«Մեյոզ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Reverted 1 edit by 37.252.71.192 (talk). (TW)
Տող 1.
{{Վիքիֆիկացում}}
== Ընդհանուր նկարագրություն ==
Այն բանը, որ սեռական բջիջները հապլոիդ են և դրա համար պետք է ձևավորվեն բջիջների բաժանման հատուկ մեխանիզմով, ի հայտ է եկել հետազոտությունների արդյունքում, որոնք և տարել են այն եզրակացությանը, որ քրոմոսոմները պարունակում են ժառանգական տեղեկատվություն։ 1883 թվականին հայտնաբերվել է, որ թե ձվաբջիջները, և թե սպերմատոզոիդները իրենց մեջ պարունակում են երկուական քրոմոսոմներ, իսկ բեղմնավորումից հետո այն դառնում է չորսը։ Քրոմոսոմային տեսության հետազոտությունները կարող էին բացատրել նաև այն պարադոսը, որ չնայած [[սպերմատոզոիդ]]ների և [[ձվաբջիջ]]ների չափսերի հսկայական տարբերությանը, հաճախ մայրական և հայրական առանձնյակների դերերը միանման են ազդում նոր օրգանիզմի հատկանիշների ձևավորման վրա։վրա։քաքությոն
 
Այս բացահայտման իմաստը կայանում էր նաև նրանում, որ սեռական բջիջները պետք է ձևավորվեն կորիզի բաժանման հատուկ եղանակով, որի ժամանակ քրոմոսոմների ամբողջ հավաքակազմը հավասարապես է բաշխվում առաջացած նոր բջիջներին։ Բաժանման այդպիսի տիպը կոչվեց մեյոզ (հունարեն մեյոզ «փոքրանալ» բառից)։ Քրոմոսոմների գործունեությունը մեյոզի ժամանակ, երբ տեղի է ունենում նրանց թվի կրճատում, պարզվում է, որ ավելի բարդ է, քան պատկերացնում էին անցյալում։ Դրա համար մեյոտիկ գործընթացները ամբողջությամբ բացահայտվեցին միայն 30-ականներից հետո։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Մեյոզ» էջից