«Կամք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Bot: Migrating 32 interwiki links, now provided by Wikidata on d:q364340 (translate me)
չ clean up, replaced: → (6) oգտվելով ԱՎԲ
Տող 10.
 
==Փիլիսոփայության տեսանկյունից==
Կամքը քննարկվում է՝ շաղկապվելով [[նպատակայնություն|նպատակայնության]], [[ազատություն|ազատության]] և անհրաժեշտության [[հիմնահարց]]երին։ [[Իդեալիզ]]մը դիտարկում է կամքը՝ իբրև արտաքին ազդեցություններից ու հանգամանքներից անկախ և օբյեկտիվ անհրաժեշտության հետ չկապակցված [[հատկանիշ]], որն արտահայտվում է մարդու գործողություններում ու արարքներում՝ որպես ազատության դրսևորում։ Ըստ [[մատերիալիզմ]]ի, կամային գործունեության սկզբնաղբյուրը միշտ էլ մնում է օբյեկտիվ աշխարհը, մարդու առարկայանական - [[պրակտիկ գործունեություն]]ը, որն ուղղված է աշխարհի վերափոխմանը և հիմնված է [[բնության օբյեկտիվ օրենքներ]]ի վրա։ Սուբյեկտի ներքին պայմանների ([[պահանջմունք]]ներ,[[ հետաքրքրություն]]ներ,[[ցանկություն]]ներ, [[գիտելիք]]ներ և այլն) պրիզմայի միջով անդրադարձած օբյեկտիվ աշխարհը նրա համար հնարավորություն է ստեղծում տարբեր նպատակներ գոյացնել, որոշումներ կայացնել, վարվել այս կամ այն կերպ։ Մատերիալիզմի դրույթներում ազատ է ոչ թե կամքը, որն ընտրում է՝ առաջնորդվելով միայն սուբյեկտիվ ցանկություններով ([[վոլյունտարիզմ]], [[էքզիստենցիալիզմ]]), այլ այն կամքը, որն ընտրում է՝ համապատասխանելով օբյեկտիվ անհրաժեշտությանը։
 
Կային [[փիլիսոփա]]ներ ([[Դեմոկրիտ]], [[Սպինոզա]]), որոնք ընդհանրապես ժխտում էին կամքի ազատությունը՝ բացարձականացնելով անհրաժեշտությունը և մերժելով [[պատահականություն]]ը։ Իսկ որոշ փիլիսոփաներ ([[Շոպենհաուեր]], [[Գարտման]]) դիտարկում էին կամքը՝ որպես կույր, ոչ բանական և չգիտակցվող ուժ, որն առկա է ոչ միայն շնչավոր արարածների, այլև ողջ բնության մեջ և ամբողջ գոյի [[մետաֆիզիկա]]կան հիմնավորումն ու սկիզբն է։ Կամքի այսպիսի բնութագիրը ընդհանրություններ ունի [[Կանտ]]ի «իրը՝ ինքն իր մեջ» հասկացության հետ։
 
[[կեցություն|Կեցության]] մետաֆիզիկական սկիզբը կամքին վերագրելը վոլյունտարիզմի հիմնական դրույթներից է։ Վոլյունտարիզմի հիմնադիրը [[Օուգստոս Երանելի]]ն էր, ով կամքը վեր էր դասում [[ինտելեկտ]]ից։ Վոլյունտարիզմը հետագայում զարգացրեցին [[Դունս Սկոտ]]ը և [[Վիլհելմ Օկկամ]]ը։ Այնուհետև նրանց հետնորդները դարձան [[Շոպենհաուեր]]ը և [[Վունդտ]]ը։
Հայ փլիսոփայական մտքի սահմաններում նույնպես չի անտեսվել կամքի, մասնավորապես կամքի ազատության հիմնահարցը։ Տարբեր ժամանակների հայ առաջադիմական մտածողները ճակատագրի անվերապահությունն ընդգծող կամ մերժող հայացքներով այս կամ այն կերպ միշտ էլ անդրադարձել են մարդու կամքի ազատության հարցին։ Այդ մտածողների շրջանակներում կարելի է ընդգծել հետևյալ անունները՝ [[Մեսրոպ Մաշտոց]], [[Կորյուն]], [[Եզնիկ Կողբացի]], [[Եղիշե]], [[Փավստոս Բուզանդ]], [[Ղազար Փարպեցի]], [[Մովսես Խորենացի]], [[Դավիթ Անհաղթ]], [[Գրիգոր Նարեկացի]], [[Հովհաննես Երզնկացի]], [[Կոնստանդին Երզնկացի]], [[Ֆրիկ]], [[Նահապետ Քուչակ]], [[Մխիթար Գոշ]], [[Վարդան Այգեկցի]], [[Հովհաննես Սարկավագ]], [[Վահրամ Րաբունի]], [[Ներսես Շնորհալի]], [[Գրիգոր Տաթևացի]], [[Մխիթար Հերացի]], [[Սիմեոն Ջուղայացի]], [[Ստեփանոս Լեհացի]], [[Շահամիր Շահամիրյան]], Ս. Բաղրամյան, [[Խաչատուր Աբովյան]], Ն. Զորայան, Ս. Վիչենյան, [[Միքայել Նալբանդյան]], Ս. Նազարյանց, Գ. Կոստանդյան, Ս. Ոսկանյան, Ա. Գարագաշյան, Մ. Մամուրյան, [[Եղիա Տեմիրճիպաշյան |Ե. Տեմիրճիպաշյան]], Ն. Տաղավարյան, [[Րաֆֆի]], Ե. Ֆրանգյան, Մ. Վարդանյան, Վ. Խորենի, [[Սուրեն Սպանդարյան |Ս. Սպանդարյան]], [[Ստեփան Շահումյան |Ս. Շահումյան]], [[Սարգիս Կասյան |Ս. Կասյան]], [[Ալեքսանդր Մյասնիկյան |Ա. Մյասնիկյան]] և այլոք։
 
==Իրավաբանության տեսանկյունից==
Տող 21.
[[Քրեական իրավունք]]ի ոլորտում կամքը ընդգրկում է գործունեության դրդապատճառները, գործիչի նպատակները և կատարված գործողություններից անհրաժեշտաբար կամ պատահաբար բխող հետևանքների կանխատեսումը։
 
[[CategoryԿատեգորիա:Փիլիսոփայություն]]
[[Կատեգորիա:Իրավաբանություն]]
[[Կատեգորիա:Բարձրագույն նյարդային գործունեություն]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Կամք» էջից