«Անտառաշեն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 70.
Ինչպես հանրապետության մյուս շրջաններում, այնպես էլ այստեղ, վերջին տարիներին բնության անբարենպաստ պայմաններից տուժում է գյուղատնտեսությունը:
Գյուղացիական տնտեսության զբաղմունքը՝ հողագործություն, նախկինում զբաղվել են գազանաբուծությամբ: Կարեւոր է նշել, որ երկար տարիներ զբաղվելով գազանաբուծությամբ, տալով հանրապետությանը մեծ եկամուտներ, չեն զբաղվել հողագործությամբ, քանի որ ամբողջ տարին այն պահանջել է մարդկային նուրբ խնամք եւ հոգատարություն: Տնտեսությունը միակն է եղել նույնիսկ անդրկովկասյան երկրներում, ուր արտահանվել է ոսկեփայլ մորթի: Եթե 1937թ. միությունը ունեցել է 25-30 գազան, ապա 1988թ. արտահանվել է 17 հազ. կզաքիսի, 10 հազ. աղվեսի մորթի, պաշտպանելով հետագա մայրական կազմը:
1990թ. տնտեսությունը կանգնել է փլուզման եզրին, որը շարունակվեց մինչեւ 1994թ.-նը: Այդ օրվանից սկսած համայնքը զրկվեց գրեթե ամեն ինչից: Երբ ամենուր կատարվում էր սեփականշնորհման գործընթացը, համայնքում այն չիրականացավ
Համաձայն ՀՀ Գերագույն խորհրդի 31 հոկտեմբերի 1991թ. որոշման ։ Անտառաշենը առանձնացել է Լերմոնտովոյի գյուղական խորհրդից, դարձել ինքնուրույն: