«Պրագմատիզմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: բ: → բ։ , զ: → զ։ , է: → է։ (3), ը: → ը։ (5), լ: → լ։ (3), կ: → կ։ , մ: → մ։ (2), ն: → ն։ (3), չ: → չ։ , վ: → վ։ , ք: → ք։ oգտվելով [[Վիքիպեդիա:ԱվտոՎի...
չ →‎Դեդուկցիա, ինդուկցիա և աբդուկցիա: clean up, replaced: ]]: → ]]։ oգտվելով ԱՎԲ
Տող 3.
Ըստ պրագմատիստական փիլիսոփայության ներկայացուցիչների`կարևորը ոչ թե [[ճշմարտություն]]ն է , այլ ամուր [[հավատ]]ն ու համոզմունքներն են։ Երբ մենք ինչ որ բանի նկատմամբ ունենում ենք ամուր , անքակտելի կարծիք, ապա մենք այլևս չենք հետաքրքրվում դա ճշմարիտ է արդյոք, թե ոչ։ Այսինքն , պրագմատիզմը պնդում է, որ [[ճշմարտություն]]ը հատկանիշ է , որը ոչինչ չի ավելացնում տվյալ առարկան նկարագրելիս, քանի որ յուրաքանչյուրս ունենք սեփական համոզմունքներ տվյալ առարկայի նկատմամբ։ Այս առումով [[ճշմարտություն]]ը ճանաչելու համար մեծ դեր ունի կասկածը։ Իսկ ինքը ճշմարտությունը կարող է լինել` ա) [[համոզմունք]] , որը բերում է համապատասխան վարքի, գործողությունների, որոնք օգտակար են մարդու գոյատևման համար, բ) մեծամասնության վերջնական համոզմունք` որպես երկար ուսումնասիրության օրինաչափ և անհրաժեշտ արդյունք։ «Համոզված եմ, հետևաբար` ճշմարիտ եմ»- ահա պրագմատիզմի վերաբերմունքը ճշմարտության վերաբերյալ։
==Դեդուկցիա, ինդուկցիա և աբդուկցիա==
Ցանկացած իմացություն ծնվում է փաստերից, որոնք ի հայտ են գալիս ուսումնասիրությունների, հետազոտությունների ժամանակ։ Իսկ դատողությունները, որոնք հետազոտությունը հասցնում են դրական արդյունքի, լինում են երեք տեսակի` [[դեդուկցիա]], [[ինդուկցիա]] և [[աբդուկցիա]]:։ Ըստ [[Չարլզ Պիրս|Պիրսի]]` կենտրոնական դերը այստեղ պատկանում է [[աբդուկցիա]]յին, սակայն այս դատողությունների միջև եղած սահմանները շատ դժվար է գծել։ [[Աբդուկցիա]]ն [[դեդուկցիա]]յի և [[ինդուկցիա]]յի լրացումն է։ Այն , որ [[Ռենե Դեկարտ|Դեկարտը]] առավելությունը տալիս էր [[դեդուկցիա]]յին, իսկ [[Ֆրենսիս Բեկոն|Բեկոնը]]` [[ինդուկցիա]]յին, չի խանգարում, որպեսզի երկու կողմի ներկայացուցիչներն էլ ընդունեն, որ մարդկային իմացությունը կարող է ընթանալ կամ ընդհանուրից դեպի մասնավորը, կամ հակառակ` մասնավորից դեպի ընդհանուրը։
[[Հիպոթեզ]]ները պետք է ձևակերպվեն հարցական եղանակով և պետք է ստուգվեն փորձով : Դեդուկցիայի և ինդուկցիայի համար կենտրոնական հասկացությունը հիպոթեզն է։ [[Աբդուկցիա]]յի մեթոդով ծնվում են [[հիպոթեզ]]ները։
==Ինստրումենտալիզմ==