«Սուսաննա Խաչատրյան»–ի խմբագրումների տարբերություն

խաղողագործ-սելեկցիոներ
Content deleted Content added
Նոր էջ «Խաչատրյան Սուսաննա Սեդրակի (ծն. 13.4.1909, Երևան), խաղողագործ-սելեկցիոներ, կենսաբանական գիտական դոկ...»:
(Տարբերություն չկա)

03:18, 27 Մայիսի 2013-ի տարբերակ

Խաչատրյան Սուսաննա Սեդրակի (ծն. 13.4.1909, Երևան), խաղողագործ-սելեկցիոներ, կենսաբանական գիտական դոկտոր (1965): Ավարտել է Երևանի համալսարանի գյուղատնտ. ֆակուլտետը (1930): 1938—1949-ը աշխատել է ՀՍՍՀ ԳԱ բույսերի գենետիկայի, 1949-ից՝ խաղողագործության, գինեգործության և պտղաբուծության ԳՀԻ-ներում: Գիտական աշխատանքներր նվիրված են խաղողի գենետիկայի և սելեկցիայի հարցերին: Խաչատրյանը (Ս. Հ. Պողոսյանի հետ) ստեղծել է վաղահաս խաղողի 14 (Գուգարաց, Արթենիկ, Ուրարտու, Անուշ, Մուսկատ Սուսաննա, Ախթամար և այլն) և սեղանի ու գինու խաղողի 27 սորտեր, որոնցից 9-ը շրջանացված են և ներդրված արտադրության մեջ: Արժեքավոր են Խաչատրյանի աշխատանքները նաև սեղանի խաղողի միջահաս և ուշահաս, խոշորապտուղ, փոխադրունակ սորտերի ստացման բնագավառում:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։