«Նվագախումբ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: բ: → բ։ , է: → է։ , ը: → ը։ (3), մ: → մ։ , ն: → ն։ (3), վ: → վ։ , տ: → տ։ , ): → )։ oգտվելով ԱՎԲ
չ clean up, replaced: : → ։ (2) oգտվելով ԱՎԲ
Տող 7.
Կատարման ոճով և յուրատեսակ հնչեղությամբ առանձնանում է կամերային նվագախումբը, որը փոքրակազմ է. հիմքը լարային խումբն է՝ գումարած փոքրաքանակ փողային գործիքներ, հին դասական երաժշտության դեպքում՝ նաև կլավեսին։ Նվագախմբի բարձրագույն ձևը սիմֆոնիկն է, որը կազմված է երաժշտական գործիքների 5 տարբեր խմբերից. լարային գործիքներ՝ ջութակ, ալտ, թավջութակ ու կոնտրաբաս, փայտե փողային գործիքներ՝ ֆլեյտա, կլառնետ, [[հոբոյ]], ֆագոտ, պղնձե փողային գործիքներ՝ փող, [[գալարափող]], տրոմբոն, տուբա, հարվածային գործիքներ՝ թմբուկ, լիտավր, եռանկյունի, քսիլոֆոն, մետաղաֆոն, կսմիթային-ստեղնավոր՝ տավիղ, դաշնամուր, կլավեսին և այլն։
 
Սիմֆոնիկ նվագախմբի կատարողական հնարավորություններն ընդլայնել են [[20-րդ դար]]ի կոմպոզիտորներ [[Կլոդ Դեբյուսի]]ն, [[Մորիս Ռավել]]ը, [[Ռիխարդ Շտրաուս]]ը, [[Սերգեյ Պրոկոֆև]]ը, [[Դմիտրի Շոստակովիչ]]ը, [[Իգոր Ստրավինսկի]]ն, [[Ալեքսանդր Սպենդիարյան]]ը, [[Արամ Խաչատրյան]]ը, [[Ավետ Տերտերյան]]ը և ուրիշներ:ուրիշներ։ Ժամանակակից նվագախմբերում ժողովրդական գործիքների՝ մանդոլինի, կիթառի, բայանի, բալալայկայի, թառի, քամանչայի, դուդուկի, դափի, դհոլի առկայությունն ընդարձակել է հնչերանգային հնարավորությունները։ Նվագախումբը ղեկավարում է դիրիժորը։
Հայաստանում առաջին սիմֆոնիկ նվագախումբը կազմավորվել է [[1924]] թվականին՝ Երևանի նորաստեղծ կոնսերվատորիայի ուսանողների և դասախոսների «Նարեկացի» ժողովրդական նվագարանների անսամբլի ուժերով։ Նույն թվականին տեղի է ունեցել առաջին սիմֆոնիկ համերգը՝ [[Ալեքսանդր Սպենդիարյան]]ի ղեկավարությամբ։
 
[[1925]]–[[1936]] թթվականին [[Երևան]]ում գործել է «Արևելյան վերակառուցված սիմֆոնիկ նվագախումբը» (ղեկավար` Վարդան Բանի)։
[[Հայաստանի Հանրապետություն]]ում գործում են սիմֆոնիկ, կամերային, էստրադային, փողային, Հեռուստատեսության և ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ, ֆիլհարմոնիկ, ժողովրդական գործիքների և բազմաթիվ այլ նվագախմբեր:նվագախմբեր։
 
{{ԴՄՀ}}