«Տեսողություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 2.
'''Տեսողությունը''' (''Տեսողական վերլուծիչ''), պատկերների միջոցով ընկալելու ունակությունն է։ Արտաքին աշխարհի մասին տեղեկատվության մեծ մասը (մոտավորապես 70-90%-ը) ընկալվում է տեսողության միջոցով: Տեսողությունը պայմանվորված է հետևյալ ֆունկցիաներով` [[լուսազգացողություն]], առարկայի ձևի և մեծության որոշում, առարկայի հեռավորության որոշում, շարժման ընկալում, [[գունային|գունային տեսողություն]] և [[բինոկուլյար տեսողություն]]: Տեսողական վերլուծիչի ծայրամասային [[օրգան]]ը [[աչք]]ն է:

22. [[==Տեսողական նյարդ]]
օրգան==
==Աչքի կառուցվածքը և ֆունկցիան==
{{հիմնական|Աչք}}

[[պատկեր:Eye-diagram.svg|thumb|250px|
1. Հետին խցիկ

2. Ատամնավոր եզր

3. Թարթչային մկան

4. Թարթչային գոտի

5. Անցուղի

6. [[Ոսպնյակ]]

7. Առջևի խցիկ

8. [[Եղջերաթաղանթ]]

9. [[Ծիածանաթաղանթ]]

10. [[Ոսպնյակի]]ի կեղևը

11. [[Ոսպնյակի]]ի միջուկը

13. [[Շաղկապենի]]

14. Ստորին շեղ մկան

15. Ստորին ուղիղ մկան

16. Մեդիալ ուղիղ մկան

17. Ցանցաթաղանթի զարկերակներ և երակներ

18. [[Կույր բիծ]]

19. Կարծր ուղեղային թաղանթ

20. Ցանցաթաղանթի կենտրոնական [[զարկերակ]]

21. Ցանցաթաղանթի կենտրոնական [[երակ]]

22. [[Տեսողական նյարդ]]

23. Զարկերակ

24. Ակնագնդի բնապատյան

25. [[Դեղին բիծ]]

26. Կենտրոնական փոսիկ

27. [[Սկլերա]]

28. Անոթաթաղանթ

29. Վերին ուղիղ մկան

30. [[Ցանցաթաղանթ]]]]
Տեսողական օրգանը` աչքը ({{lang-la|oculus}}) բաղկացած է [[ակնախնձոր]]ից (աչքից) և [[աչքի օժանդակ ապարատ]]ից, տեղադրված է [[ակնախոռոչ]]ներում:

===Աչքի օժանդակ ապարատ===
Աչքի օժանդակ ապարատին են պատկանում [[կոպեր]]ը, [[հոնքեր]]ը, [[թարթիչներ]]ը, [[արցունքագեղձ]]ը, [[ակնամկաննե]]րը: Հոնքերը, թարթիչները և կոպերը կատարում են պաշտպանողական ֆունկցիա: Աչքի արտաքին անկյունում գտնվող արցունքագեղձը արտադրում է հեղուկ, որը խոնավացնում է ակնագնդի [[մակերես]]ը, տաքացնում է աչքը, հեռացնում է օտար մասնիկները և այլն: Տեսողական պատկերի ճանաչման գործում կարևոր նշանակություն ունեն ակնագնդերի շարժումները: Ակնագնդի չորս ուղիղ և երկու թեք [[միջաձիգ զոլավոր մկան]]ներն ապահովում են աչքերի շարժումները բոլոր ուղղություններով` հորիզոնական, ուղղահայաց և իրենց առանցքի շուրջը: Ակնագնդերի շարժումները իրականանում են միաժամանակ և համաձայնեցված:

===Ակնախնձորի արտաքին կառուցվածքը===
Ակնախնձորը ունի ոչ կանոնավոր գնդի ձև, բաղկացած` երեք [[թաղանթ]]ներից և կորիզից: Մեծահասակների մոտ ակնախնձորի [[տրամագիծ]]ը կազմում է 24 մմ, [[նորածնի|նորածին]] մոտ` 16մմ: Ակնախնձորի աճը շարունակվում է [[ծնունդ|ծննդից]] հետո, ավելի ինտենսիվ այն ընթանում է առաջին հինգ տարում` շարունակվելով մինչև 9-12 տարեկանը:

