«Խավարում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: գ: → գ։ , է: → է։ , ը: → ը։ (5), ժ: → ժ։ , ի: → ի։ , լ: → լ։ , կ: → կ։ (2), մ: → մ։ (6), ն: → ն։ , ս: → ս։ , ց: → ց։ , ]]: → oգտվելով [[Վիքիպեդիա:Ավտո...
չ clean up, replaced: → (16) oգտվելով ԱՎԲ
Տող 2.
'''Խավարում''', աստղագիտական երևվույթ, որի դեպքում երկնային մարմինները, մեկը մյուսին ծածկելու պատճառով, երկրային դիտորդին ամբողջությամբ կամ մասամբ որոշ ժամանակ չեն երևում։
 
Խավարումներին են վերաբերում Արեգակի ծածկումը Լուսնով, Լուսնի ծածկումը Երկրի ստվերով, ինչպես նաև [[աստղ]]երի և [[մոլորակ]]ների ծածկումները Լուսնով, Արեգակի սկավառակով ներքին մոլորակների ([[Մերկուրի (մոլորակ)|Մերկուրիի]] և [[Վեներա (մոլորակ)|Վեներայի]]) անցումները, մոլորակի սկավառակով [[արբանյակ]]ների անցումները։
 
[[Երկրի մթնոլորտ]]ի վերին շերտերում Արեգակի ճառագայթների մի մասը (հիմնականում կարճալիքային) կլանվում է, ցրվում, իսկ երկարալիքային մասը բեկվում է և լուսավորում Լուսինը։ Այդ պատճառով Լուսնի խավարած մասերը ստանում են դեղնակարմրավուն երանգ։ Խավարման ընթացքում Լուսնի երանգով ուսումնասիրում են մթնոլորտի վերին շերտերի կառուցվածքը։
 
==Արեգակի խավարում==
{{Հիմնական|Արեգակի խավարում}}
Նորալուսնի ժամանակ (տես [[Լուսնի փուլեր]]), երբ [[Արեգակ]]ը, [[Լուսին]]ը և [[Երկիր]]ը գտնվում են գրեթե մի ուղղի վրա, Լուսնի ստվերն ընկնում է Երկրի վրա և Երկրի մակերևույթի որոշ մասերից դիտելիս Արեգակն ամբողջությամբ կամ մասամբ չի երևում, որն էլ Արեգակի լրիվ կամ մասնակի խավարումն է։ Տվյալ վայրում Արեգակի լրիվ խավարումը տևում է 2 - 3 (առավելագույնը՝ 8) ր, իսկ մասնակին՝ 2 - 3 ժ։ Երբ խավարման ընթացքում Լուսինը գտնվում է իր ուղեծրի [[Ապոկենտրոն և պերիկենտրոն|երկրահեռ]], իսկ Երկիրը իր ուղեծրի [[Ապոկենտրոն և պերիկենտրոն|արևամերձ]] մասերում, Լուսնի անկյունային տրամագիծը դառնում է Արեգակինից փոքր և ծածկում է Արեգակի միայն կենտրոնական մասը (օղակաձև խավարում)։
 
==Լուսնի խավարում==
{{Հիմնական|Լուսնի խավարում}}
Լիալուսնի ժամանակ, երբ Արեգակը, Երկիրը և Լուսինը գտնվում են գրեթե մի ուղղի վրա, Երկրի ստվերն ընկնում է Լուսնի վրա և տեղի է ունենում Լուսնի լրիվ կամ մասնակի խավարում։ Լուսնի լրիվ խավարումը առավելագույնը տևում է 1 ժ 45 ր, իսկ մասնակին՝ մի քանի ժամ։
 
==Խավարումների պարբերությունները==
{{Հիմնական|Սարոս}}
Լուսնի ուղեծրի և խավարածրի հարթությունները կազմում են 5°9' անկյուն։ Այդ պատճառով նորալուսնի ընթացքում հաճախ Լուսնի ստվերը Երկրի վրա չի ընկնում, իսկ լիալուսնի ժամանակ Լուսինը գտնվում է Երկրի ստվերից վերև կամ ներքև, այսինքն խավարումներ տեղի չեն ունենում։ Մեկ տարում տեղի է ունենում Արեգակի առնվազն 2 և ամենաշատը՝ 4 խավարում։ Լուսնի խավարում այդ տարում կարող է ընդհանրապես չլինել։ Մեկ տարում կարող է լինել Լուսնի ամենաշատը 2 խավարում։ Խավարումների կրկնվելը կախված է Արեգակի նկատմամբ Լուսնի դիրքի վերականգնման ([[սինոդական ամիս]]), ինչպես նաև լուսնահանգույցներով հաջորդաբար անցումների միջև եղած ժամանակամիջոցից ([[դրակոնյան ամիս]])։ Արեգակի և Լուսնի խավարումները միևնույն հաջորդականությամբ կրկնվում են յուրաքանչյուր 18 տարի 11⅓ (կամ 10⅓, հազվադեպ էլ՝ 12⅓, կախված այդ ժամանակամիջոցում եղած [[նահանջ տարի]]ների քանակից) օրը մեկ։ Խավարումների կրկնման պարբերության ընթացքում՝ 6585,32 օրում, լինում է 223 սինոդական և 242 դրակոնյան ամիս։ Այդ պարբերությունը հայտնի է եղել դեռևս հնում և անվանվել է [[սարոս]]։ Մեկ սարոսի ընթացքում տեղի է ունենում 70 խավարում, որոնցից 41-ը՝ Արեգակի, իսկ 29-ը՝ Լուսնի։ Երկրի տվյալ վայրից Արեգակի լրիվ խավարում դիտվում է 300 - 400 տարին մեկ։
 
==Խավարումները հին Հայաստանում==
Հայ մատենագրությունում պահպանվել են խավարումների դիտման բազմաթիվ վկայություններ, որոնցից մեզ հասած ամենահինը վերաբերում է [[XV-րդ դար]]ի Արեգակի խավարմանը։ [[Անանիա Շիրակացի]]ն ([[VII-րդ դար]]) ճիշտ է բացատրել Արեգակի և Լուսնի խավարումների պատճառները։ Բացի սարոսից, միջնադարյան Հայաստանում օգտվել են խավարումների 613 տարի 5 ամիս, ինչպես նաև հաճախ տեղի ունեցող 177 օր պարբերություններից։
 
== Տես նաև ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Խավարում» էջից