«Հեթումյաններ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Bot: Migrating 9 interwiki links, now provided by Wikidata on d:q798581 (translate me)
չ clean up, replaced: ): → )։ oգտվելով ԱՎԲ
Տող 20.
|Rodovid =
}}
'''Հեթումյաններ''', [[հայ]] իշխանական և թագավորական տոհմ [[Կիլիկյան Հայաստան]]ում։
 
==Պատմություն==
Հեթումյանների իշխանության հիմնադիրը՝ Հեթումի որդի Օշինը, խույս տալով սելջուկյան թուրքերի հալածանքներից, [[1073]]–ին իր ազգատոհմով [[Կիլիկիա]] էր տեղափոխվել [[Մեծ Հայք]]ի [[Արցախ]] նահանգից։ Կիլիկիայում իշխող [[Ապլղարիբ Արծրունի]]ն Օշինին պարգևեց [[Լամբրոն]] բերդը, որտեղ նրա հաջորդողները ժառանգաբար իշխեցին մինչև XIII դարի սկիզբը։ Օշինին հաջորդեց որդին՝ Հեթում Բ-ն իշխանը, որը Լաբրոնը, որպես ժառանգություն, թողեց ավագ որդուն՝ Օշին Բ–ին, իսկ Պատեռոն բերդը կրտսերին՝ Սմբատ Նաթանայելյանին։ Վերջինս դստերը կնության տվեց [[Ամենայն Հայոց Կաթողիկոս|Հայոց կաթողիկոս]] [[Գրիգոր Բ Վկայասեր|Գրիգոր Բ Պահլավունու]] եղբորը՝ Վասիլին։ Ռուբինյան Մեծ իշխան [[Թորոս Բ]]–ի դեմ [[Բյուզանդիա]]յին զինակցող Սմբատը մարտում սպանվեց, իսկ Օշին Բ գերեվարվեց։ Պապեռոնում Սմբատին հաջորդեց որդին՝ Բակուրանը, որը քրոջը՝ Ռիտային, կնության էր տվել Թորոս Բ–ի եղբայր Ստեփանե իշխանին։
 
Վերջինիս սպանությունից հետո նրա զավակներ Ռուբենը և Լևոնը դաստիարակվեցին Բակուրանի խնամատարմությամբ՝ Պապեռոնում։ Բակուրանին հաջորդեց եղբայրը՝ Վասակ իշխանը։ Օշին Բ ազատվեց Թորոսին 40 հազար ոսկի փրկագին վճարելուց և մանկահասակ որդի Հեթումին պատանդ թողնելուց հետո։ Օշին Բ–ի կրտսեր որդին էր [[Ներսես Լամբրոնացի]]ն, դուստրերը՝ Տալիթան և Շուշանը։ Հեթում Գ իշխանը, ամուսնանալով Թորոս Բ–ի դստեր հետ, ազատվեց պատանդությունից և [[1175]]–ին հորից ժառանգեց Լաբրոնի իշխանությունը։ [[1201]]–ին [[Լևոն Բ]] թագավորը խնամիանալու պատրվակով Հեթում Գ–ին հրավիրեց [[Տարսոն]], ձերբակալեց նրան և առանց մարտի գրավեց Լաբրոնը։ Հեթում Գ այնուհետև նվիրվեց կրոնավորության՝ կրելով Հեղի նոր անունը։ Պապեռոնի տեր Վասակ իշխանի որդի [[Կոստանդին]]ը դարձավ Հայոց բանակի սպարապետը, իսկ Լևոն Բ–ի մահից հետո՝ պետության խնամակալը (պայլ): ։
 
[[1126]]–ին Կոստանդինը որդուն՝ [[Հեթում Ա]]–ին պսակելով Լևոն Բ–ի գահաժառանգ դուստր [[Զապել]]ի հետ, նրան հռչակեց Հայոց թագավոր, որը և դարձավ Հեթումյանների արքայատան հիմնադիրը։ Կոստանդինի ավագ որդի Սմբատը նշանակվեց սպարապետ, մյուս որդիներից Լևոնը կարգվեց բանակի սպառազինման և մատակարարման հրամանատար՝ մարաջախտ, Օշիտը՝ պայլ և [[Կոռիկոս]]ի բերդատեր, Բարսեղը՝ Սսի արքեպիսկոպոս և Դրազարկի վանահայր։ Հեթում–Հեղու կրտսեր որդուն՝ Կոստանդին Լաբրոնացուն, շնորհվեց թագադրության գործակալությունը։ Սրա որդու՝ Հեթում իշխանի դուստրերից Կիռ Աննան ամուսնացել էր Հեթում Ա թագավորի գահաժառանգ որդի Լևոնի, իսկ Ալիծը՝ [[Կիպրոս]]ի թագավորության սենեսկալ Փիլիպպոս Իբլինացու հետ։ Հեթում իշխանի եղբայր Օշինը [[1274]]-[[1294]]–ին վարել է մարաջախտության գործակությունը։ Մարաջախտի պաշտոնը հաջորդաբար վարեցին նաև Հեթումը (1294-1307) և Սմբատը (1307-1314)։ Հեթումյանների իշխաններից այնուհետև հիշատակվում են Հեթում Պատմիչը, նրա որդիներ Կոստանդին Սպարապետը և Կոռիկոսի տեր Օշին պայլը, որոնք [[1329]]–ին սպանվեցին [[Լևոն Ե]] թագավորի հրամանով։ Վերջինիս մահից հետո ընդհատվեց Հեթումյանների իշխող տոհմաճյուղը։ Իշխանների խորհրդի որոշմամբ թագավոր հռչակվեց Հեթումյանների հեռավոր ազգական [[Կոստանդին Դ]], որին հաջորդեց հորեղբորորդի [[Կոստանդին Ե]]։
 
== Հեթումյանների արքայատան գահացանկը ==