===Ակնախնձորի ներքին կառուցվածքը===
Ակնախնձորի երեք թաղանթներն են` արտաքին, միջին և ներքին թաղանթը: Արտաքին թաղանթը` [[սկլերա]]ն կամ [[սպիտակուցային թաղանթ]]ը ամուր, 1մմ հաստությամբ, [[շարակցական հյուսվածք|շարակցահյուսվածքային]] թաղանթ է: Առջևի մասում այն վեր է ածվում թափանցիկ [[եղջերաթաղանթ]]ի: Նորածինների մոտ եղջերաթաղանթը ավելի ուռուցիկ է և հաստ, 5 տարեկանին մոտ նրա հաստությունը փոքրանում է: Եղջերաթաղանթը զուրկ է [[արյունատար անոթներ]]ից, օժտված է լուսաբեկիչ հատկությամբ, աչքի առջևի բևեռամասում միանում է [[շաղկապենի|շաղկապենուն]]` թափանցիկ հյուսվածք, որը հարուստ է արյունատար անոթներով:

Միջին թաղանթը` անոթաթաղանթն է, որն գտնվում է սպիտակուցապատյանի տակ, հաստությունը 0.2-0.4 մմ է: Այն պարունակում է մեծ քանակութամբ արյունատար անոթներ: Աչքի առջևի մասում շարունակվում է որպես [[թարթչային մարմին]], ապա` [[ծիածանաթաղանթ]], որի գույնը պայմանավորված է նրանում պարունակվող գունակներով ու նրանց տեղաբշխումով: Եղջերաթաղանթի և ծիածանաթաղանթի միջև գտնվում է աչքի առջևի խցիկը` լցված [[ակնահեղուկ]]ով: [[Ծիածանաթաղանթ]]ի կենտրոնում գտնվում է [[բիբ]]ը, որն ապահովում է ցանցաթաղանթի վրա առարկաների հստակ պատկերումը: Բբի չափերը կախված են լուսավորվածությունից: Ծիածանաթաղանթի մկանունքը փոփոխում է բբի մեծությունը և դրանով կարգավորում [[լույս]]ի հոսքը: Ծիածանաթաղանթում գտնվում են երկու տեսակի մկանաթելեր` օղակաձև և ճառագայթաձև: Օղակաձև մկանաթելերը նյարդավորվում են պարասիմպաթիկ, ճառագայթաձևը` սիմպաթիկ նյարդաթելերով: Օղակաձև մկանաթելերի կծկումը նեղացնում է բիբը, իսկ ճառագայթաձև մկանաթելերինը` լայնացնում: Ծիածանաթաղանթի հետևում տեղավորված են աչքի հետին խցիկը և [[ոսպնյակ]]ը: Հետին խցիկը առաջնայինի հետ հաղորդակցվում է բբի միջոցով: Խցիկների շճային հեղուկն արտազատվում է թարթչային ելունների անոթների կողմից: Հեղուկի շրջանառությունն ունի ֆիզիոլոգիական կարևոր նշանակություն, դրանով կարգավորվում է ներակնային [[ճնշում]]ը: Աչքի հետին մասը զբաղեցնում է բուն [[անոթաթաղանթ]]ը, որը բարակ է և հարուստ արյունատար անոթներով, պարունակում է պիգմենտային բջիջներ, որը նրան տալիս է մուգ շագանակագույն երանգ:

