«Նովել»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
No edit summary |
No edit summary |
||
Տող 1.
'''Նովել''', '''Նորավեպ''' ({{lang-it|novella}} - «նորություն») պատմողական պրոզայիկ ժանր, համեմատաբար սեղմ ծավալի արձակ ստեղծագործություն, որն ունի դեպքերի ընթացք (սյուժե) և կերպարներ:
Նովելը ձևավորվել է [[Վերածնունդ|վաղ Վերածնության]] շրջանում և իր դասական ձևով հանդես է եկել իտալացի [[Ջովաննի Բոկաչչո|Բոկաչչոյի]] [[Դեկամերոն|«Դեկամերոն»]] գրքում (14-րդ դար): Նովելների հիմքում ընկած էր հասարակությա բարձր խավի թերությունները երգիծող որևէ արտասովոր պատմություն կամ անեկդոտանման նորություն: Իր հետագա զարգացման ընթացքում նորավեպն ընդլայնում է թեմատիկ ընդգրկման շրջանակները և դառնում արձակի տարածված ժանրերից մեկը:
Տող 5.
[[Պատմվածք]]ի նման նորավեպը ևս սակավաթիվ կերպարներ ունեցող փոքրածավալ երկ է, որը պատկերում է մարդկային կյանքի մեկ, համեմատաբար ավարտուն դրվագ: Նրա բնորոշ առանձնահատկություններից են անսովոր [[սյուժե]]ն, սուր բախումը, գործողության արագ զարգացումը և անսպասելի, կտրուկ վախճանը: Բնության տեսարանների, առարկաների, հանգամանքների և հոգեվիճակների մանրամասն նկարագրություններ նովելի մեջ սովորաբար չեն լինում:
Համաշխարհային գրականության նշանավոր նովելիստներ են եղել [[Գի դը Մոպասան|Մոպասանը]], [[Օ. Հենրի|Օ'Հենրին]], [[Անտոն Չեխով|Չեխովը]], [[Պրոսպեր Մերիմե|Մերիմեն]]: [[Հայ գրականություն|Հայ գրականության]] մեջ մեծարժեք նորավեպեր են գրել [[Գրիգոր Զոհրապ]]ը («[[Զաբուղոն]]», «Ռեհան», «[[Ճեյրան]]», «[[Ճիտին պարտքը]]», «[[Այինկա]]», «[[Երջանիկ մահը]]», «[[Մեղա՜ տեր]]» և այլն), [[Ստեփան Զորյան|Ստ. Զորյանը]] («[[Վճռական մարդը]]», «[[Ցանկապատ]]», «[[Պապն ու թոռը]]», «[[Երկաթուղին]]» և այլն):
== Տես նաև ==
|