«Խորհրդավոր ընթրիք (Լեոնարդո դա Վինչի)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Bot: Migrating 58 interwiki links, now provided by Wikidata on d:q128910 (translate me)
No edit summary
Տող 18.
Այն բոլորը, ինչ խաղաղ միայնության մեջ խորհել էր Լեոնարդոն, իր արտացոլումը գտավ այդ նկարում: Այն բոլորը, ինչ նախկինում նկարել էր, դրա մեջ գտավ իր ավարտվածությունը: Խնդիրները, որոնք ինքնամոռաց աշխատանքի ընթացքում նա դրել էր իր առջև, շատ բազմազան էին: Նա նոր կոմպոզիցիոն բանաձևեր էր որոնում, աշխատում էր կոլորիստական խնդիրների ու նրբագույն լուսաստվերի, խաղի լուծման վրա, ձգտում էր տալ այնպիսի կերպարներ, շարժումներ ու դեմքեր, որոնք բացահայտեցին մարդու ներաշխարհը:
Թեման բավականին ավանդական էր սեղանատան համար, չնայած Լեոնարդոյի նկարելու ժամանակ այն դեռևս սեղանատուն չէր: Լեոնարդոյի նկարում պատկերված է այն պահը, երբ [[Հիսուս Քրիստոս]]ն առաքյալների հետ ընթրիքի ժամանակ ասում է, որ նրանցից մեկը իրեն կմատնի: Ուսուցչի խոսքերը վիթխարի տպավորություն են գործում, և [[12 առաքյալներ]]ից ամեն մեկն ըստ իր բնավորության է արձագանքում, տարբեր աստիճանների բարկությամբ ու զարմանքով: Առաքյալների դեմքերը հստակորեն որոշվել են, երբ XIX դարում գտնվել է Լեոնարդո դա Վինչիի ձեռագիրը: Ֆիգուրները դինամիկ են, լի շարժումով, բայց այդ շարժումը զուսպ է, ավելի ներքին է, քան արտաքին: Դիտողը դա զգում է առաջին իսկ հայացքից, բայց երբ խորանում է իր տպավորության մեջ, զարմանքով նկատում է, որ նկարիչը այդ էֆեկտին բացառիկ ժլատ միջոցներով է հասել: Տեսարանում չկա իրարանցում, չկա ոչ մի չափազանցված կեցվածք, չկան ճչալու պատրաստ բաց բերաններ, չռված աչքեր, վեր բարձրացած ձեռքեր: Բայց շարժումը շատ-շատ է: Այդ տպավորությանը Լեոնարդոն հասել է նկարի կոմպոզիցիայով:
ԽորԽորը սենյակը լուսավորված է առջևից, դիտողի կողմից: Երկար ու նեղ սեղան` վրան ամանեղեն: Սեղանը ծածկված է նախշազարդ սփռոցով, երևում է, որ առաջին անգամ է օգտագործվում` նկատելի են բոլոր ծալքերը: Սեղանի մոտ նստած են 13 մարդ` երկուսը ծայրերին` կիսադեմով, մնացածները դեմքով դեպի դիտողը: Մեջտեղում` մնացածներից անջատ, պատուհանից թափանցող լույսի ֆոնին Քրիստոսն է: Երկու կողմերն առաքյալներն են: Քրիստոսը հենց նոր արտասանել է դավաճանության մասին խոսքերը: Դեմքին մեղմ, հեզ թախիծ կա: Աչքերը խոնարհված են: Աջ ձեռքը դեռ թրթռում է զսպված շարժումից, ձախը` մի տեսակ անուժ, ափը վեր, ընկած է սեղանին: Աշակերտները լսածից ընկճված են:
Ինչպե՞ս կարելի էր ուժեղացնել այդ ընկճվածության տպավորությունը: Լեոնարդոն ամեն ինչ հաշվել է: Ծայրի երկու ֆիգուրները բոլորովին ձիգ են, մնացածները` տարբեր թեքվածությամբ: Բոլորը միասին բաժանված են 4 խմբի` յուրաքանչյուրում 3 մարդ: Քրիստոսին մոտիկ երկու խմբերն ավելի սերտ են` եռանկյունու մեջ, երկու հեռավորներն ավելի ազատ են` քառանկյան շրջագծում: [[Բարդուղիմեոս]]ը, [[Հակոբոս Ալփյան]]ը և [[Անդրեաս]]ը ձևավորում են առաջին խումբը: Նրանք երեքն էլ զարմացած են: [[Հուդա]]ն, [[Պետրոս]]ը և [[Հովհաննես]]ը մյուս եռյակն են: Հուդան հագել է կանաչ և կապույտ և ստվերում է` զարմանքից ետ քաշված իր պլանի հանկարծակի բացահայտումից: Նրան` դավաճանին, Լեոնարդոն դիտմամբ լույսի ակունքին թիկունքով է նստեցրել, և նրա դեմքը մութ է ստացվել: Նա իր ձեռքին մի փոքրիկ պայուսակ ունի, որ հավանաբար այն արծաթն է, որի դիմաց նա մատնեց Քրիստոսին, կամ էլ ցույց է տալիս, որ 12 առաքյալների միջից նա է եղել գանձապահը: Նա նաև հպվում է աղամանին: Սա հավանաբար կապված է արևելյան մի արտահայտության հետ` «Աղը դավաճանել», ինչը նշանակում է Տիրոջը դավաճանել: Հուդան միակ աշակերտն է, որ արմունկով հենված է սեղանին և նաև հորիզոնական ուղղությամբ նրա գլուխը բոլորից ցածր է: Պետրոսը բարկացած տեսք ունի և մի դանակ է պահում ձեռքին, որն ուղղված է Քրիստոսին հակառակ, ինչը, հավանաբար, ցույց է տալիս նրա բարկությունը` Քրիստոսին [[Գեթսեման]]ում ձերբակալելու համար: Ամենաերիտասարդ առաքյալը` Հովհաննեսը, կարծես ուշագնաց լինի: Առաքյալներ [[Թովմաս]]ը, [[Հակոբոս]]ը և [[Փիլիպոս]]ը մյուս եռյակն են: Թովմասը բացահայտ կերպով տխուր է, Հակոբոսն ապշած է` ձեռքերը օդում: Մինչդեռ Փիլիպոսը կարծես ինչ-որ բացատրություն է հարցնում: [[Մատթեոս]]ը, [[Թադեոս]]ը և [[Սիմոն Կանանացի]]ն վերջին եռյակն են կազմում: Ե´վ Մատթեոսը, և´ Թադեոսը շրջված են Սիմոնի կողմը` հավանաբար որպեսզի պարզեն իրենց մի քանի հարցերի պատասխանները:
Շարժման տպավորությունը ստեղծվում է խմբերի այդ զարմանահրաշ բաժանումով ու յուրաքանչյուր խմբում դեմքերի, մարմինների, ձեռքերի խաղով: Լույսն ընկնում է ինչ-որ տեղից` վերևից ու ձախից, և բոլոր դեմքերը լուսավորված են` ինչպես վերը նշվեց, բացառությամբ Հուդայի: