«Peugeot»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 41.
* 1929թ. [[Փարիզ]]ի ավտոմոբիլային ցուցահանդեսում "Պեժոն" ներկայացրեց 201 մոդելը` սկիզբ դնելով եռանիշ թվային անվանումներին` միջնամասի զրոյով: Բոլոր թվերը` 101-ից մինչև 909-ը գրանցվել են որպես ապարանքանշաններ:
* 1933թ. Դրոսելային փականի ու բարձր օկտանային բենզինի ստեղծումը թույլ են տալիս մեծացնել սակավալիտր շարժիչների հնարավորություններն ու ավելացնել դրանց հզորությունը:
* 1935 թ․ Փարիզի ավտոցուցահանդեսում 1935-ին ներկայացրած ներկայումս հռչակավոր 402 մոդելը սկզիբ է դնում մի սերիայի, որն այժմ Ֆրանսիայում ընդունված է անվանել "Sochaux streamline":
* 1936թ. 402 մոդելից հետո "Պեժո"-ն սկսում է 302 մոդելի արտադրությունը, որը կարելի է նոր խոսք համարել ավտոմոբիլաշինության մեջ: Այս մեքենան, որը ներկայացված էր ընդամենը երկու տարբերակներով, նշանավորում է պատվերով ստեղծված շքեղ ավտոմեքենաների ժամանակաշրջանի ավարտը: Այդ տարիներին Էմիլ Դալրման ստեղծում է առասպելական 302 սպորտային հատուկ տարբերակը, որը 1937թ. կմասնակցի Լը Մանի 24–ժամյա մրցավազքին:
* Պատերազմից առաջ "Պեժո"-ն նախագծում է էկոնոմ դասի 202 մոդելը: Պատերազմի տարիներին այս մեքենայի արտադրությունը դադարեցվում է և վերսկսվում է միայն մարտական գործողությունների ավարտից հետո:
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Peugeot» էջից