«Մկրտիչ Արմեն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: = → = (5), = → = (4) oգտվելով ԱՎԲ
չ clean up, replaced: → (12) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
{{Տեղեկաքարտ Անձ
| ԱԱՀ = ''Մկրտիչ Արմեն''
| բնագիր ԱԱՀ = Մկրտիչ Գրիգորի Հարությունյան
| պատկեր = Mkrtich-armen.jpg
| background =
| նկարագրում =
| ծննդյան օր = [[դեկտեմբերի 27]], [[1906]]
| ծննդավայր = [[Ալեքսանդրապոլ]], ([[Հայաստան]])
| վախճանի օր = [[դեկտեմբերի 22]], [[1972]]
| վախճանի վայրը = [[Երևան]], ([[Հայաստան]])
}}
'''Մկրտիչ Արմեն''' ('''Մկրտիչ Գրիգորի Հարությունյան''') ([[Դեկտեմբերի 27]], [[1906]] - [[Դեկտեմբերի 22]], [[1972]]), բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1967), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934-ից։
 
== Կենսագրություն ==
Մկրտիչ Արմենը ծնվել է [[1906]] թ. [[դեկտեմբերի 27]]-ին [[Ալեքսանդրապոլ]]ում (այժմ՝ [[Գյումրի]]) արհեստավորի ընտանիքում։ Սկզբնական կրթությունը ստացել է տեղի Սուրբ Փրկչի անվան վիճակագրական դպրոցում, այնուհետև ուսումը շարունակել տղայոց գիմնազիայում, հետո Ամերկոմի դպրոցներից մեկում։ Ուսանել է նաև [[Մոսկվա]]յի կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտի սցենարական բաժնում։
 
* [[1921]]-ին եղել է Բանվորա-գյուղացիական տեսչության ցրիչ,
* [[1922]] - [[1923]]-ին` սկաուտ` Կազաչի պոստի սկաուտանոցում,
* [[1923]]-[[1925]]-ին պատկոմական հրահանգիչ, ապա խրճիթվական ընթերցարանների հրահանգիչ։
* [[1925]]-ին տեղափոխվել է [[Երևան]] և մի քանի տարի աշխատել [[«Գրական դիրքերում»]] և [[«Երիտասարդ բոլշևիկ»]] ամսագրերի խմբագրություններում որպես պատասխանատու քարտուղար, ապա Հայկինոյի գեղարվեստական խորհրդի քարտուղար: Հիմնադրել է [[Լենինական]]ի բանվորա-գյուղացիական գրողների «Հոկտեմբեր» միությունը։ Նրա առաջին բանաստեղծությունը` «Անդրկովկաս», տպագրվել է [[1923]]-ին, [[«Բանվոր»]] թերթում։
* [[1934]]-ին ընդունվել է [[ԽՍՀՄ]] գրողների միության շարքերը։