«Երկկենցաղներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Bot: Migrating 109 interwiki links, now provided by Wikidata on d:q10908 (translate me)
No edit summary
Տող 19.
== Ընդհանուր բնութագիր ==
 
[[Պատկեր:Dendrobates pumilio.jpg|thumb|left|Գորտ]]
Երկկենցաղներն առաջին ողնաշարավորներն են, որ ջրային կյանքից անցել են ջրացամաքայինի: Հայտնի է երկկենցաղների 3 կարգի 29 ընտանիքի 2600 տեսակ: Լինում են անոտ, պոչավոր և անպոչ տեսակախմբեր:
 
Բրածո երկկենցաղներն ավելի բազմաթիվ են և բազմազան, քան ժամանակակից տեսակները: Եղել են նաև հսկա տեսակներ, որոնց գանգի երկարությունը հասել է մոտ 1 մ-ի:
 
Բացի թոքային շնչառությունից երկկենցաղների կյանքում մեծ դեր ունի նաև մաշկային շնչառությունը, որն իրականանում է նրանց խոնավ մաշկի միջոցով:
 
Երկկենցաղները վարում են ջրացամաքային ապրելակերպ՝ առաջին ողնաշարավորներ են,որ դուրս են եկել և ունեն օդային շնչառություն:
Անպոչ երկկենցաղները, որոնցից են [[գորտեր]]ն ու [[դոդոշներ]]ը, ծառագորտերն ու հրադոդոշները (արջնագորտերը), անհամեմատ ավելի շատ են, քան պոչավորները:
Լճագորտերը և ծառագորտերը վառ կանաչ են, խոտի և սրադունչ գորտերը՝ գորշ: Սրանք գորտնկիթը դնելուց հետո հեռանում են դեպի անտառներ, մարգագետիններ, բանջարանոցներ ու այգիներ:
 
== Սննդառություն ==
 
Բոլոր հասուն երկկենցաղները գիշատիչ են: Նրանք սնվում են [[միջատներ]]ով, որդերով և [[փափկամարմիններ]]ով: Շերեփուկները սնվում են ստորջրյա բույսերով, որ կրծոտում են սուր, եղջրային ատամիկներով:
 
== Բազմացում ==
 
Բազմացման շրջանում անպոչ երկկենցաղները (արուները) գարնանային «համերգներ» են տալիս, իսկ պոչավորներին բնորոշ են հարսանեկան խաղերը:
 
== Զարգացում ==
 
Գարնանը ջրամբարներում հայտնըվում են գորտնկիթի՝ գորտաձուղպի հատիկավոր կնձիկներ: Գարնանային արևից տաքացած գորտնկիթում զարգանում են սաղմերը, որոնցից շուտով դուրս են գալիս ձկների մատղաշներին շատ նման փոքրիկ շերեփուկներ: Վերջիններս ունեն երկար պոչ, իսկ ոտքերը դեռևս չեն երևում: Բայց երբ շերեփուկը մեծանում է, սկզբում երևան են գալիս նրա հետևի, ապա՝ առջևի ոտքերը: Խռիկներն անհետանում են, և տեսակների մեծամասնությունը սկսում է շնչել թոքերով, քիչ ավելի ուշ վերանում է նաև պոչը, և մեր առջև արդեն փոքրիկ մի գորտ է:
 
=== [[Տրիտոններ]] ===
 
Տրիտոնների կերպարանափոխությունը կատարվում է այլ կերպ. նրանց պոչը չի անհետանում: Այդ պատճառով տրիտոններին և նրանց ցեղակիցներին անվանում են պոչավոր երկկենցաղներ: Տրիտոններին ջրում կարելի է հանդիպել միայն գարնանը և ամռանը: Աշնան սկզբին նրանք դուրս են գալիս ցամաք և բնակություն հաստատում խոնավ տեղերում, ցերեկը թաքնվում են քարի տակ, չոր ոստերի մեջ, իսկ որսի դուրս են գալիս գիշերը, երբ այնքան էլ շոգ չէ, և փոքր-ինչ խոնավ է:
 
== Նշանակություն ==
 
Երկկենցաղները շատ օգտակար են. ոչնչացնում են բազմաթիվ գյուղատնտեսական վնասատուներ: Որոշ երկկենցաղներ կեր են ուրիշ կենդանիների համար: Իսկ [[Ֆրանսիա]]յում, [[Իտալիա]]յում, [[ԱՄՆ]]-ում և մի շարք այլ երկրներում գորտերի միսն օգտագործում են սննդի մեջ:
Որոշ երկկենցաղներ, հատկապես գորտերն ու աքսոլոտլները, վաղուց արդեն որպես լաբորատոր կենդանիներ օգտագործվում են գիտական հետազոտություններում: [[Փարիզ]]ում նույնիսկ գորտի արձան է կանգնեցված:
 
== [[Հայաստան]]ում ==
 
[[ՀՀ]]-ում տարածված են պոչավոր երկկենցաղների 2 տեսակ՝ փոքրասիական տրիտոնը, սովորական տրիտոնը, և անպոչ երկկենցաղների 6 տեսակ՝ սիրիական սխտորագորտը, կանաչ [[Դոդոշներ|դոդոշը]], սովորական ծառագորտը, փոքրասիական ծառագորտը, փոքրասիական գորտը, լճագորտը:
 
[[Կատեգորիա:Երկկենցաղներ]]