«Սահակ Ա Պարթև»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: : → ։ (14) oգտվելով ԱՎԲ
չ clean up, replaced: → (4) oգտվելով ԱՎԲ
Տող 5.
 
== Կենսագրությունը ==
Սերում է Պարթև (Պահլավունի) և Մամիկոնյան տոհմերից, [[Ներսես Մեծ]]ի որդին է։ Ստացել է կրթություն կապադովկյան [[Կեսարիա]]յի, [[Ալեքսանդրիա]]յի և [[Կոստանդնուպոլիս|Կոստանդնուպոլսի]] դպրոցներում։ Տիրապետել է [[հունարեն]]ի, ասորերենի, պարսկերենի։ 387 թվականին ընտրվել է հայոց հայրապետ՝ եռանդուն աջակցություն բերելով [[Խոսրով Գ]] թագավորին՝ վերականգնելու [[Մեծ Հայք]]ի միասնականությունը։ Խոսրովի գահընկեց լինելուց և աքսորվելուց հետո Սահակ Ա Պարթևը նույնպես զրկվել է հայրապետական աթոռից (389թ.) և միայն [[Վռամշապուհ]] թագավորի ջանքերի շնորհիվ վերականգնվել իր պաշտոնում։ Հետագայում ևս, պարսից [[Վռամ Ե]] արքայի կողմից ենթարկվել է հալածանքների ու շնորհազրկման։
 
Մահացել է իր ծնննդյան օրը, նավասարդի 30-ին (439 թ. սեպտեմբերի 7-ին), Բագրևանդի Բլրոցաց գյուղում և թաղվել [[Տարոն]]ի [[Աշտիշատ]]ում։
Տող 16.
Սահակ Ա Պարթևի անունով պահպանվել են դավանաբանական թղթեր՝ ընդդեմ [[Նեստորականություն|նեստորականության]], [[բորբորիտներ]]ի ու [[մծղնեներ]]ի, ինչպես նաև նամակներ՝ ուղղված [[Թեոդոսիոս Բ Փոքր|Թեոդոսիոս II]] կայսրին, Անատոլիոս կուսակալին, Կոստանդնուպոլսի [[Պրոկղ]] պատրիարքին, Ատտիկոս, Ակակիոս եպիսկոպոսներին։ Այս թղթերում ([[Գիրք թղթոց]], էջ 1–21) Սահակ Ա Պարթևը և Մեսրոպ Մաշտոցը [[Եփեսոսի Գ տիեզերական ժողով]]ից հետո բանաձևել են Հայ եկեղեցու ուղղափառ դիրքորոշումը, հատկապես Պրոկղ պատրիարքին ուղղված պատասխան թղթում Հայ եկեղեցու հայրերը հաստատել են Մարդեղության խորհրդի (ընդդեմ Նեստորի) վերաբերյալ [[Նիկիայի Ա տիեզերական ժողով|Նիկիայի Հանգանակ]]ի բանաձևումը, երեք տիեզերաժողովների դավանական վճիռները։ Այդ թուղթը, իբրև ուղղափառության փաստ, ընթերցվել է 553-ի Կ. Պոլսի ժողովում՝ [[Կյուրեղ Ալեքսանդրացի|Կյուրեղ Ալեքսանդրացու]] թղթից անմիջապես հետո։
 
Սահակ Ա Պարթևը կարևոր դեր է խաղացել Հայ եկեղեցու պաշտոներգության, երաժշտածիսական գրքերի հայացման և կազմավորման գործում։ Մեսրոպ Մաշտոցի հետ նա հայ հոգևոր ինքնուրույն երգերի սկզբնավորողն է։ Նրա անունով հայտնի են [[Ժամագիրք|Ժամագրքում]] զետեղված Գիշերային ժամի չորս երգեցիկ քարոզները, ինչպես նաև բազմաթիվ շարականներ՝ Ղազարի հարության, Ծաղկազարդի կանոնները, երկրորդ Ծաղկազարդի հին կանոնի երգերը և Ավագ շաբաթվա բոլոր օրերի կանոնների երգերի մեծամասնությունը։
 
Ուշագրավ է նաև միջնադարյան գրչագիր Գանձարաններում պահպանված Սահակ Ա Պարթևի «Պարագրի անպարագրելի բանն» սկզբնատող ունեցող տաղը։
Տող 22.
Մի շարք հայ միջնադարյան աղբյուրներ Սահակ Ա Պարթևին են վերագրում հայոց եկեղեցական ձայնեղանակների՝ [[ութձայն]]ի առաջին կարգավորումը։
 
Հայ եկեղեցին սուրբ Սահակ Ա Պարթևի հիշատակը տոնում է տարին երկու անգամ։ Հիշատակի օրերից առաջինը նշվում է Մեծ Բարեկենդանին նախորդող կիրակիի նախընթաց շաբաթ օրը (Առաջավորաց պահքի կիրակիի 14-րդ օրը` հունվարի 24-ից փետրվարի 28-ը), երկրորդը՝ սուրբ Մեսրոպ Մաշտոցի հետ՝ Հոգեգալստյան 4-րդ կիրակիին հաջորդող հինգշաբթի օրը (հունիսի 1-ից հուլիսի 16-ն ընկած շրջանում)։
 
== Ծանոթագրություններ ==