«Պետրոս Ա Գետադարձ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ Հետ է շրջվում 1211335 խմբագրումը, որի հեղինակն է՝ 188.115.237.39 (քննարկում) մասնակիցը
Տող 5.
Սակայն մեկ տարի անց Գետադարձի կողմնակիցներին հաջողվել է [[Աղվանից կաթողիկոս]] Հովսեփի գլխավորությամբ հոգևորականների, իշխանների ու ազատների ժողով գումարել և նրան վերահաստատել (1039-ին) կաթողիկոսական աթոռին, իսկ Դիոսկորոսը վերադարձել է [[Սանահին]]:
 
Հովհաննես-Սմբատի և նրա եղբոր մահից (1041) հետո կաթողիկոսը 1042-ին Անիում Հայոց թագավոր է օծում վերջինիս որդի Գագիկ Բ-ին: Նույն ժամանակաշրջանում կաթողիկոսական տեղապահ է հաստատում իր քրոջ որդուն՝ Խաչիկին ([[Խաչիկ Բ Անեցի]]): Հավատարիմ մնալով Հովհաննես-Սմբատի կտակին՝ Գետադարձը իշխան Վեստ Սարգսի գործակցությամբ 1045-ին Գագիկ Բ-ին դրդում է մեկնել Կ. Պոլիս և ներկայանալ [[Կոստանդին Մոնոմախ]] կայսրին, շուտով նա նաև կայսրին է ուղարկում իրեն վստահված Անիի բանալիները: Հանցակցելով հայկական պետականության կործանմանը՝ կաթողիկոսը հույս ուներ Բյուզանդիայի հովանավորությամբ ամրապնդել իր կաթողիկոսական իշխանությունը: Սակայն կայսրությունը, որը մտադիր էր վերացնել նաև Հայ եկեղեցու անկախությունը, Անին գրավելուց հետո կտրուկ փոխում է իր վերաբերմունքը Պետրոս Ա Գետադարձի հանդեպ և սկսում է հալածել նրան: 1046-ի վերջին կաթողիկոսը հարկադրված թողնում է Անին և տեղափոխվում Արծն: 1047-ի ապրիլին ձերբակալվում է, սակայն շուտով ազատ արձակվում: 1049-ին, Կ. Պոլիս մեկնելուց առաջ կաթողիկոսական օծմամբ Խաչիկ Բ Անեցուն թողնում է փոխանորդ Անիում: Չորս տարի Կ. Պոլսում «պատվավոր աքսորականի» վիճակում պահելվուց հետո, Գետադարձին իրավունք է տրվում հաստատվել Սեբաստիայում, որտեղ և նա մնում է մինչև իր մահը (1058թ.): Կյանքի վերջին տարիներին տեսնելով, որ Բյուզանդական կայսրությունը անթաքույց պայքարը Հայ եկեղեցու ու նրա կենտրոնի՝ կաթողիկոսական աթոռի դեմ, հետ է կանգնել իր նախկին հունամետությունից: Նրա պատվերով այդ տարիներին Անանիա Սանահնեցին գրում է «Բան հակաճառութեան ընդդէմ երկաբնակաց» երկը՝ նպատակ ունենալով զորացնել Հայ եկեղեցու գաղափարական, դավանաբանական ոգին՝ ընդդեմ բյուզանդական նկրտումների: Գետադարձի պատվերով [[Անանիա Սանահնեցի]]ն կազմել է նաև Պողոսի թղթերի մեկնությունը, իսկ Հովհաննես վրդ. Տարոնեցին ([[Հովհաննես Կոզեռն]]) գրել է Բագրատունյաց տան պատմությունը (չի պահպանվել):
 
1047-ի ապրիլին ձերբակալվում է, սակայն շուտով ազատ արձակվում: 1049-ին, Կ. Պոլիս մեկնելուց առաջ կաթողիկոսական օծմամբ Խաչիկ Բ Անեցուն թողնում է փոխանորդ Անիում: Չորս տարի Կ. Պոլսում «պատվավոր աքսորականի» վիճակում պահելվուց հետո, Գետադարձին իրավունք է տրվում հաստատվել Սեբաստիայում, որտեղ և նա մնում է մինչև իր մահը (1058թ.): Կյանքի վերջին տարիներին տեսնելով, որ Բյուզանդական կայսրությունը անթաքույց պայքարը Հայ եկեղեցու ու նրա կենտրոնի՝ կաթողիկոսական աթոռի դեմ, հետ է կանգնել իր նախկին հունամետությունից: Նրա պատվերով այդ տարիներին Անանիա Սանահնեցին գրում է «Բան հակաճառութեան ընդդէմ երկաբնակաց» երկը՝ նպատակ ունենալով զորացնել Հայ եկեղեցու գաղափարական, դավանաբանական ոգին՝ ընդդեմ բյուզանդական նկրտումների: Գետադարձի պատվերով [[Անանիա Սանահնեցի]]ն կազմել է նաև Պողոսի թղթերի մեկնությունը, իսկ Հովհաննես վրդ. Տարոնեցին ([[Հովհաննես Կոզեռն]]) գրել է Բագրատունյաց տան պատմությունը (չի պահպանվել):
Պետրոս Ա Գետադարձը հայ հոգևոր երգարվեստի երախտավորներից է: Շարականագիրների միջնադարյան ցուցակների հեղինակները միահամուռ նրա գրչի վաստակն են համարում Ննջեցելոց և Մարտիրոսաց կարգերի բազմաթիվ շարականները: Առավել հայտնի է կաթողիկոսի ս. Վարդանանց կանոնի «Արիացեալք առ հակառակսն» մանկունքը, որն աչքի է ընկնում մեղեդիական հարուստ և ինքնատիպ նկարագրով:
Գրիգոր Մագիստրոս Պահլավունու՝ Պետրոս Ա Գետադարձին հասցեագրած նամակներից երևում է, որ կաթողիկոսը ժամանակի զարգացած և ուսյալ անձնավորություններից էր: Ըստ հայ պատմիչների Պետրոս Ա Գետադարձը իշխանասեր ու արծաթասեր անձնավորություն էր: Կաթողիկոսական գահին նրան հաջորդել է Խաչիկ Բ Անեցին: