«Մարդպետունիներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: ը: → ը։ (8), մ: → մ։ (2), վ: → վ։ , ց: → ց։ , ): → )։ oգտվելով ԱՎԲ
չ clean up, replaced: → (13) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Մարդպետունիներ''', նախարարակա տոհմ Արշակունյաց Հայաստանում։ Ենթադրվում է, որ սերել են [[Մարդեր]]ի ցեղից։ Արքունիքում ժառանգաբար վարել են [[Մարդպետություն|մարդպետության գործակալություն]]ը։ Մարդպետունիների իրավասությանը ենթակա էին Հայոց թագավորի կանանոցի և արքունիքի վերակացությունը, արքունի ամրությունների, բերդերի, գանձերի, կալվածների, հանդերձարանիպահպանությունն ու հսկողությունը։ Հիշվում են «Հայր», «Հայր թագավորի», իրենց պաշտոնը՝ «Հայրություն» անուններով։ Համալրել են նաև արքունի պահակազորը։ Վարել են կենտրոնախույս նախարարությունների թուլացման, հնազանդեցման, արքունի կալվածների ընդարձակման քաղաքականություն, պայքարել կաթողիկոսի իշխանության, եկեղեցական աձող հողատիրության դեմ։ Սատարելով [[Արշակունիներ]]ին՝ Մարդպետունինորը ձգտել են ընդլայնել իրենց տիությունը և քաղաքական ազդեցությունը։ Մարդպետունիների տիրույթնե?ը հիմնականում եղել են [[Մարդաստան]], և, ըստ երևութին, նաև [[Մարդաղի]] գավառները։ Տոհմը ունեցել է իր եպիսկոպոսը։ Նախարուրությունների ներքին պառակտումները, ինցհպես նաև հայ Արշակունիների անկումըպայմանավորել են Մարդպետունիների թուլացումը և նրանց վարած գործակալության վերացումը (Vդ. սկիզբզ)։ Մարդպետունիները այնուհետև ենթարկվել են Արծրունիներին՝ թերևս դառնալով նրանց երկրորդական ձյուղերից մեկը։ Արծրունիները, տիրելով Մարդպետունիների կալվածները, յուրացրին նաև նրանց տիտղոսը։
 
==Տես նաև==