«Փարավոն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 5.
Հունական «{{lang-el|Φαραώ}}» բառը փոխառնված է եղել Աստվածաշնչից ({{lang-he|פַּרְעֹה}} - ''փար'օ''): Բնօրինակ հին եգիպտական «per-oh» (փեր օհ) բառը նշանակել է «մեծ տուն»` նկատի ունենալով թագավորական պալատը:
== Պատմությունը ==
Եգիպտական միապետություններն իրենց գոյությունն սկսել են մ.թ.ա. IV հազարամյակի երկրորդ կեսից: Եգիպտացիները թագավորին նայում էին որպես իրենց երկրի հանդեպ աստվածների բարեհաճության երաշխիք: Մինչեւ IV դինաստիան միապետի անունը կապվում էր Խոր[[Հորոս]] աստծո, իսկ դրանից հետո` արեւի [[Ռա]] աստծո հետ եւ թագավորող անձը համարվում էր նրա որդին: Մեկը մյուսի ետեւից կառուցվեցին Մեծ բուրգերը, որոնք ցուցադրում էին այն ժամանակների կառավարողների բացառիկ հզորությունն ու մեծությունը: <br />
<br />
Հնագույն թագավորության անկման, մ.թ.ա. XXIII-XXII դարերի կլիմայական ճգնաժամի եւ Եգիպտոսը I Անցումային ժամանակաշրջանի մեջ մտնելու հետ միասին թուլացան եգիպտական թագավորների հզորությունն ու հեղինակությունը, աճեց ազնվականության եւ պետական պաշտոնյաների ազդեցությունն ու հարստությունը: Միջին թագավորության ժամանակաշրջանն այպես էլ թագավորներին ամբողջությամբ չվերադարձրեց կորցրածը: Միջին թագավորության տրոհումից հետո երկրի մեծ մասը գրավելով իր տիրապետությունն սկսեց հիքսոսների դինաստիան:<br />
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Փարավոն» էջից