«Բենեդիկտ Սպինոզա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
չNo edit summary
Տող 1.
[[Պատկեր:Spinoza.jpg|մինի|աջից]]
'''Բենեդիկտ Սպինոզա''' (կամ '''Բարուխ Սպինոզա''') (Spinoza, d՝Espinosa) (1632—77[[1632]] — [[1677]]), [[Հոլանդիա|հոլանդացի]] փիլիսոփա, աթեիստ։ Ծնվել է հրեա առևտրականի ընտանիքում։ Գաղափարական և բարեկամական կապեր է հաստատել հրեական համայնքից դուրս՝ ազատամիտ մտավորականության հետ։ Ազատախոհության համար ենթարկվել է բանադրանքի և վտարվել [[Ամստերդամ]]ի հրեական համայնքից (1656)։
 
«Բարոյական փիլիսոփայութան» մշակումը Սպինոզան համարում էր իր գլխավոր նպատակը, բնության ընդհանուր կարգից Սպինոզան բխեցնում էր մարդու տեղը բնության և հասարակության մեջ։ Բնության միասնության և նրա օրենքների օբյեկտիվության գաղափարը Սպինոզան արտահայտում է սուբստանցի հասկացության մեջ։ Այն հատկանիշները, որոնք աստվածաբանությունը վերագրում էր աստծուն, Սպինոզան վերագրում է սուբստանցին, ըստ Սպինոզայի, սուբստանցը պայմանավորված է ինքն իրենով, «ինքն իր պատճառն» է (causa sui), նրանից բացի և դուրս ուրիշ պատ ճառներ չկան, սուբստանցն իր մեջ պարունակում է իրերի անվերջ բազմազանությունն առաջացնելու կարողությունը, այսինքն՝ «արարիչ բնություն» է (natura naturans), իսկ ժամանակի մեջ Փոփոխվող իրերը սուբստանցի եզակի դրսևորումներն են, նրա «ձևատեսակները»՝ մոդուսները․ դրանց բազմազանությունը կազ մում է «արարյալ բնությունը» (natura naturata)։ Այսպիսով, «աստված-բնություն» պանթեիստական գաղափարը Սպինոզայի ուսմունքում վերաճում է մատերիալիզմի և աթեիզմի։