«Արամ Ինճիկյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: ) - → ), using AWB (7852)
No edit summary
Տող 1.
'''Արամ Ինճիկյան''' ([[1910]], [[դեկտեմբերի 29]] - [[1975]], [[մարտի 22]]), հայ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, ՀՍՍՀ գիտության վաստակավոր գործիչ ([[1970]]), ՀՍՍՀ պետական մրցանակի դափնեկիր ([[1980]], ետմահու, «Հայ նոր գրականության պատմություն» կոլեկտիվ աշխատության համար), [[ԽՍՀՄ գրողների միություն|ԽՍՀՄ գրողների միության]] անդամ [[1937]]-ից:
 
Ծնվել է [[Ախալցխա]] քաղաքում: [[1929]] - [[1932]]-ին ուսուցչություն է արել Գորիսի և Ալավերդու շրաններոմշրջաններոմ, միաժամանակ հեռակա սովորել է Երևանի մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետում: 1932-ին ընդունվել է [[Երևանի պետական համալսարան]]ի լեզվագրական ֆակուլտետի երրորդ կուրս և համալսարանն ավարտել [[1933]]-ին: 1933-[[1934]]-ին հայոց լեզու և գրականություն է դասավանդել Ախալցխայի գյուիղատնտեսական տեխնիկումում, միաժամանակ աշխատել «Դեպի սոցիալիզմ» թերթի խմբագրությունում: 1934-1937-ին սովորել է Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրայում: 1937-[[1938]]-ին որպես կրտսեր գիտաշխատող պաշտոնավարել է պաշտոնավարել է պատմության և գրականության ինստիտուտում: 1938-[[1940]]-ին ծառայել է սովետական բանակում, մասնակցել [[1939]]-1940-ի սպիատակ ֆինների դեմ մղած կռիվներին:
 
[[1941]]-[[1942]]-ին որպես ավագ գիտաշխատող պաշտոնավարել է ԽՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղի լեզվի և գրականության ինստիտուտում: 1942-ին զորակոչվել է բանակ և մասնակցել Հայրենական մեծ պատերազմին: [[1946]]-ին «[[Արա Գեղեցիկ]]ի առասպելը և նրա գրական մշակումները» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան: Նույն թվականից աշխատել է ՀՍՍՀ ԳԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում որպես ավագ գիտաշխատող, [[1958]]-[[1975]]-ին [[տեքստաբանություն|տեքստաբանության]] բաժնի վարիչ: [[1970]]-ին «[[Հովհաննես Թումանյան|Թումանյան.]] կյանքը և ստեղծագործության պատմությունը. [[1869]]-[[1899]]» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան: