«Անտոնիո Վիվալդի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: = → = (8), = → = (8), = → = (7), = → = (6), = → = (2), = → = oգտվելով ԱՎԲ
չ clean up, replaced: → (23) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
{{Տեղեկաքարտ Անձ
| ԱԱՀ = Անտոնիո Վիվալդի
| բնագիր ԱԱՀ = Antonio Lucio Vivaldi
| պատկեր = Vivaldi.jpg|
| նկարագրում = երգահան
| ծննդյան օր = [[մարտի 4]] [[1678]]
| ծննդավայր = [[Վենետիկ]]
| վախճանի օր = [[հուլիսի 28]] [[1741]]
| վախճանի վայրը = [[Վիեննա]]
}}
 
'''Անտոնիո Լուչիո Վիվալդի''' ([[իտալերեն]]՝ Antonio Lucio Vivaldi; [[1678]]թ. [[մարտի 4]], [[Վենետիկ]] — [[1741]]թ. [[հուլիսի 28]], [[Վիեննա]]), [[Իտալիա|իտալացի]] [[կոմպոզիտոր]], [[ջութակահար]], [[մանկավարժ]], [[դիրիժոր]].
 
== Կենսագրությունը ==
[[Ջութակ]] նվագել սովորել է իր հոր՝ Ջիովաննի Բատիստա Վիվալդիի մոտ, ով Սբ. Մարկոսի տաճարի ջութակահարն էր: Երաժշտական երկերի հորինման (կոմպոզիցիա) մեջ մասնագիտացել է [[Ջիովաննի Լեգրենցի]]ի և [[Արկանջելո Կորելլի]]ի մոտ ([[Հռոմ]]ում)։
 
[[1703]]թ. [[սեպտեմբերի 18]]-ին ձեռնադրվել է հոգևորական։ Վենետիկցիներին ոչ հատուկ մազերի գույնի համար նրան սկսում են անվանել «Շեկ քահանա» ({{lang-it|il Prete Rosso }})։ [[1703]]թ. [[սեպտեմբերի 1]]-ին ընդունվում է «Պիետա» օրիորդաց որբանոց` որպես ջութակի ուսուցման մանկավարժ-մաեստրո։ Որբանոցի սաների համար սկսում է գրել իր առաջին ստեղծագործությունները։ [[1706]]թ. կայանում է Վիվալդիի առաջին հրապարակային ելույթը ֆրանսիական դեսպանության պալատում։ [[1713]]թ. ստանձնում է որբանոցի երաժշտական ամբողջ գործունեության պատասխանատվությունը, [[1716]]թ. նշանակվում է համերգների մաեստրո (maestro di' concerti)։
 
Այդ տարիներին է Վիվալդին գրում է իր ստեղծագործությունների մեծ մասը, այդ թվում՝ օպերաներ և կոնցերտներ: [[1705]]թ. հրատարակվում է իր ստեղծագործությունների առաջին ժողովածուն (opus 1), 1709թ` 2-րդ ժողովածուն (12 սոնատ [[ջութակ]]ի և [[բասսո կոնտինուո]]յի համար)։ Համաշխարհային ճանաչումը գալիս է երկերի 3-րդ ժողովածուի հետ (L'estro armonico (Opus 3), հրատարակվել է Ամստերդամում 1711թ)։ Ճանաչումն ու համբավն ամրապնդվում են 1714թ. La stravaganza (Opus 4) երկերի ժողովածուի հրատարակմամբ։
Տող 23.
[[1723]]թ. տեղի է ունենում Վիվալդիի առաջին ուղևորությունը [[Հռոմ]], [[1724]]թ. նա նորից է մեկնում այնտեղ իր «Ջուստինո» օպերան բեմադրելու համար: 1725թ. Ամստերդամում լույս է տեսնում Վիվալդիի երկերի 8-րդ ժողովածուն՝ «Հարմոնիայի և ներշնչանքի վեճը» ("Il Cimento dell’Armonia e dell’Invenzione''), որի մեջ ըդգրկված է հանրահայտ «Տարվա եղանակները» կոնցերտների շարքը։ Մեծ տարածում են ստանում Վիվալդիի կոնցերտները ֆլեյտայի և նվագախմբի համար՝ «La notte» (Գիշեր), «Il cardellino» (Կարմրակատարիկ) և այլն, ինչպես նաև հոգևոր ստեղծագործությունները՝ «Gloria», «Magnificat», «Stabat Mater», «Dixit Dominus»:
 
1720-ական թվականները Վիվալդիի համաեվրոպական ճանաչման ժամանակաշրջանն է։ Նա պատվերներ է ստանում Եվորպայի միապետներից և ազնվականներից։ Իր երկերի 9-րդ ժողովածուն` «Կիթար» (La Cetra)` ձոնում է [[Ավստրիա]]յի կայսր [[Կարլոս VI (Ավստրիա)|Կարլոս VI]]-ին. 1728թ. Վիվալդիին առիթ է ընձեռնվում կայսրին անձամբ հանդիպելու։ Կարլոս VI-ն այնքան էր սիրում «Կարմիր քահանայի» երաժշտությունը, որ, ասում են, այդ հադիպման ընթացքում ավելի շատ է զրուցել երգահանի հետ, քան իր մինիստրների հետ երկու տարվա ընթացքում։ Վիվալդին ստանում է կայսրից ասպետի տիտղոս, ոսկե մեդալ և Վիեննա գալու հրավեր, ինչից նա օգտվում է 1730թ.՝ բեմադրելով այնտեղ իր «Ֆարնաչե» (Farnace, RV 711) օպերան։
 
Սակայն 1730-ական թթ. հանրային երաժշտական ճաշակի փոփոխության հետևանքով Վիվալդիի երաժշտությունն արագորեն դառնում է այլևս ոչ մոդայիկ և պահանջարկ չունեցող։ Այդ պատճառով 1730-ական թթ. վերջերին նա որոշում է նորից մեկնել Վիեննա՝ ցանկանալով հանդիպել իր օգոստոսափառ երկրպագու Կարլոս VI հետ և նրանից խնդրել արքունական երգահանի պաշտոն։ Սակայն երգահանի Վիեննա ժամանելուց քիչ անց Կարլոս VI-ը մահանում է։ Ճակատագրի այդ հարվածը թողնում է Վիվալդիին առանց հովանավորության և եկամտի աղբյուրի։ Վիվալդին մահանում է դրանից ոչ շատ ուշ՝ 1741թ. հուլիսի 27-ի լույս 28-ը։ Թաղված է Վիեննայում։
 
== Ոճն ու ազդեցությունը ==
== Ստեղծագործությունները ==
Վիվալդին իր նամակներից մեկում նշում է, որ գրել է 94 օպերա, սակայն ներկա պահին հայտնի են դրանցից միայն 46-ի անունները, որոնցից միայն 20-ի երաժշտությունն է մասամբ կամ ամբողջությամբ հասել մինչև մեր օրեր:
Դրանք են՝
 
Տող 44.
* Սիլվիա (La Silvia, 1721, Միլան)
* Հերակլեսը Թերմոդոնտում (Ercole su'l Termodonte, 1723, Հռոմ)
* [[Տիգրան (օպերա)|Տիգրան]] (La virtù trionfante dell’amore, e dell’odio, overo Il Tigrane, 1724, Հռոմ), սյուժեն վերցված է Հայոց Տիգրան Մեծ արքայի պատմությունից, Վիվալդիին է պատկանում օպերայի միայն երկրորդ գործողության երաժշտությունը
* Դորիլան Տեմպեում (Dorilla in Tempe, 1726, Վենետիկ)
* Ֆարնաչե (Farnace, 1727, Վենետիկ)
* Մոլեգին Օրլանդոն (Orlando furioso, 1727, Վենետիկ)
* Աթենայիդե (L'Atenaide, 1728, Ֆլորենցիա)
* Արգիպո (Argippo, 1730, Պրահա)
Տող 53.
* Դորիկլեա (Doriclea, 1732, Պրահա)
* Մոնթեսումա (Motezuma, 1733, Վենետիկ)
* Օլիմպիադե (L'Olimpiade, 1734, Վենետիկ)
* Թամերլան (Il Tamerlano/ Il Bajazet, 1735, Վենետիկ)
* Գրիզելդա (Griselda, 1735, Վենետիկ)