«Տորֆ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Bot: Migrating 61 interwiki links, now provided by Wikidata on d:q184624 (translate me)
No edit summary
Տող 25.
Տորֆի հանքավայրի մակերևույթի նախապատրաստման բոլոր գործողությունները մեքենայացված են :Միջինացված կոնդիցիոն հատկություններով տորֆ ստանալու համար կիրառում են հանքակուտակը խառնող կամ ցամաքուրդային հարստացուցիչ մեքենաներ:ՍՍՀՄ-ում տորֆն արդյունահանում են ֆրեզերային էքսկավատորային և անբացահանք-խորքային եղանակներով:Էքսկավատորայինի նախատիպը էլևատորային եղանակն է,որով մինչև Հոկտեմբերյան հեղափոխությունը արդյունահանվել է մոտ 1.3մլն տ հատակտոր տորֆ:Էլևատորային մեքենաները հում տորֆը տեղափոխում էին բացահանքից, խառնում և կաղապարում աղյուսների ձևով: Չորացման, հավաքման և բարձման գործողությունները կատարվում էին ձեռքով: 20-ական թվականներին մշակվեց տորֆի հիդրավլիկ հանույթի եղանակը: Այն կիրառվեց 1922-ից մինչև 1962-ը:Կոմպլեքսային մեքենայացված էքսկավատորային եղանակն ընդգրկում է` տորֆի արդյունահանումը հանքակուտակից շերեփային հարմարանքով, հում տորֆի վերամշակումը, նրա կաղապարումը և տորֆաղյուսակների փռումը չորացման դաշտում հավաքումն ու պահեստավորումը:Տորֆի ֆրեզերային հանույթը ՍՍՀՄ-ում զարգացել է 40-ական թթ.: Այն լրիվ մեքենայացված է և աչքի է ընկնում ավելի նվազ աշխատատարությամբ, մետաղատարությամբ և էներգատարությամբ:Տորֆամեքենաներով արդյունահանված տորֆը միջին հաշվով շուրջ 6 ամիս պահպանվում է դաշտային դարսակույտերում:Տորֆի պահպանման և ինքնաբռնկման դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցը դարսակույտերի մեկուսացումն է օդից` հում տորֆի շերտով, 1975-ից կիրառվում է պոլիմերային փաղանթով մեկուսացումը: Անբացահանք-խորքային եղանակով արդյունահանում են հատակտոր տորֆ` կոմունալ- կենցաղային կարիքների համար: Տորֆի մեխանիկական վերամշակումը կատարվում է շնեկային, շնեկա-դանակային, պարուրակոնային, կոնային, ջարդիչ,տրորիչ և այլ տիպի բանող մասերով:
 
{{commonscat|Peat}}
[[Կատեգորիա:Վառելանյութեր]]
{{Link FA|uk}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Տորֆ» էջից