշտված վանկով, օր.՝ откры՛тая-ядови՛тая) և նույնիսկ ''հիպերդակտիլային'' հանգեր (վերջից չորրորդ շեշտված վանկով), որոնք [[հայերեն]]ին բնորոշ չեն<ref>{{cite book|author=Էդ. Ջրբաշյան, Հ. Մախչանյան|title=Գրականության տեսություն|publisher=«ԵՊՀ»|location=Երևան|year=1980|page=էջ 308}}</ref>:
 
Սովորաբար իրար հետ հանգավորվում են նույնատիպ վերջավորությունները, բայց երբեմն արական հանգը կարող է կապվել իգականի հետ, օր.՝ [[Եղիշե Չարենց|Չարենցի]] տողերում,- թեթև՛-ետև՛ը, Մասի՛սը-սառցանի՛ստ:սառցանի՛ստ։
 
== Բաց և փակ հանգեր ==
Տող 50.
== Հանգերն ըստ կազմության ==
 
Հանգերը բազմազան են նաև իրենց կազմությամբ, կարող են կրկնվել տարբեր թվով հնչյուններ:հնչյուններ։ Եթե կրկնվում են միայն արական հանգի շեշտված ձայնավորն ու նրան հաջորդող հնչյունները, դա կոչվում է '''թույլ''' (կամ '''աղքատ'''), օր.՝ վր'''ա''' - հեռաց'''ա''', այնտ'''եղ''' - ահ'''եղ''', տ'''ուն''' - սյ'''ուն''', աստ'''եր'''-աչք'''եր''', վ'''առ'''-պայծ'''առ'''։ '''Ուժեղ''' (կամ '''հարուստ''', '''խոր''') հանգի մեջ կրկնվում են նաև շեշտված ձայնավորից առաջ եղած հնչյունները, օր.՝ բուրվ'''առներ''' - խ'''առներ''', եր'''կիր''' - գր'''կիր''', օ'''դում''' - կար'''ոտում''', տ'''ալիս''' - հեռան'''ալիս''' (Վահան Տերյան), վ'''առված'''-խելագ'''արված''', թափ'''առում'''-մ'''արում''', կ'''անչում'''-կար'''կաչում'''։
 
Լինում են նաև '''բարդ''' կամ '''բաղադրյալ''' հանգեր, , որոնք կազմված են երկու կամ ավելի բառերի հնչյուններից (վ'''ար ծաթեց''' - '''արծաթեց''', '''վարսերը նրա''' - '''վառ սերը նրա''', '''քո մի թասը''' - '''Կոմիտասը''', [[Հովհաննես Թումանյան|Թումանյանից]]՝ Մեծ անտառ'''ից նա զատված'''-Մարդու կացնից ազատված, անցավոր-անցավ օր)։ Բարդ հանգեր հատկապես շատ է ստեղծել [[Վլադիմիր Մայակովսկի|Մայակովսկին]]՝ пистолет-сто лет, под дождем-подождем, убери твою-бритвою:
 
Հանգերի մեջ հնչյունների համընկնումը կարող է լինել լրիվ և մասնակի:մասնակի։ Երբ տողավերջի հնչյունները նույնությամբ կրկնվում են մի ուրիշ տողի մեջ, այդպիսի հանգը կոչվում է '''ճշգրիտ''' (ծեգին-հոգին, արյունամած-քամած, սարերի-օրերի):։ '''Մոտավոր''' հանգերի մեջ, նման հնչյունների կողքին, լինում են նաև մեծ կամ փոքր չափով իրարից շեղվող կամ ակնհայտորեն տարբեր հնչյուններ (ձայնավորներ և բաղաձայններ):։ Օրինակ, [[Վահան Տերյան|Տերյանը]] հանգավորում է այսպիսի բառեր՝ մանուկ-անամոք, ավար է-խավարը, տրտում, ապարդյուն, [[Եղիշե Չարենց|Չարենցը]]՝ մահ-համար-հիմա, անդին-անթիվ, հանդեպ-անդեմ, վերելք-քերենք, կրակ-գրած, փախչող-թախծոտ, այնտեղ-անթև, և այլն:այլն։ Մոտավոր հանգի մեջ կրկնվում են ոչ թե նույն, այլ իրար նման, իրար հիշեցնող հնչյուններ, կամ հանգ կազմող հնչյունների միայն մի մասը (խաղաղ-աղա, ճակատ-հագած, գլխարկը-գլխահակ, վարդը-կարդաք, անիրական-բարեկամ)։ Մոտավոր հանգերը կոչվում են նաև '''ասոնանսային հանգեր''':
 
Նման վերջավորություններ կարող են ունենալ նաև միևնույն կամ հարևան տողերի ներսում եղած բառերը։ Այդպիսի կրկնությունները կոչվում են [[ներքին հանգ]]։
Տող 60.
== Հանգերն ըստ դասավորության ==
 
Հանգավորման տեսակները բանաստեղծական տողերի համանման վերջավորությունների` հանգերի դասավորման տարբեր եղանակները։ Օրինակ, [[քառատող]] [[տուն|տան]] մեջ լինում է հանգավորման երեք հիմնական տեսակ.
 
ա) '''Կից հանգավորում''' (հանգով կապվում են հարևան տողերը) - aabb.
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Հանգ» էջից