«Պտրեցիկ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «Պտրեցիկ /հին անվանում/, ծագել է պատեր իմաստից, մեկ ուրիշ բացատրությամբ պատարագ բառից, ներկայիս Պատ...»:
(Տարբերություն չկա)

20:17, 15 Հուլիսի 2013-ի տարբերակ

Պտրեցիկ /հին անվանում/, ծագել է պատեր իմաստից, մեկ ուրիշ բացատրությամբ պատարագ բառից, ներկայիս Պատարա, նախկինում՝ Բադարա: Գտնվում է Ասկերանի շրջանում: Ստեփանակերտից հեռու է 25 կմ: Բնակչության թիվը 850 մարդ: Հարուստ է կենդանական /արջ, գայլ, լուսան, շնագայլ, կզաքիս, աղվես, անտառակատու, այծյամներ, բեզուրյան այծ, վայրի խոզ, դեկոբրազ /վայրենակերպ/, ոզնի, սկյուռ, օձ/ ու բուսական աշխարհով և բնապատմական հուշարձաններով: Պատարա ձորակի տարածքում է գտնվում 8 հուշարձանախումբ /վանքեր, եկեղեցիներ, գերեզմանոցներ, բերդեր/, որոնցից նշանավոր է 7/Յոթ/ եկեղեցի համալիրը /12-րդ դար/, որտեղ կա 200-ից ավելի խաչքարեր: Հայտնի եկեղեցիներն են Ամենափրկիչը /12-րդ դար, մինչև հիմա կանգուն է/, Ծերան հատակը, Դարպասուտ եկեղեցին, Երկու վանքը, Խրավանդի եկեղեցին, Օծկան վանքը և այլը: Ամենափրկիչը եզակի եկեղեցական կառույցներից է իր բարձրությամբ, գերեզմանոցով, սրբատեղիներով, աղբյուրով: Գտնվում է գյուղից 2 կմ վերև: Պատարան հայտնի է նաև իր բնական հուշարձաններով՝ Կապեն ծով, Սալին ծով, Սև ծով, Կրըքարեն ծով, Պուլուր ծով, Սիրինին ծով, Շրշռան, Ձուկնեն վերջ, Խրավանդ և այլն: Հայրենական պատերազմին մասնակցել է 400 բադարեցի, /20 կին/: Տվել է 176 զոհ: Արցախյան գոյամարտում՝ 22 զոհ: 6 պատարեցիներ արժանացել են Մարտական խաչ շքանշանի: