«Հակոբ Դ Ջուղայեցի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: ը: → ը։ (4), ի: → ի։ (2), մ: → մ։ (2), ն: → ն։ (2), ռ: → ռ։ (2), վ: → վ։, ց: → ց։ oգտվելով ԱՎԲ
չ clean up, replaced: : → ։ (7) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Հակոբ Դ Ջուղայեցին''' ծնվել է 1598 թ Նոր Ջուղա քաղաքում։ Կաթողիկոս է օծվել 1655 թ` հաջորդելով [[Փիլիպոս Ա Աղբակեցի|Փիլիպոս Ա Աղբակեցուն]]:։ Ժամանակակիցները Ջուղայեցուն բնորոշել են որպես նվիրված ու առաքինի, խելամիտ ու իմաստուն անձնավորության։ Նա իր բարձրագույն ուսումն ստացել է Էջմիածնում` աշակերտելով Մելիքսեթ Վժանեցուն և Սիմեոն Ջուղայեցուն։ Դեռ Փիլիպոս կաթողիկոսի ժամանակներից աչքի է ընկել իր աշխատասիրությամբ, ճարպկությամբ, վարել է Մայր Աթոռի գործերը, իսկ կաթողիկոսական տարիներից արդեն ձեռնամուխ է լինում բազմաթիվ շնարարական աշխատանքների։
Իր հայրապետության տարիներին Հակոբ Դ Ջուղայեցի կաթողիկոսը նախ ավարտին է հասցնում Փիլիպոս կաթողիկոսի սկսած Ս. Էջմիածնի զանգակատան կառուցումն ու քանդակազարդումը, ինչպես նաև վերաշինում Դարաշամբի Ս. Ստեփանոս Նախավկա վանքը, նորոգում է Ս. Հռիփսիմեի, Ս. Գայանեի վանքերը։
1665-67 թթ այցելել է Զմյուռնիա, Երուսաղեմ, Կ. Պոլիս` կարգավորելով Աղթամարի կաթողիկոսության, Կ. Պոլսի, Երուսաղեմի պատրիարքությունների միջև ծագած պառակտությունները։
Հակոբ Դ Ջուղայեցի կաթողիկոսն ունեցել է Հայաստանը պարսկական լծից ազատելու ծրագիր:ծրագիր։ 1677 թ Էջմիածնում, Ղարաբաղի մելիքների և հոգևորականների մասնակցությամբ գումարել է խորհրդակցություն, որտեղից էլ սկսվել է Արևելյան Հայաստանի ազատագրության համար [[Իսրայել Օրի|Իսրայել Օրու]] հայրենանվեր գործունեությունը։ Ջուղայեցին մշտապես կողմնակից է եղել Արևմուտքի հետ համագործակցությանը և բազմաթիվ նամակներ է հղել ռուս. ցար Ալեքսեյ Միխայլովիչին` ակնկալելով Ռուսաստանի օգնությունը։
Լինելով սիրված Շահ Աբասի կողմից, Հակոբ Դ Ջուղայեցուն հաջողվում է Վաղարշապատ գյուղի վեց դանկ մուլքը վերստին ետ առնել և վերադարձնել Մայր Աթոռ։ Գնում է նաև այլ գյուղերի մուլքերը և ավելացնում Մայր Աթոռի եկամուտը կայուն կալվածագրերով։
Գետնի տակից հանում է նաև երկու քանքան` մեկը Վաղարշապատ գյուղի ներքևի կողմում, մյուսը` Սուրբ Աթոռի տարածքում, որի վրա կառուցում է նաև մի ջրաղաց, որն էլ երբեք չի դադարում աշխատելուց։
Տող 8.
Հակոբ Դ Ջուղայեցի կաթողիկոսը վախճանվում է 1680 թ Կ. Պոլսում և թաղվում Ղալաթիայի Ս. Լուսավորիչ եկեղեցու բակում։ Նրա գերեզմանը դարձել է մի ուխտատեղի։
Զաքարիա Սարկավագ, Պատմագրութիւն, Վաղարշապատ, 1870:1870։
Հովհաննիսյան Ա. , Դրվագներ հայ ազատագրական մտքի պատմության, հ 2, Եր., 1959:1959։
Սիմեոն կաթողիկոս Երևանցի, Ջամբռ, Եր., 2003:2003։
Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան, Եր., 2002:2002։
Վարազդատ Յարութիւնեան, Սուրբ Էջմիածնի շինարար գահակալները, Ս. Էջմիածին, 1996:1996։
 
{{Կաթողիկոս|