«Լևոն Խաչիկյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Կյանքը և գործունեությունը: clean up, replaced: թ.-ի → թվականի (5), : → ։ (7) oգտվելով ԱՎԲ
չ clean up, replaced: → (35), → (3) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
{{Տեղեկաքարտ Անձ
| ԱԱՀ = ''Լևոն Խաչիկյան''
| բնագիր ԱԱՀ = Լևոն Ստեփանի Խաչիկյան
| պատկեր = Xachikian levon.jpg
| նկարագրում =
| ծննդյան օր = [[մայիսի 1]], [[1918]]
| ծննդավայր = ք.Երևան
| վախճանի օր = [[մարտի 12]] [[1982]]
Տող 10.
}}
 
'''Խաչիկյան Լևոն Ստեփանի''' (ծն. [[մայիսի 1]], [[1918]], [[Երևան]] - [[մարտի 12]], [[1982]], [[Երևան]]), հայ սովետական պատմաբան, բանասեր-աղբյուրագետ։ Պատմական. գիտությունների [[դոկտոր]] ([[1962]]), [[պրոֆեսոր]] ([[1966]]), գիտության վաստակավոր գործիչ ([[1968]]), ՀՍՍՀ ԴԱ ակադեմիկոս ([[1971]])։
 
== Կյանքը և գործունեությունը ==
Լևոն Ստեփանի Խաչիկյանը ծնվել է [[1918]] թ մայիսի 1-ին [[Երևան]]ում։ Նրա հայրը [[Հայաստանի Դեմոկրատական Հանրապետություն|Առաջին հանրապետության]] տարիներին պատասխանատու պաշտոն է զբաղեցրել, ուստի [[Խորհրդային կարգերի հաստատումը Հայաստանում|Խորհրդային կարգեր]] հաստատվելուց հետո բանտարկվեց, և ազատություն ստացավ Փետրվարյան հեղաշրջման արդյունքում։ Այնուհետև նա անցնում է [[Իրան]], ապա համաներումից հետո վերադառնում Երևան։ Նման մարդկանց և նրանց զավակների առաջ ստեղծվում էին արհեստական մեծ ու փոքր արգելքներ։
 
[[1935]] թվականին Լ. Խաչիկյանը ավարտում է [[Խաչատուր Աբովյան|Խ. Աբովյանի]] անվան միջնակարգ դպրոցը, իսկ [[1940]] թվականին [[Երևանի պետական համալսարան]]ի պատմության ֆակուլտետը։ [[1939]] թվականին [[Մատենադարան]]ը տեղափոխվել էր Երևան, և նրան կից ստեղծվել էր ասպիրանտուրա։ Լ. Խաչիկյանը եղել է [[Մատենադարան]]ի առաջին ասպիրանտներից՝ [[Հակոբ Մանանդյան]]ի ղեկավարությամբ։ [[1940]]-[[1944]] թթ. որպես մատենագետ աշխատանքի է անցնում Մատենադարանում։ [[1944]] թվականին դառնում է ձեռագրատան վարիչ։ 1945 թ պաշտպանում է «Եղիշեի Արարածոց մեկնութիւնը» ատենախոսությունը և ստանում պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ [[1949]]—[[1954]] թթվականին աշխատել է ՀՍՍՀ ԳԱ պատմության ինստիտուտում և Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում։ [[1951]]-[[1954]] թթ Լ. Խաչիկյանը դառնում է ՀՍՍՀ ԳԱ պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող, ապա՝ Հրապարակումների բաժնի վարիչ։
 
[[1954]] թ. Լևոն Խաչիկյանը՝ 36 տարեկան հասակում, դառնում է [[Մատենադարան]]ի տնօրեն, և մինչև կյանքի վերջը ղեկավարում այն։ Լ. Խաչիկյանի օրոք Մատենադարանի կյանքում տեղին են ունենում հսկայական փոփոխություններ։ Մատենադարանը գրադարանային տիպի հիմնարկությունից դառնում է գիտահետազոտական ինստիտուտ, տեղափոխվում է նոր շինություն, ստեղծվում են գիտական բաժիններ, ավելանում է գիտաշխատողների քանակը։
 
[[1963]] թ. Լ. Խաչիկյանը ընտրվեց Հայաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, իսկ [[1971]] թ.՝ իսկական անդամ։ [[1964]]-[[1982]] թթ. Խաչիկյանը ընտրվում է Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի նախագահության անդամ։ [[1967]] թ. ընտրվել է Երևանի քաղաքային խորհրդի պատգամավոր։ [[1969]] թ. Լ. Խաչիկյանն արժանանում է [[Մեսրոպ Մաշտոց|Մ. Մաշտոցի]] անվան մրցանակի՝ «ԺԵ. Դարի հայերէն ձեռագրերի յիշատակարաններ» եռահատոր հրատարակության համար։ Այս աշխատության առաջին հատորի համար Լ. Խաչիկյանին շնորհվում է պատմական գիտությունների դոկտորի աստիճան։
 
Լ. Խաչիկյանի ուսումնասիրությունները հիմնովին խարսխված էին ձեռագրական հարուստ նյութի, իր հայտնաբերած բնագարական նորությունների, պատմիչների և հիշատակագիրների հաղորդած հավաստի տեղեկությունների վրա, իրենց մեջ ընդգրկում էին միջնադարյան Հայաստանի ներքին կյանքի ցարդ չուսումնասիրված կամ թերի ուսումնասիրված հարցեր. ինչպես օրինակ «Երզնկա քաղաքի «Եղբարց միաբանութեան» կանոնադրությունը (1280 թ.)»([[1962]] թ.), «Արհեստագործության վիճակն ու զարգացման աստիճանը Հայաստանում 10-14-րդ դարերում», «ԺԴ-ԺԵ դարերի հայկական գյուղական համայնքի մասին»([[1958]] թ.) նրա աշխատությունները։
 
1974-1982 թթ Լ. Խաչիկյանը եղել է Հայկական սովետական հանրագիտարանի խմբագրական խորհրդի անդամ, հայ ժողովրդի հին և միջին դարերի պատմության գիտաճյուղի խորհրդի նախագահ։ Խաչիկյանը «Հայ ժողովրդի պատմություն» բազմահատորյակի խմբագրական կոլեգիայի և ՀՍՀ խմբագրական կոլեգիայի անդամ է, Մաշտոցյան մրցանակի առաջին դափնեկիրը ([[1969]])։ [[1978]] թվականին ծննդյան 60-ամյակի առիթով և պատմագիտության ասպարեզում ունեցած վաստակի համար պարգևատրվել է «Ժողովուրդների բարեկամության» շքանշանով։ Լ. Խաչիկյանի նախաձեռնությամբ Մատենադարանում ստեղծվել էր «Տնտեսական պատմության վավերագրեր» հայագիտական նոր մատենաշար։ Մատենադարանի գիտական խորհրդի որոշմամբ մատենաշարը սկսվեց «Հաշվետումարով», որը ներածական ընդարձակ և հանգամանալից ուսումնասիրությամբ, օտար բառերի հարուստ բառարանով լույս տեսավ [[1984]] թ-ին։
 
Լևոն Խաչիկյանը մահացել է [[1982]] թ [[մարտի 12]]-ին՝ [[Երևան]]ում։ Նրան հետմահու շնորհվել է ՀՍՍՀ պետական մրցանակ՝ «Հայ ժողովրդի պատմություն» ութհատորյակի պատրաստմանը մասնակցելու համար։
 
== Աշխատություններ ==