Ներքին թաղանթը` [[ցանցաթաղանթ]]ն է կամ [[ցանցենի]]ն, որն ընկած է անոթաթաղանթից ներս, 0.2-0.3մմ: Ունի բարդ կազմություն, կազմված է երկու թերթիկից` ներքին լուսազգաց և արտաքին պիգմենտային: Պիգմենտային բջիջների շերտը մասնակցում է լույսի կլանմանը: Ցանցաթաղանթի ներքին շերտը իրենից ներկայացնում է երեք շերտ [[նյարդային բջիջ]]ներ` արտաքին, պիգմենտային շերտին հարող ֆոտոռեցեպտորներ, միջին` ասոցիատիվ, ներքին` գանգլիոզ: Ցանցաթաղանթի ֆոտոռեցեպտորային շերտը բաղկացած է նեյրոսենսոր շշիկներից և ցուպիկներից, որոնք պարունակում են ֆոտոպիգմենտներ, ցուպիկներում` [[ռոդոպսին]], որի լույսի կլանման [[սպեկտոր|սպեկտրի]] առավելագույնը 500նմ է, կոչվում են մթնշաղային լույսի ռեցեպտորներ, և երեք տեսակի շշիկներում պարունակվում են երեք տեսակի պիգմենտներ, որոնց կլանման սպեկտորը գտնվում է կապույտ (420նմ ), կանաչ (531նմ ) և կարմիր( 558նմ ) ճառագայթների հատվածներում: Կարմիր գույնի նկատմաբ զգայուն գունակը ստացել է [[յոդոպսին]] անվանումը: Ցանցաթաղանթում պարունակում է մոտավորապես 6-7 մլն սրվակ,110-125մլն ցուպիկ: Ցանցաթաղանթի կենտրոնից դեպի ծայրամաս սրվակները աստիճանաբար պակասում են, ցուպիկները` ավելանում: Նեյրոսենսոր բջիջների (սրվակներ և ցուպիկներ) [[աքսոն]]ները փոխանցում են տեսողական [[իմպուլս]]ները ցանցաթաղանթի երկրորդ բջջային շերտի երկբևեռ բջիջներին, որոնք կապ ունեն ցանցաթաղանթի երրորդ գանգլիոզ շերտի [[նեյրոցիտ]]ների հետ: Գանգլիոզ շերտը կազմված է խոշոր նեյրոցիտներից, որոնց աքսոնները կազմում են [[տեսողական նյարդ]] այն մտնելով գանգի խոռոչ, թուրքական թամբի վրա մասնակիորեն խաչվում է: Խաչվածքից հետո նյարդը կոչվում է տեսողական ուղի:
Ցանցաթաղանթի հետին մասում առանձնանում է կույր և [[դեղին բիծ]]ը: [[Կույր բիծ]]ը ակնագնդից դուրս եկող տեսողական նյարդի տեղն է, այն լուսազգաց բջիջներ չի պարունակում: Դեղին բիծը գտնվում է աչքի հետին բևեռում, այն համարվում է ցանցաթաղանթի ամենալուսագաց մասը, ունի մոտավորապես 1.5մմ տրամագիծ, բծի կենտրոնում գտնվում է խորացած կենտրոնական փոսիկը, պարունակում է միայն սրվակներ: Դեղին գույնը պայմանավորված է կարոտինոիդների պարունակությամբ: Նորածինների ցանցաթաղանթի ցուպիկները դիֆերենցված են, շշիկների քանակը դեղին բծում սկսում է մեծանալ ծնվելուց հետո և առաջին տարվա վերջում ցանցաթաղանթի մորֆոլոգիական զարգացումը ավարտվում է:

Ակնախնձորի կորիզը ներառում է ոսպնյակը, ապակենման մարմինը և աչքի շճային հեղուկները:

Ոսպնյակը երկուռուցիկ թափանցիկ մարմին է, տեղավորված բարակ նուրբ պատյանում` [[ցինյան կապաններ]]ով միացած [[թարթչավոր մարմին]]ին, 9 մմ տրամագծով: Ոսպնյակի հետևում գտնվում է ապակենման մարմինը, որը [[հիալուրոնաթթու|հիալուրոնաթթվի]] [[կոլոիդ լուծույթ]] է: Նշված գոյացությունները արյունատար անոթներ չունեն: Մինչև 7 տարեկան երեխաների աչքի ոսպնյակը ավելի ուռուցիկ է, թափանցիկ, օժտված է մեծ էլաստիկությամբ:
[[Պատկեր:Menschliches Auge.jpg|thumb|250px|left|Մարդու աչքը]]

==Աչքի օպտիկական համակարգ==