«Ներսես Ա Մեծ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
clean up, replaced: : → ։ (6) oգտվելով ԱՎԲ
չ clean up, replaced: → (5) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
[[Պատկեր:Nerses.jpg|thumb|Ներսես Ա Մեծ (19–րդ դարի երևակայական պատկեր)]]
'''Ներսես Ա Մեծ''' (մոտ [[329]] - [[373]]), [[Ամենայն հայոց կաթողիկոս]] (353-373)։ Հաջորդել է [[Փառեն Ա Աշտիշատցի]] կաթողիկոսին։ [[Հայ Առաքելական եկեղեցի|Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու]] տոնելի սրբերից է։
== Կյանքը ==
[[Պատկեր:Nerses A.jpg|left|Ներսես Ա Մեծ (Հովնաթանյան)]]
Ներսես Պարթևը ծնվել է մոտ 329թ.-ին (ծննդյան վայրը անհայտ է), սերում է [[Գրիգոր Լուսավորիչ|Գրիգոր Լուսավորչի]] տոհմից, [[Հուսիկ Ա Պարթև]]ի թոռն է։ Մանկության և պատանեկության տարիներին ապրել, կրթվել ու դաստիարակվել է [[Կեսարիա]]յում։ Կեսարիայում ուսանելուց հետո վերադարձել է հայրենիք, որտեղ [[Արշակ Բ]] արքան նրան նշանակել է արքունի սենեկապետ։ Ամուսնացել է Հայոց սպարապետ Արտավազդ Մամկիոնյանի որդի Վարդանի դստեր՝ Սահանդուխտի հետ։ 350թ–ին Ներսես Պարթևը վերադարձել է Մեծ Հայք Արշակ Բ-ի արքունիքում նշանակվել է գլխավոր սենեկապետ։ 351թ-ին Արշակ Երկրորդ արքայի հանձնարարությամբ Ներսես Պարթևը առաջնորդել է [[Կոնստանդնուպոլիս]] ուղևորվող հայկական պատվիրակությանը, մասնակցել հայ-հռոմեական լարված հարաբերությունների կարգավորմանը։
 
=== Ներսես Ա Մեծը` կաթողիկոս ===
353թ. Արշակ Բ-ի հրահանգով Ներսես Ա Պարթևը ձեռնադրվել է [[եպիսկոպոս]], ապա մեկնել [[Կեսարիա]], որտեղ հանդիսավորությամբ օծվել է Հայոց [[կաթողիկոս]]։ Ըստ ավանդության այնտեղ նրա հետ ձեռնադրվել է նաև 4-րդ դարի եկեղեցական նշանավոր հայրերից [[Բարսեղ Կեսարացի]]ն։
Կաթողիկոս ձեռնադրվելուց մեկ տարի անց` 353/4թ., Ներսես կաթողիկոսը [[Աշտիշատ]]ում գումարում է Հայոց Ա ազգային եկեղեցական ժողովը։ Ժողովը որոշում է Հայաստանի տարբեր վայրերում հիմնել աղքատանոցներ, որբանոցներ, հիվանդանոցներ, ուրկանոցներ, հյուրանոցներ և այլ բարեգործական հաստատություններ, ինչպես նաև արգելում է հեթանոսական սովորությամբ՝ լաց ու կոծով, հանդերձներ պատռելով մեռելներ թաղել, քանի որ քրիստոնյան պարտավոր է հավատալ հանդերձյալ կյանքին։ Արգելվում է մերձավոր արյունակիցների ամուսնությունը։ Հանձնարարվում է հեռու մնալ հարբեցողությունից, պոռնկությունից, սպանությունից, գթությամբ վարվել ծառաների հետ, ծանր հարկերով չնեղել ժողովրդին և այլն։ Ժողովի որոշուներից է նաև վանքեր և պարսպապատ կուսանոցներ հիմնելը, յուրաքանչյուր վանքում դպրոց հաստատելը։ Ժողովի որոշուները կարճ ժամանակամիջոցում կյանքի են կոչվում։ Ժողովը նաև խիստ պատիժներ է սահմանել արվամոլների, կենդանամոլների և սեռական այլ սանձարձակությունների դեմ։ Ներսես Ա-ն հոգ էր տանում որպեսզի Հայոց Եկեղեցու պաշտոնյաները զինվեն գիտությամբ և աստվածային իմաստությամբ։ Սուրբ հայրապետը հայտնի էր մեծ աղքատասիրությամբ. նա երբեք ճաշի կամ ընթրիքի չէր նստում առանց սեղանակից ունենալու աղքատներին և կույրերին, անդամալույծներին և ցավագարներին։ Սիրում էր անձամբ սպասավորել և դարմանել նրանց։
 
=== Ներսես Մեծի հարաբերություններն արքունիքի հետ ===