«Հայկական իժ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Bot: Migrating 11 interwiki links, now provided by Wikidata on d:q683693 (translate me)
չ clean up, replaced: → oգտվելով ԱՎԲ
Տող 4.
[[ՀՀ]]-ում հանդիպում է [[Շիրակի մարզ|Շիրակի]], [[Արագածոտնի մարզ|Արագածոտնի]], [[Կոտայքի մարզ|Կոտայքի]], [[Արարատի մարզ|Արարատի]], [[Վայոց ձորի մարզ|Վայոց ձորի]] և [[Սյունիքի մարզ]]երի լեռներում։ Տարածված է կիսաչորային լեռնատափաստանային, թփուտային կամ նոսրանտառային բուսականությամբ ժայռոտ ու քարքարոտ կենսավայրերում։
 
Մարմնի երկարությունը տարիքի հետ փոխվում է (18-99 սմ), [[պոչ]]ը 8-18 անգամ կարճ է։ [[Արու]]ները խոշոր են [[էգ]]երից։ Մարմինը հաստ է, [[գլուխ]]ը մարմնից տարանջատված է` ծածկված մանր կատարավոր [[թեփուկ]]ներով։ Վերաչքային վահանիկները հարթ են ու ցցված։ [[Աչք]]երը խոշոր են, [[ծիածանաթաղանթ]]ը` դեղնավուն, [[բիբ]]ը` էլիպսաձև, ուղղահայաց։ Մարմնի թեփուկները կատարավոր են, անփայլ։ Աչքից դեպի հետ և ներքև ձգվում են մուգ զոլեր։ Գլխի հետևի մասում կան զույգ մուգ, դեպի հետ լայնացող, կաթիլանման խալեր։ [[Պարանոց]]ից դեպի պոչի ծայրը ձգվում է բաց վարդագույնից դեղնավուն կամ նարնջագույն մուգ ընդգծված խալերից կազմված շղթայաձև նախշ։ Մուգ մեկական շարք է ձգվում նաև մարմնի կոմնային մակերեսով։ Որովայնային մակերեսը մոխրագույն է` սև ու սպիտակ խալերով, կամ սև է` սպիտակ բծերով։ Ներքևի ծնոտի վահանիկները մոխրագույն են։
 
Սնվում է մանր [[հոդվածոտանիներ]]ով ([[մորեխ]]ներ, [[ծղրիդ]]ներ) և մանր [[ողնաշարավորներ]]ով ([[մողեսներ]], [[թռչուններ]] և մանր [[կրծողներ]])։ Ձմեռում է աշնան երկրորդ կեսից գարնան կեսը։ Զուգավորումը տեղի է ունենում մայիսի վերջից հունիսի սկզբին։ Օգոստոսի վերջից սեպտեմբերի վերջը էգն ունենում է 3-14 ձագ։
Տող 17.
 
{{ՎՊԵ|Vipera raddei}}
 
[[Կատեգորիա:Օձեր]]