«Բնակչություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: → (5) oգտվելով ԱՎԲ
չ clean up, replaced: ը: → ը։, ն: → ն։, վ: → վ։ oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Բնակչություն''', որոշակի տարածքում մշտական բնակոթյուն հաստատած մարդկանց ամբողջությունը։ Կարելի է տարանջատել [[գյուղ]]ի, [[քաղաք]]ի, [[մարզ]]ի, [[երկիր|երկր]]ի, [[տարածաշրջան]]ի, [[աշխարհամաս]]ի, [[մայրցամաք]]ի և նույնիսկ [[Երկիր]] մոլորակի բնակչությունը։ Երկիր մոլորակի բնակչությունն անընդհատ աճում է ի շնորհիվ մարդկանց բազմացման:բազմացման։
 
'''Ազգաբնակչություն''' տերմինը, ի տարբերություն նախորդի, վերաբերում է միայն պետության բնակչությանը։
 
Ծնելիության և մահացության հետևանքով բնակչության սերունդների նորացման և հերթափոխման գործընթացը անվանում են '''բնակչության վերարտադրություն''': Աշխարհի բնակչության վերարտադրության գործընթացը տեղի է ունենում բացառապես բնակչության բնական շարժի միջոցով:միջոցով։ Բնակչության '''բնական շարժը''' բնակչության թվի փոփոխությունն է (աճը կամ նվազումը), որը տեղի է ունենում բնական եղանակով՝ ծննդի ու մահի հետևանքով։ Բնակչության բնական վերարտադրության (շարժի) ցուցանիշներն են՝ ''ծնելիությունը, մահացությունը'' և դրանց տարբերությունը` ''բնական աճը'': Դրանք հաշվարկվում են ինչպես ''բացարձակ ցուցանիշներով'' (ծնվածների և մահացածների թվով), այնպես էլ ''հարաբերական ցուցանիշներով''` տոկոսներով (%, յուրաքանչյուր 100 մարդու հաշվով) կամ պրոմիլեներով (‰, յուրաքանչյուր 1000 մարդու հաշվով)։ Ի տարբերություն ամբողջ աշխարհի, առանձին երկրների և տարածաշրջանների բնակչության թվի աճը և սերունդների հերթափոխումն ու նորացումը տեղի են ունենում ոչ միայն բնական շարժի, այլ նաև [[մեխանիկական շարժ]]<nowiki/>ի հաշվին: Այսինքն` տվյալ երկիր կամ տարածաշրջան ժամանածների և այնտեղից մեկնածների թվաքանակների տարբերության արդյունքում փոփոխվում են դրանց բնակչության թիվը, բնական շարժի և կազմի ցուցանիշները:ցուցանիշները։
 
Ծնելիության ու մահացության ցուցանիշների տարբերությամբ պայմանավորված է բնակչության բնական '''վերարտադրության ռեժիմը (վարքը)''': Առանձնացնում են բնակչության վերարտադրության երեք ռեժիմ՝ պարզ, ընդլայնված և նեղացված։ '''Պարզ վերարտադրության''' դեպքում ծնելիության և մահացության ցուցանիշները հավասար են, այսինքն բնակչության թիվը չի փոփոխվում և բնական աճ չկա։ '''Ընդլայնված վերարտադրության''' դեպքում ծնելիության ցուցանիշը գերազանցում է մահացության ցուցանիշին, և տեղի է ունենում բնակչության թվի աճ։ '''Նեղացված վերարտադրության''' դեպքում մահացության ցուցանիշը գերազանցում է ծնելիության ցուցանիշին, և բնակչության թիվը նվազում է։