«Ժան Ֆրանսուա Շամպոլյոն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
Տող 3.
'''Ժան Ֆրանսուա Շամպոլյոն''' ([[1790]]թ. [[դեկտեմբերի 24]], Ֆիժակ, Ֆրանսիա - [[1832]]թ. [[մարտի 4]], Փարիզ), [[ֆրանսիա]]ցի գիտնական, [[եգիպտագիտություն|եգիպտագիտության]] հիմնադիրը։ [[Գրենոբլ]]ի (1807) և Ֆրանսիական (1830) ակադեմիաների անդամ, Պետերբուրգի ԳԱ պատվավոր անդամ (1826)։
 
Տիրապետել է մի շարք հին լեզուների, այդ թվում՝ [[եգիպտերեն]]ին և [[եբրայերեն]]ին։ Ուսումնառության տարիներից զբաղվել է Եգիպտոսի հնագիտական արժեքների ուսումնասիրությամբ։ 1814-ին լույս է ընծայել «Եգիպտոսը փարավոնների օրոք» գիրքը։ Երկար տարիներ նվիրել է Ռոզեթյան արձանագրության ընթերցմանը և 1822-ին շարադրել [[հին եգիպտական գիր|հին եգիպտական գրի]] վերծանման հիմնական սկզբունքները, որոշել նրա զարգացման հաջորդականությունը՝ հիերոգլիֆային, հիերատական, դեմոտական։
 
1828-30-ին ղեկավարել է Եգիպտոս ուղևորվող հնագիտական արշավախումբը, այնտեղ հավաքել և պատճենահանել է մեծ քանակությամբ տեքստեր, հուշարձաններ, պատկերներ, որոնք ետմահու լույս են տեսել «Եգիպտոսի և Նուբիայի հուշարձաններ» հրատարակությամբ։