«Վիքիպեդիա:Վարվելակարգ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Bot: Migrating 54 interwiki links, now provided by Wikidata on d:q4654465 (translate me)
No edit summary
Տող 3.
Վիքիհանրության անդամները գալիս են զանազան մշակույթներից ու անցել են տարբեր կենսաուղիներով։ Մենք ունենք տարբերվող աշխարահայացքներ, տեսլականներ ու տեսակետեր։ Միմյանց նկատմամբ հարգալից վերաբերմունքը արդյունավետ համագործակցության միջոցով հանրագիտարան կառուցելու հիմնական գրավականներից մեկն է։
 
== Վիքիպեդիայում վարվելակարգի սկզբունքները ==
* Ենթադրե՛ք բարի մտադրություններ։ Վիքիպեդիան մինչ այժմ գործել է հիանալի լավ՝ հենվելով խմբագրումների գրեթե կատարյալ ազատության վրա։ Այստեղ մասնակիցները գալիս են համագործակցելով հոդվածներ գրելու համար, ուստի լռելյայն ենթադրեք, որ մասնակիցները ունեն բարի մտադրություններ։
* Հետևե՛ք ոսկե կանոնին․ ուրիշների հետ վարվեք այնպես, ինչպես կուզենայիք որ վարվեին ձեզ հետ։ Նույնիսկ երբ մասնակիցը նորեկ է․ հիշեք որ բոլորս էլ երբեմն եղել ենք նորեկներ։
Տող 24.
* Փորձեք պահպանել ձեր հանգստությունը։ Եթե նկատում եք ձեր մեջ աճող զայրույթը, որոշ ժամանակով թողեք Վիքիպեդիան։ Վերադարձեք մեկ օրից կամ շաբաթից, և հնարավոր է ձեզ հուզող խնդիրը լուծված լինի ուրիշ մասնակիցների կողմից ձեր բացակայության ընթացքում։
* Երբ ետ եք դարձնում այլ մասնակցի խմբագրումները, փորձեք հակիրճ բացատրություն թողնել ձեր գործողության մասին հոդվածի քննարկման էջում և պատրաստ եղեք պաշտպանել ձեր մոտեցումը հետագա տարաձայնությունների դեպքում։
* Ուղղե՛ք, խմբագրե՛ք, քննարկե՛ք։
 
{{Վիքիպեդիայի քաղաքականություններ և ուղեգծեր}}