«Հունվար»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 26.
[[Ավստրալիա]]յում որպես Ավստրալիայի օր է նշվում հունվարի 26-ը;
 
== Անունը ==
== Անվան պարզաբանում ==
[[Պատկեր:Les Très Riches Heures du duc de Berry Janvier.jpg|thumb|Հունվար, ըստ Les Très Riches Heures du duc de Berry]]
Հունվար ամիսն (<small>[[լատիներեն]]</small> Ianuarius mensis) իր անունն ստացել է Հին Հռոմի ժամանակի, ինչպես նաեւ, տան դռան եւ քաղաքի դարբասների պահապան աստված [[Յանուս]]ի պատվին: Այսպիսով, այդ անունը հռոմեացիների մոտ ունեցել է «տարվա դուռ» նշանակությունը:<br />
Եւրոպական լեզուներից շատերում առաջին ամսվա անունը համապատասխանում է լատինական ավանդույթին: Սակայն, կան որոշ բացառություններ:
 
Ֆիններեն ասում են tammikuu, այսինքն` «[[կաղնի|կաղնու]] ամիս», չեխերեն` leden (սառցե): Հունվար ամսվա թուրքերեն անունն է Ocak` օջախ, իսկ լիտվաներեն ասում են sausis, որը համապատասխանում է sausu` չոր բառին, քանի որ Լիտվայում այդ ամսին շատ է խորը, չհալվող ձյունը, որին լիտվացիներն ասում են չոր: Ուկրաիներենում եւ Խորվաթերենում հունվար ամսվա անունը կապված է փայտ կտրելու հետ եւ համապատասխանաբար ասում են сiчень եւ siječanj:
 
[[Չինարեն]]ում եւ [[ճապոներեն]]ում [[գրիգորյան օրացույց]]ի ամիսների անուններն ուղղակի համարակալված են: Այսպես, հունվարին ասում են «առաջին ամիս», [[փետրվար]]ին` «երկրորդ ամիս» եւ այդպես մինչեւ [[դեկտեմբեր]], որին ասում են «տասներկուերորդ ամիս»:
 
 
 
Ըստ ավանդության հռոմեացիների մոտ երկար ժամանակ վեճ է գնացել, թե տարվա առաջին ամիսը որն ընդունել, հունվարը (Յանուսի անունով), թե մարտը (պատերազմի աստված Մարսի անունով)։ Վիճաբանության արդյունքը եղել է այն, որ մեծամասնությունը կողմ է եղել նոր տարվա սկիզբը համարել հունվարը այն ակնկալությամբ, որ ամբողջ տարին խաղաղություն լինի։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Հունվար» էջից