«Ճառագայթում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Bot: Migrating 56 interwiki links, now provided by Wikidata on d:q18335 (translate me)
չ clean up, replaced: → (2) oգտվելով ԱՎԲ
Տող 32.
Ինչպես է ազդում ճառագայթումը մարդու և շրջակա միջավայրի վրա: Սա այսօրվա բազմաթիվ խնդիրներից մեկն է և այն, որը շատ մարդկանց ուշադրություն է գրավում:
Ճառագայթումը, իսկապես, վտանգավոր է. մեծ քանակություններով այն բերում է հյուսվածքների, կենդանի բջիջների քայքայման, իսկ փոքր չափաբաժիններով` առաջացնում է քաղցկեղային հիվանդություններ և խթանում է գենետիկական փոփոխությունները:
Սակայն, վտանգ են ներկայացնում ոչ այն ճառագայթման աղբյուրները, որոնց մասին ընդունված է խոսել: Միջուկային էներգետիկայի զարգացումից եկող ճառագայթման բաժինը չնչին մաս է կազմում, ճառագայթման հիմնական մասը ազգաբնակչությունը ստանում է ճառագայթման բնական աղբյուրներից` տիեզերքից, երկրակեղևում գտնվող ռադիոակտիվ նյութերից, բժշկությունում կիրառվող ռենտգենյան սարքավորումներից: Մարդիկ նույնպես ճառագայթվում են ինքնաթիռով երթևեկելիս: Քարածխի ահռելի քանակությունների այրումը նույնպես ճառագայթման աղբյուր է: Ռադիոակտիվությունը նոր երևույթ չէ, և կապել նրա առկայությունը ատոմային էլեկտրակայանների կառուցման կամ միջուկային զենքի ստեղծման հետ սխալ է: Այն գոյություն է ունեցել երկրի վրա շատ ավելի վաղ, քան կյանք է առաջացել: Տիեզերքի առաջացման պահից` արդեն 20 միլիարդ տարի, ճառագայթումը անընդհատ տարածվում է տիեզերքում:
Շատերը զարմանում են, պարզելով, որ մարդը նույնպես որոշ չափով ռադիոակտիվ է: Մարդու մկաններում, ոսկորներում և մի շարք այլ հյուսվածքներում կան ռադիոակտիվ նյութերի միկրոսկոպիկ բաժիններ:
Քանի որ ճառագայթման հիմնական չափաբաժինը ազգաբնակչությունը ստանում է ճառագայթման բնական աղբյուրներից, նրանց մեծ մասից խուսափել պարզապես անհնար է:
Տող 68.
== Իոնացնող ճառագայթման ազդեցությունը և վտանգի չափանիշները ==
 
=== Իոնացնող ճառագայթման ազդեցությունը ===
 
Իոնացնող ճառագայթման ցանկացած տեսակ օրգանիզմում առաջ է բերում կենսաբանական փոփոխություններ, ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ազդեցության դեպքում: