«Խարբերդի վիլայեթ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Mamuretulaziz Vilayet, Ottoman Empire (1900).png|մինի|աջից|Խարբերդի վիլայեթ, Օսմանյան կայսրություն (1900թ.) ]]
'''Խարբերդի վիլայեթ''', Մամուրեթ-ուլ-Ազիզ (հայկական աղբյուրներում նաև [[Խարբերդի նահանգ]], կուսակալություն), վարչա-տերիտորիալ միավոր օսմանյան [[Թուրքիա]]յում, [[Արևմտյան Հայաստան]]ի հայաբնակ վեց վիլայեթներից մեկը: Կազմվել է [[1878]] թ.-ին: Վարչական կենտրոնը [[Մեզիրե]] քաղաքն էր, տնտեսական, մշակութային կարևոր հանգույցը՝ [[Խարբերդ]]ը:
 
==Աշխարհագրական դիրքը==
[[Պատկեր:Xarberdi_vilayet.JPG|thumb|right|350px|Խարբերդի վիլայեթն իր բնակավայրերով]]
Մինչև [[1830]]-ական թթ. Խարբերդի վիլայեթի տարածքը մտնում էր [[Սըվազի վիլայեթ|Սըվազի]] (Սեբաստիայի) վիլայեթի, այնուհետև [[Դիարբեքիրի վիլայեթ]]ի կազմի մեջ: Խարբերդի վիլայեթն հիմնականում ընդգրկում էր պատմական Հայաստանի Ծոփաց աշխարհը՝ [[Ծոփք]]ը, հետագայում՝ [[Չորրորդ Հայք]]ը: Վիլայեթն ուներ 3 գավառ՝ Խարբերդի, Դերսիմի և Մալաթիայի, որոնք իրենց հերթին բաժանված էին գավառակների կամ վիճակների (կազաների)՝ Արաբկիրի, Ակնա, Կապան Մատենի, Չմշկածագի, Մազկերտի (Մեծկերտի), Օվաճըգի, Պահի (Փախի), Կըզըլ Քիլիսեի, Չարսանճագի, Չնգուշի, Բալուի: Հայերի հոծ բնակության արեալները աղճատելու նպատակով Աբդուլ Համիդի վարչական նոր բաժանմամբ Թուրքիայում [[1880]] թ.-ին ստեղծվեց [[Դերսիմի վիլայեթ]]ը, իսկ Չնգուշի ու Բալուի գավառակները մտցվեցին Դիարբեքիրի վիլայեթի մեջ: Վիլայեթը կաոավարում էր նահանգապետ-վալին, որին նշանակում էր կառավարությունը: Նրան կից կար ընտրովի խորհրդակցական մարմին՝ «վիլայեթի վարչություն», որի կազմում լինում էին նաև հայ հասարակայնության ներկայացուցիչներ: Սակայն դա չէր կարող խանգարել այն կամայականություններին ու բռնություններին, որ գործադրում էին իշխանությունները քրիստոնյա ժողովուրդների, մասնավորապես հայերի նկատմամբ: