«Դե ֆակտո»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Bot: Migrating 65 interwiki links, now provided by Wikidata on d:q712144 (translate me)
չ clean up, replaced: → (8), → (37) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Դե ֆակտո''' ({{langi|la|de facto}}) [[լատիներեն]] եզրը բառացի նշանակում է փաստացիորեն կամ փաստորեն, գործնականում կամ իրականում։ Հաճախ այն գործածվում է ի հակադրություն [[դե յուրե]] ({{langi|la|de jure}}) հասկացության, երբ խոսքը վերաբերում է իրողությունների, գործողությունների, կարգավիճակների, իրադարձությունների փաստացի առկայությանը, կատարմանը կամ ճանաչմանը ի հակադրություն դրանց իրավաբանորեն ձևակերպման կամ արձանագրման։ '''Դե ֆակտո''' հասկացությունը պնդում է, որ տվյալ երևույթը կամ իրողությունը արդեն փաստացի կատարվել է կամ առկա է, թեև իրավաբանորեն դեռևս անհրաժեշտաբար չի ճանաչվել։
 
==Բառի գործածումը==
Տող 7.
Իրավաբանական ոլորտի քննարկումներում '''դե ֆակտո''' եզրը փաստարկում է այն, ինչն առկա է իրականում, մինչդեռ '''[[դե յուրե]]''' եզրը մատնացույց է անում այն, ինչ պահանջում է օրենքը։
 
<blockquote>''Oրինակ.'' "XXX" կորպորացիան իր բոլոր հաշիվներով ու ակտիվներով ըստ էության դարձել է մեկ ընտանիքի պատկանող սեփականություն, ինչը հաշվի առնելով վերոհիշյալ ընտանիքի ավանդապաշտական պատմությունը '''դե ֆակտո''' նշանակում է մեկ անձի սեփականություն, թեև իր կազմակերպական կառուցվածքով ընկերությունը '''դե յուրե''' պետք է գործի բաժնետիրական ընկերության ձևաչափով։</blockquote>
 
===Քաղաքականության մեջ===
 
Քաղաքական դրություն մեկնաբանելիս '''դե ֆակտո''' և '''[[դե յուրե]]''' եզրերն օգտագործվում են համապատասխանաբար "փաստացիորեն" և "ձևականորեն" նշանակություններով։
<blockquote> ''Oրինակ.'' Արդեն երկրորդ օրն է, ինչ հակամարտող կողմերը '''դե ֆակտո''' մեծ կորուստներ են կրում փոխադարձ հրետանային կրակի արդյունքում, մինչդեռ '''դե յուրե''' կողմերից ոչ մեկը չի հայտարարել մյուսի դեմ պատերազմական գործողություններ սկսելու մասին։</blockquote>
 
===Պետական իշխանության մեջ===
[[Պատկեր:Location Nagorno-Karabakh en.png|right|250px|thumb|Դե ֆակտո անկախ [[Արցախյան Հանրապետություն]]ը]]
Երկրի կամ տարածաշրջանի ''դե ֆակտո'' առաջնորդը այն անձն է, որը փաստացիորեն տիրացել է իշխանությանը անկախ այն հանգամանքից, արդյոք օրինական կամ սահմանադրային են եղել նրա գործողությունները թե ոչ։ Շատ հաճախ եզրը օգտագործվում է իշխանություն հասած այն անհատների նկատմամբ, ում իշխանությունը ընդդիմության որոշ ֆրակցիաների կողմից դիտվում է որպես անօրինական, հակասահմանադրային կամ այլ առումներով անիրավական։ Դե ֆակտո առաջնորդին պետք չէ սահմանադրությամբ հաստատված իշխանության ապարատ, և նա կարող է ոչ ձևական կամ ոչ ֆորմալ եղանակներով իրականացնել իր իշխանությունը։
 
"Դե ֆակտո կառավարություն" եզրն օգտագործվում է [[իշխանության մարմիններ|իշխանության այն մարմինների]] նկատմամբ, որոնք որոշակի երկրում (հնարավոր է ժամանակավորապես) հաջողությամբ ուզուրպացրել են իշխանությունը՝ խլելով այն օրինականորեն ընտրված իշխանության ինստիտուտներից և դրանց փոխարեն հաստատել իրենց սեփական իշխանության ինստիտուտները։ <ref>30 Am Jur 181. Law Dictionary, James A. Ballentine, Second Edition, 1948, p. 345.</ref>
 
