«Հնչյունաբանություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Bot: Migrating 86 interwiki links, now provided by Wikidata on d:q35395 (translate me)
No edit summary
Տող 1.
'''Հնչյունաբանություն''', [[Լեզվաբանություն|լեզվաբանության]] բաժին, որն ուսումնասիրում է [[մարդ]]կային լեզվի նյութական կողմը, այսինքն՝ այն բոլոր արտասանական միջոցները, որոնցով կազմավորվում է խոսքը՝ [[Հնչյուն (խոսքի միավոր)|հնչյունները]], նրանց միացումները, [[վանկ]]ը, հնչաբառը, հնչերանգը ևն։ Նեղ առումով հնչյունաբանությունը զբաղվում է հնչյունների արտաբերման ու ձայնաբանական հատկանիշների ուսումնասիրությամբ, նրանց նկարագրությամբ ու դասակարգումով։ Հնչյունաբանության խնդիրն է նկարագրել լեզվի հնչույթների դրսևորումները՝ արտաբերությունը, նրանց ձայնաբանական առանձնահատկությունները, լեզվի վանկատիպերը, [[բառ]]ային շեշտը, հնչերանգը տարբեր բնույթի նախադասություններում ևն։ Լայն առումով հնչյունաբանության ոլորտի մեջ է մտնում նաև [[հնչույթաբանություն]]ը։ Տարբերում են մի քանի տիպի հնչյունաբանություններ՝
{{unreferenced}}
* նկարագրական, երբ նկարագրվում և դասակարգվում են տվյալ լեզվի հնչյուններն ու այլ հնչյունական միջոցները,
{{wikify}}
* պատմական, երբ նկարագրվում են տվյալ լեզվի հնչյունական կազմի կրած փոփոխությունները հնագույն շրջանից մինչև ներկա վիճակը,
* փորձառական, երբ հետազոտությունների համար լայնորեն օգտագործում են բնական գիտությունների մեթոդները (ինչպիսիք են ռենտգենանկարահանումը, օսցիլոգրաֆային, սպեկտրոգրաֆային ուսումնասիրությունները ևն),
* ընդհանուր, երբ նկարագրվում են տարբեր լեզուների ընդհանուր հնչյունային օրինաչափությունները։
 
Հնչյունաբանության հարցերով [[Հայագիտություն|հայագիտության]] մեջ զբաղվել են լեզվաբաններ [[Հրաչյա Աճառյան]]ը, [[Մանուկ Աբեղյան]]ը, [[Գրիգոր Ղափանցյան]]ը, Վ. Առաքելյանը։ Մեր օրերում, հատկապես փորձառական հնչյունաբանության բնագավառում, հայտնի են Ա. Խաչատրյանի, Ռ. Թոխմախյանի և այլոց աշխատանքները։
'''Հնչյունաբանությունը''' ուսումնասիրում է հնչյունները, նրանց գրության և արտասանության առանձնահատկությունները: Հնչյունը ամենափոքր ձայնային միավորն է, որը լսվում է և արտասանվում: Որոշ հնչյունների արտասանության ժամանակ բերանի խոռոչում արգելքներ չեն ստեղծվում, ազատ են արտասանվում. դրանք ձայնավոր հնչյուններն են` ա, ու, ի, է(ե), օ(ո), ը: Հայերենն ունի վեց ձայնավոր հնչյուն: Բաղաձայն հնչյունների արտասանության ժամանակ արգելքներ են առաջանում: Ըստ արտասանության եղանակի տարբերում ենք ձայնեղ և խուլ բաղաձայներ: Արտասանության ժամանակ ձայնալարերը թրթռում են, խուլերի արտասանության ժամանակ չեն թրթռում: Խուլերը իրենց հերթին լինում են պարզ և հնչեղ: Երբ խուլ բաղաձայների արտասանությանը շունչ է ավելանում, դառնում է շնչեղ խուլ, այդ պատճառով հայերենն ունի եռաշարք բազաձայնական համակարգ, որոնք են`
{| class="wikitable" border="1"
! ձայնեղ || պարզ խուլ || շնչեղ խուլ
|-
| բ || պ || փ
|-
| գ || կ || ք
|-
| դ || տ || թ
|-
| ձ || ծ || ց
|-
| ջ || ճ || չ
|}
 
{{ՀՀՀ}}
Ունենք բաղաձայներ, որոնք կազմվում են երկշարքով, այդ պատճառող կոչվում են երկշարք բաղաձայնական համակարգ: Այս շարքը չունի շնչեղ խուլ:
{| class="wikitable" border="1"
! ձայնեղ || պարզ խուլ
|-
| զ || ս
|-
| ժ || շ
|-
| ղ || խ
|-
| վ || ֆ
|}
 
Եվ ունենք առանց խուլերի, մի շարք կզմվեղ ձայնեղներ, որոնք կոչվում են ձայնորդներ, դրանք են` մ, ն, լ, ր, ռ, յ: Յ-ն ունի թույլ արգելքով արտասանություն դրա համար կոչվում է կիսաձայն: Իսկ հ-ն շունչ է և կոչվում է հագագ, դասվում է պարզ խուլերի շարքում:
 
 
{{Lang-stub}}
 
[[Կատեգորիա:Հնչյունաբանություն]]