«Խաղտիք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: : → ։ (3) oգտվելով ԱՎԲ
չ clean up, replaced: → (6) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Խաղտիք''', Խաղտյաց երկիր, Խաղտյաց աշխարհ, խաղտյաց գավառ, պատմական երկիր [[Փոքր Ասիա]]յում, հին և միջին դարերում։ Խաղտիքը հույները կոչել են խալիբ կամ Արմենոխալիբ, իսկ բնակիչներին՝ արմենոխալիբներ։ Գտնվում էր Սև ծովի հարավ-արևելյան ափին։ Խաղտիքի սահմանները եղել են հարավից՝ [[Բարձր Հայք]]ի Սպեր, արևելքից՝ Տայքի Ոքաղե և Արսեաց փոր գավառները, հյուսիս-արևմուտքից՝ Պոնտական Կապադովկիան։ Խաղտիքի տարածքը համապատասխանում է Լազիստանին ([[Թուրքիա]])։ Խաղտիքը հյուսիսից շրջապատված է Պարխարի ու Համշենի, իսկ հարավից՝ Դերջանի լեռներով, որոնց միջև ընկած տարածքը կոչվել է նաև Խաղտո ձոր, որտեղից հոսում է [[Ճորոխ (գետ)|Ճորոխ]] (Ակամսիս) գետը։
 
Չնայած Խաղտիք վարչականորեն չի մտել [[Մեծ Հայք]]ի կազմի մեջ, բայց հնում որոշ ժամանակ ենթարկվել է հայկական պետությանը և, սահմանակից լինելով Բարձր Հայք և Տայք նահանգներին, միշտ բնակեցված է եղել հայերով, ընդհուպ մինչև 1915-ի [[Մեծ եղեռն]]ը։ [[Արտաշեսյաններ]]ի պետության վերացումից հետո Խաղտիքն ընկավ [[Պոնտոս]]ի պետության, [[Սասանյան Պարսկաստան]]ի և [[Հռոմ]]ի տիրապետության տակ։ Այնուհետև Խաղտիքին տիրել են ՝բյուզանդացիները, սելջուկները, օսմանյան թուրքերը (XVI դ.)։ Հետագա դարերում այստեղ բնակվել են նաև թուրքեր։ Հայ մատենագիրները, ի նկատի ունենալով Խաղտիքի խիտ անտառներն ու խոնավ կլիման, այն կոչել են «անլոյս երկիրն խաղտեաց»։
 
{{ՀՍՀ}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Խաղտիք» էջից