====Պատմական օրինակներ====
[[Պատկեր:Abkhazia detail map.png|right|250px|thumb|Դե ֆակտո անկախ [[Աբխազիայի Հանրապետություն]]ը]]
[[Պատկեր:Kosovo map-en.svg|right|250px|thumb|Դե ֆակտո անկախ [[Կոսովոյի Հանրապետություն]]ը]]
Ոչ բոլոր [[դիկտատոր]]ներն <ref>http://en.wikipedia.org/wiki/Dictator</ref> են եղել ''դե ֆակտո'' պետական ղեկավարներ։ Օրինակ [[Ավգուստո Պինոչետ]]ը <ref>http://en.wikipedia.org/wiki/Augusto_Pinochet</ref> [[Չիլի]]ից սկզբում իշխանության եկավ որպես [[ռազմական խունտա]]յի <ref>http://en.wikipedia.org/wiki/Military_junta</ref><ref>http://en.wikipedia.org/wiki/Military_dictatorship</ref> նախագահ, ինչի շնորհիվ շատ արագ դարձավ Չիլիի ''դե ֆակտո'' առաջնորդը, բայց հետո նա փոխեց ազգային սահմանադրությունը և ինքն իրեն դարձրեց ցմահ [[նախագահ]], և Չիլիի պաշտոնապես իրավականորեն հաստատված պետական ղեկավարը։ Այլ օրինակ է [[Իրաք]]ի նախկին ղեկավար [[Սադամ Հուսեյն]]ը <ref>http://en.wikipedia.org/wiki/Saddam_Hussein</ref>, որը 1979թ., դարձավ Իրաքի նախագահ, մինչդեռ նրա դե ֆակտո իշխանությունը ավելի վաղ էր սկսվել որպես [[փոխնախագահ]], երբ նա էր իրականում կառավարում երկիրը արդեն տարեց օրինական առաջնորդ [[Ահմեդ Հասան ալ-Բաքր]]ի <ref>http://en.wikipedia.org/wiki/Ahmed_Hassan_al-Bakr</ref> անունից։
 
''Դե ֆակտո'' պետական կառավարչի մեկ այլ օրինակ է, երբ անձը, որն իրականում փաստացի իշխանավորը չէ, այդուհանդերձ մեծ իշխանություն կամ բացարձակ ազդեցություն է ունենում փաստացի իշխանավորի վրա, ինչը շատ հաճախ է պատահում [[միապետություն]]ներում։ Նման ''դե ֆակտո'' պետական կառավարիչների օրինակներ են [[Չինաստան]]ի [[Ցի Հսի կայսրուհի|Ցի Հսի այրի կայսրուհին]] <ref>http://en.wikipedia.org/wiki/Empress_Dowager_Cixi</ref> (իր որդի [[Կայսր Թոնգժի|Թոնգժի]] <ref>http://en.wikipedia.org/wiki/Tongzhi_Emperor</ref> և զարմիկ [[Կայսր Գուանգսյու|Գուանգսյու]] <ref>http://en.wikipedia.org/wiki/Guangxu_Empero</ref> կայսրերի համար), իշխան [[Ալեքսանդր Մենշիկով]]ը <ref>http://en.wikipedia.org/wiki/Alexander_Menshikov</ref> (իր նախկին սիրուհի Ռուսաստանի կայսրուհի [[Եկատերինա I]]-ի <ref>http://en.wikipedia.org/wiki/Catherine_I</ref> համար), Ֆրանսիայի [[Կարդինալ Ռիշելյե]]ն<ref>http://en.wikipedia.org/wiki/Cardinal_Richelieu</ref> (Ֆրանսիայի արքա [[Լուի XIII]]-ի <ref>http://en.wikipedia.org/wiki/Louis_XIII_of_France</ref> համար), և [[Նեապոլ]]ի ու [[Սիցիլիա]]յի Թագուհի [[Մարիա Կարոլինա Ավստրիացի]]ն <ref>http://en.wikipedia.org/wiki/Marie_Caroline_of_Naples_and_Sicily</ref> (իր ամուսնու` [[Երկու Սիցիլիաների Արքա Ֆերդինանդ I]]-ի <ref>http://en.wikipedia.org/wiki/Ferdinand_I_of_the_Two_Sicilies</ref> համար).
 
