«Աղախինը տիրուհի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Bot: Migrating 18 interwiki links, now provided by Wikidata on d:q378237 (translate me)
չ clean up, replaced: → (3) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
[[Պատկեր:La Serva Padrona.jpg|thumb|250px|]]
'''Սպասուհին՝ տիրուհի''' ([[իտալերեն]]` ''La Serva-Padrona''), [[Ջովաննի Բատիստա Պերգոլեզի]]ի մեկ գործողությամբ օպերա։ Առաջնախաղը կայացել է [[1733]]-ի [[օգոստոսի 28]]-ին [[Նեապոլ]]ում։ [[Լիբրետո]]ն` Ջ. Ֆեդերիկոյի, ըստ Յա. Նելլիի կատակերգության։
 
== Գործող անձինք ==
Տող 12.
Օպերայի դեպքերը տեղի են ունենում [[Իտալիա]]յում, մոտավորապես 1733 թվին։ Ամուրի Ուբերտոյին վիճակվել է ծառայության մեջ պահելու Սերպինա քմահաճ սպասուհուն։ Այդ օրը տերը, ինչպես միշտ, ստիպված է երկար սպասելու` մինչև Սերպինան բարեհաճի մատուցել առավոտյան նախաճաշն ու տաք շոկոլադը։ Վերջապես հայտնվում է սպասուհին ու անվրդով հայտարարում, որ նախաճաշի ժամը վաղուց անցել է, ուստիև տերը պետք է համբերությամբ զինվի ու մինչև ճաշի ժամը դիմանա։ Ուբերտոյի համբերությունը հատնում է, և նա, սպասուհու վրա զայրացած, դուրս է գալիս տանից` հայտարարելով, որ այդպես ապրելն արդեն անհնար է. իրեն տանտիկին է պետք։
 
Իսկ Սերպինան հենց դրան էր սպասում, քանի որ տան տիկնոջ դերն արդեն վաղուց նախատեսել էր հատկապես իր համար։ Երբ Ուբերտոն տուն է վերադառնում, Սերպինան նրան տեղեկացնում է, որ ինքն էլ է վճռել ամուսնանալ, և ավելացնում, որ հանդիպել է օտարերկրացի մի սպայի, որը և իրեն պատրաստվում է ամուսնության առաջարկություն անել։
 
Ուբերտոյի սրտում արթնանում է խանդը, և նա խնդրում է Սերպինային` իրեն ծանոթացնել նորահայտ փեսացուի հետ։ Ճարպիկ Սերպինան, սակայն, նախատեսել էր ամեն ինչ։ Նա տիրոջն է ներկայացնում Վեսպոնեին` Ուբերտոյի համր ծառային, որին նախապես զենք ու զրահ էր հագցրել-կապել, որ տերը չճանաչի։
Տող 18.
Միամիտ Ուբերտոն, իհարկե, իր ծառային չի ճանաչում և, շտապելով առաջ ընկնել իր «ախոյանից», Սերպինայի ձեռք է խնդրում։ Պարզվում է, որ Ուբերտոն վաղուց արդեն սիրում էր իր սպասուհուն, բայց մինչ այդ չէր համարձակվում նրան իր սերը խոստովանել։
 
Այսպես հնարամիտ Սերպինան կարողացավ օգնել և՛ Ուբերտոյին, և՛ ինքն իրեն։<ref>{{cite book|author=Ռ. Եսայան, Ն. Ավետիսյան|title=Երաժշտության աշխարհում. Օպերա|publisher=«Արևիկ»|location=Երևան|year=2003|page=էջ 11}}</ref>
 
== Աղբյուրներ ==
{{Ծանցանկ}}
 
[[Կատեգորիա:Օպերաներ այբբենական կարգով]]
[[Կատեգորիա:Ջովաննի Բատիստա Պերգոլեզիի օպերաներ]]