«Եզնիկ Կողբացի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Bot: Migrating 7 interwiki links, now provided by Wikidata on d:q281146 (translate me)
չ clean up, replaced: → (3) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Եզնիկ Կողբացի''' (մոտ 380, [[Կողբ]] – 450), հայ փիլիսոփա, թարգմանիչ, հասարակական–եկեղացական գործիչ։ [[Մեսրոպ Մաշտոց]]ի աշակերտներից։ Մասնակցել է [[Աստվածաշունչ]]ի և այլ երկերի թարգմանությանը։ Եզնիկի մասին հիշատակում են [[Կորյուն]]ը, [[Եղիշե]]ն, [[Մովսես Խորենացի]]ն։ Եզնիկ Կողբացու աշխատություններից պահպանվել են «[[Եղծ աղանդոց]]»–ը՝ հայ փիլիսոփայության կարևոր սկզբնաղբյուրներից մեկը (հայտնի է նաև «Վասն Աստուծոյ» անվամբ)։
 
Եզնիկ Կողբացին հայ փիլիսոփայության մեջ զարկ է տվել պատրիստիկական–ջատագովական ուղղությանը։ Հիմնականում հետաքրքրվել է գոյաբանական հարցերով, մշակել մոնիստական փիլիսոփայական, աստվածաբանական ուսմունք։ Ըստ նրա, միակ և իրական սուբստանցը Աստվածն է՝ մշտնջենական, ոչնչով չպայմանավորված, բայց ամեն ինչի պատճառ հանդիսացող էակը։ Այս դիրքերից նա սուր պայքար է մղել քրիստոնեական գաղափարախոսությունը հակադրող փիլիսոփայական և կրոնա–աղանդավորական ուսմունքների դեմ, հերքել է հեթանոսական աշխարհայացքը, անտիկ փիլիսոփաների ուսմունքները և հատկապես պարսից զրվանականությունը։ [[Աղանդավորություն|Աղանդների]] հերքման և քրիստոնեության փիլիսոփայական հիմնավորման առնչությամբ Եզնիկ Կողբացին արտահայտվում է նաև անտիկ փիլիսոփայական ուսմունքների՝ հունական պոլիթեիզմի, ստորկյան [[պանթեիզմ]]ի, էպիկուրյան [[աթեիզմ]]ի դեմ, քննադատում զգայական աշխարհի առաջացման մասին [[Պլատոն]]ի ուսմունքը։ Ռացիոնալիզմի դիրքերից նա ժխտում է [[սնահավատություն]]ը, [[ճակատագրապաշտություն]]ը, [[աստղագուշակություն]]ը, հեթանոսությունից հավատալիքները։ Ըստ նրա աշխարհը ճանաչվում է զգայության ու բանականության միջոցով։ Զգայությամբ մարդն ընկալում է նյութական աշխարհը, բանականությամբ սահմանում է այն և որոշում իր գործողությունները, վարվելակերպը։ Հետևաբար, բանականությունը, զգայության համեմատությամբ ճանաչողության բարձր ձև է։ Սակայն, զգայությունից և բանականությունից բացի, մարդուն հատուկ է նաև բնազդը։ Մտածելու ունակությունը կորցնելու դեպքում մարդը բացառապես գործում է բնազդով։ Եզնիկ Կողբացին պաշտպանել է չորս տարրի ուսմունքը. ըստ նրա, բնությունը կազմված է աստծու ստեղծած չորս տարրերից՝ կրակից, օդից, ջրից և հողից։ Գիտության պատմության համար կարևոր նշանակություն ունեն Եզնիկ Կողբացու արտահայտած մտքերը բնագիտության (ֆիզիկայի, բժշկության և կենսաբանության) մասին։
 
==Արտաքին հղումներ==
{{վիքիքաղվածք}}
 
*[http://freebooks.do.am/load/new/22-1-0-750 Եզնիկ Կողբացի - Եղծ Աղանդոց ներբեռնել էլ. գիրքը ՀամաՀայկական Էլ. գրադարանից]
*[http://titus.uni-frankfurt.de/texte/etcs/arm/eznik/eznik.htm Եզնիկ Կողբացի - «Վասն Աստուծոյ»] - TITUS նախագիծ
 
{{DEFAULTSORT:Կողբացի, Եզնիկ}}
 
[[Կատեգորիա:Հայեր]]
[[Կատեգորիա:Հայ փիլիսոփաներ]]