''Դե ֆակտո'' առաջնորդներ են եղել [[Չինաստան|Չինաստանի ժողովրդական հանրապետության]] առաջնորդ [[Դեն Քսյաոպին]]ը <ref>http://en.wikipedia.org/wiki/Deng_Xiaoping</ref> և [[Պանամա]]յի Գեներալ [[Մանուել Նորիեգա]]ն <ref>http://en.wikipedia.org/wiki/Manuel_Noriega</ref>։ Երկուսն էլ երկար տարիներ ունեցել են գրեթե բացարձակ իշխանություն իրենց ազգերի վրա, չնայած որ չեն ունեցել ո՛չ իրավական սահմանադրական պաշտոն, ո՛չ էլ իշխանության օրինական իրավասություն։
 
===Պետական կառավարման համակարգում===
 
Կառավարության [[Վեսթմինիստերյան համակարգ]]ով <ref>http://en.wikipedia.org/wiki/Westminster_system</ref> [[գործադիր իշխանություն]]ը հաճախ բաժանված է լինում ''դե յուրե'' գործադիր իշխանություն ունեցող [[պետության ղեկավար]]ի և ''դե ֆակտո'' գործադիր իշխանության ունեցող [[վարչապետ]]ի և [[կառավարություն|կառավարության կաբինետների]] միջև, ովքեր գործադիր իշխանությունը իրականացնում են ''դե յուրե'' գործադիր իշխանության անունից։ [[Միացյալ Թագավորություն]]ում [[միապետություն|սուվերեն միապետը]] հանդիսանում է ''դե յուրե'' գործադիր իշխանություն, նույնիսկ թեև գործադիր որոշումներն ընդունվում են ընտրովի [[Մեծ Բրիտանիա|Վարչապետ]]ի և նրա [[Միացյալ Թագավորություն|կաբինետների]] կողմից երկրի [[միապետ|սուվերեն միապետ]]ի անունից, ահա թե ինչու են ասում «Նորին Մեծություն Թագուհու Կառավարությունը» <ref>http://en.wikipedia.org/wiki/Her_Majesty%27s_Government</ref>։
 
===Միջպետական միջազգային հարաբերություններում===
 
Երկրի ''դե ֆակտո'' սահմանները որոշվում են այն տարածքով, որտեղ երկրի կառավարությունը փաստացիորեն կարող է իրականացնել իր երկրի օրենքները, և որը այդ պետությունը կարող է փաստացիորեն պաշտպանել այլ երկրների ոտնձգություններց, որոնք կարող են ''դե յուրե'' տարածքային պահանջներ ունենալ այդ տարածքի նկատմամբ։ ''Դե ֆակտո'' սահմանի օրինակներ են վերահսկման սահմանագիծը [[Քաշմիր]]ում <ref>http://en.wikipedia.org/wiki/Kashmir</ref> [[Հնդկաստան]]ի և [[Պակիստան]]ի միջև, ինչպես նաև [[Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն|Լեռնային Ղարաբաղի Հանրապետության]] ներկայիս սահմանները [[Ադրբեջանի հանրապետություն|Ադրբեջանի հանրապետության]] հետ։ ''Դե ֆակտո'' սահմաններ կարող են ծագել նաև այն տարածքներում, որտեղ դեռ երբեք պաշտոնական սահմանագծում չի եղել։ Նույն եզրը կիրառելի է նաև [[դաշնություն|դաշնային պետությունների]], կամ երկրի գավառների, կամ մարզերի միջև եղած սահմանների նկատմամբ։
 
=== Այլ գործածություն ===
''Դե ֆակտո'' [[մենատիրություն]]ը այնպիսի համակարգ է, որտեղ որևէ ապրանքի շատ մատակարարներ են թույլատրվում, բայց շուկան այնքան անվերապահորեն է գրավված մեկի կողմից, որ մյուսների լինել կամ չլինելը գրեթե նշանակություն չունի։ (Նույնը վերաբերում է նաև մենատիրությանը իմաստով մոտ այլ եզրերին, ինչպես օրինակ «[[օլիգոպոլիա]]» և «[[մոնոպսոնիա]]»)։
 
Ընտանեկան հարաբերությունների իրավաբանական ձևակերպման մեջ [[ամուսնություն]]ից դուրս համատեղ կեցության զուգընկերոջը որոշ յուրիսդիկցիաներում անվանում են ''դե ֆակտո'' ամուսին կամ կին <ref>Walker Lenore E.A. "Battered Woman Syndrome. Empirical Findings". ''Violence and Exploitation Against Women and Girls'', November 2006, p. 142.</ref>։ [[Ավստրալիա]]յում և [[Նոր Զելանդիա]]յում, ''դե ֆակտո'' եզրը դարձել է ընտանեկան զուգընկերոջ համար կիրառվող իրավական եզր։ Ըստ Ավստրալիայի օրենքի դա միասին ապրող զույգի իրավաբանորեն ճանաչվող հարաբերություն հատկանշող եզր է։ Տես՝ [[քաղաքացիական ամուսնություն]]։
 
== Տես նաև ==
Տող 52.
 
== Արտաքին հղումներ ==
 
* http://archives.nd.edu/latgramm.htm University of Notre Dame
* http://www.yourdictionary.com/library/reference/dictionaries.html
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Դե_ֆակտո» էջից