«Բենեդիկտ Սպինոզա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Բենեդիկտ Սպինոզա''' կամ (Բարուխ Սպինոզա) (Spinoza, d՝Espinosa) (1632—77), հոլանդացի փիլիսոփա, աթեի...»:
 
չNo edit summary
Տող 1.
'''Բենեդիկտ Սպինոզա''' (կամ ('''Բարուխ Սպինոզա''') (Spinoza, d՝Espinosa) (1632—77), [[Հոլանդիա|հոլանդացի]] փիլիսոփա, աթեիստ։ Ծնվել է հրեա առևտրականի ընտանիքում։ Գաղափարական և բարեկամական կապեր է հաստատել հրեական համայնքից դուրս՝ ազատամիտ մտավորականության հետ։ Ազատախոհության համար ենթարկվել է բանադրանքի և վտարվել [[Ամստերդամ]]ի հրեական համայնքից (1656)։
 
«Բարոյական փիլիսոփայութան» մշակումը Սպինոզան համարում էր իր գլխավոր նպատակը, բնության ընդհանուր կարգից Սպինոզան բխեցնում էր մարդու տեղը բնության և հասարակության մեջ։ Բնության միասնության և նրա օրենքների օբյեկտիվության գաղափարը Սպինոզան արտահայտում է սուբստանցի հասկացության մեջ։ Այն հատկանիշները, որոնք աստվածաբանությունը վերագրում էր աստծուն, Սպինոզան վերագրում է սուբստանցին, ըստ Սպինոզայի, սուբստանցը պայմանավորված է ինքն իրենով, «ինքն իր պատճառն» է (causa sui), նրանից բացի և դուրս ուրիշ պատ ճառներ չկան, սուբստանցն իր մեջ պարունակում է իրերի անվերջ բազմազանությունն առաջացնելու կարողությունը, այսինքն՝ «արարիչ բնություն» է (natura naturans), իսկ ժամանակի մեջ Փոփոխվող իրերը սուբստանցի եզակի դրսևորումներն են, նրա «ձևատեսակները»՝ մոդուսները․ դրանց բազմազանությունը կազ մում է «արարյալ բնությունը» (natura naturata)։ Այսպիսով, «աստված-բնություն» պանթեիստական գաղափարը Սպինոզայի ուսմունքում վերաճում է մատերիալիզմի և աթեիզմի։
Տող 8.
 
Ճշմարտությունը գտնելու և հաղորդելու ամենահուսալի միջոցը Սպինոզան համարում է աքսիոմատիկ (իր տերմինաբանությամբ՝ երկրաչափական) մեթոդը, որով նա շարադրել է [[Ռենե Դեկարտ]]ի փիլիսոփայության հիմունքները և իր գլխավոր աշխատություններից մեկը՝ «Բարոյագիտությունը» (1662—75, հրատարակվել է 1677)։ Սպինոզայի մատերիալիզմը և աթեիզմը մեծապես ազդել են XVII—XVIII դդ․ ազատախոհական և մատերիալիստական մտքի վրա, իսկ նրա փիլիսոփայության որոշ գաղափարներ (հատկապես աշխարհի սուբստանցային միասնության գաղափարը) որդեգրել է գերմանական դասական փիլիսոփայությունը, առանձնապես [[Գեորգ Վիլհելմ Ֆրիդրիխ Հեգել|Գեորգ Հեգել]]ը։
 
 
{{ՀՍՀ}}